Մարքս եղբայրներ (անգլ.՝ Marx Brothers), ամերիկացի կատակերգու հանրաճանաչ հինգ եղբայրներ, որոնք մասնագիտացել են ծեծկռտուքներից, ապտակներից, սիրախաղից և «տորթերի նետումից» բաղկացած «աբսուրդի կատակերգությունում»։

Մարքս եղբայրները 1957 թվականին։ Ձախից աջ՝ Հարփո, Զեփո, Չիկո, Գրաուչո, Գամո
Հարփոն և Չիկոն 1959 թվականին

Ծնվել են Նյու Յորքում՝ հրեա ներգաղթյալների ընտանիքում։ Նրանց մայրը՝ Մինի Շենբերգը, ծնվել է Ռեյնյան Պրուսիայում, իսկ հայրը՝ Սեմուել Մարքսը, ֆրանսիական Էլզաս բնակավայրում[1]։ Խաղացել են վոդևիլներում և թատերական ներկայացումներում, բայց համաշխարհային ճանաչում են ձեռքբերել կինեմատոգրաֆիայի շնորհիվ[2]։ Մարքս եղբայրներին համեմատում են այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Չարլի Չապլինն ու Բաստեր Քիթոնը։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Բնօրինակ անվանում Հայերեն անվանում(ներ) Դերակատարներ
1929 The Cocoanuts[3] Հնդկընկույզները Զեփո, Գրաուչո, Հարփո, Չիկո
1930 Animal Crackers[4] «Գողերը և որսորդները» Գրաուչո, Հարփո, Չիկո, Զեփո
1931 Monkey Business[5] «Կապիկների հնարքներ» Գրաուչո, Հարփո, Չիկո, Զեփո
1932 Horse Feathers[6] «Ձիու բաշ» Գրաուչո, Հարփո, Չիկո, Զեփո
1933 Duck Soup «Բադապուր» Գրաուչո, Հարփո, Չիկո, Զեփո
1935 A Night at the Opera[7] «Գիշեր օպերայում» (Երեկո օպերայում) Գրաուչո, Չիկո, Հարփո
1937 A Day at the Races[8] «Մրցարշավի օր» Գրաուչո, Չիկո, Հարփո
1938 Room Service[9] «Սպասարկում» Գրաուչո, Չիկո, Հարփո
1939 At the Circus[10] «Կրկեսում» Գրաուչո, Չիկո, Հարփո
1940 Go West[11] «Դեպի արևմուտք» Գրաուչո, Չիկո, Հարփո
1941 The Big Store[12] «Մեծ խանութ» Գրաուչո, Չիկո, Հարփո
1946 A Night in Casablanca[13] «Գիշեր Կասաբլանկայում» Գրաուչո, Չիկո, Հարփո
1949 Love Happy[14] «Երջանիկ սեր» Հարփո, Չիկո, Գրաուչո
1950—1961 You Bet Your Life (հեռուստասերիալ)[15] «Խաղադրույք-կյանք» Գրաուչո (153 серии, 1950—1961), Չիկո (3 серии, 1957), Հարփո (3 серии, 1957—1961)
1959 The Incredible Jewel Robbery («General Electric Theater» հեռուստասերիալի սերիա[16] «Ադամանդների անհավանական հափշտակում» Հարփո, Չիկո

Եղբայրներ խմբագրել

 
Մարքս եղբայրները 1931 թվականին (վերևից ներքև)՝ Չիկո, Հարփո, Գրաուչո, Զեփո

Առաջին ֆիլմերին մասնակցել են հինգ եղբայրներից չորսը՝ Չիկոն, Հարփոն, Գրաուչոն և Զեփոն։

1935 թվականից Զեփոն դադարել է նկարահանվել կինոֆիլմերում։

Գամոն մասնակցել է խմբի բեմական ներկայացումներին, սակայն ֆիլմերում չի նկարահանվել։

Բեմական անուն Իրական անուն Ծնված Մահացած Տարիք
Չիկո Լեոնարդ 1887 թվականի մարտի 22 1961 թվականի հոկտեմբերի 11[17] 74
Հարփո Ադոլֆ (1911 թվականից հետո՝ Արթուր) 1888 թվականի նոյեմբերի 23 1964 թվականի սեպտեմբերի 28[18] 75
Գրաուչո Ջուլիուս Հենրի 1890 թվականի հոկտեմբերի 2 1977 թվականի օգոստոսի 19[19] 86
Գամո Միլթոն 1893 թվականի հոկտեմբերի 23[20] 1977 թվականի ապրիլի 21[21] 83
Զեփո Հերբերթ Մանֆրեդ 1901 թվականի փետրվարի 25 1979 թվականի նոյեմբերի 30[22] 78

Փաստեր խմբագրել

  • «Այլասերված Կինոգիրը» վավերագրական ֆիլմում Սլավոյ Ժիժեկն ամպլուա երեք Մարքս եղբայրներին համեմատում է Ֆրոյդի ստեղծած անձի կառուցվածքի հետ՝ Գրաուչո՝ գեր-ես, Չիկո՝ ես, Հարփո՝ Նա։
  • Նրանց հերոսների բնավորությունների համառոտ նկարագրությունը՝ Չիկո՝ պարզամիտ, Գրաուչո՝ խաբեբա, Հարփո՝ խուլիգան, Զեփո՝ գեղեցիկ տղա։
  • Իմանալով Հեսսի թռիչքի մասին՝ Ուինսթոն Չերչիլն այն այնքան աբսուրդ է համարել, որ, որոշ վկայությունների համաձայն, հայտարարել է. «Հեսսն է, թե Հեսսը չէ, ես կգնամ Մարքս եղբայրներին նայելու»[23]։
  • Բրիտանական Քուին ռոք խումբն իր երաժշտական երկու ալբոմներն անվանել է Մարքս եղբայրների ֆիլմերի պատվին՝ «A Night at the Opera» (1975) և «A Day at the Races» (1976)։

Նմանակումներ խմբագրել

  • Երեք Մարքս եղբայրներին՝ Գրաուչոյին, Հարփոյին և Չիկոյին, նմանակել է Բեննի Հիլլը։
  • Գրաուչո Մարքսի փոքրիկ նմանակումը ցուցադրել է Լեսլի Նիլսենը «Ռեցիդիվ» ֆիլմում։
  • Մարքս եղբայրներին նվիրված է «Մուլտֆիլմերի արկածները» մուլտսերիալի «New Class Day» սերիան («A Night in Kokomo» հատված)։ Բասթեր Բանին՝ Չիկոյի կերպարում, Բեբս Բանին՝ Գրաուչոյի կերպարում, Գոգոն՝ Հարփոյի կերպարում[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «La famille paternelle des Marx Brothers». judaisme.sdv.fr. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  2. Братья Маркс в базе imdb
  3. «Фильм «The Cocoanuts» в базе IMDB».
  4. «Фильм «Animal Crackers» в базе IMDB».
  5. «Фильм «Monkey Business» в базе IMDB».
  6. «Фильм «Horse Feathers» в базе IMDB».
  7. «Фильм «A Night at the Opera» в базе IMDB».
  8. «Фильм «A Day at the Races» в базе IMDB».
  9. «Фильм «Room Service» в базе IMDB».
  10. «Фильм «At the Circus» в базе IMDB».
  11. «Фильм «Go West» в базе IMDB».
  12. «Фильм «The Big Store» в базе IMDB».
  13. «Фильм «A Night in Casablanca» в базе IMDB».
  14. «Фильм «Love Happy» в базе IMDB».
  15. «Сериал «You Bet Your Life» в базе IMDB».
  16. «Эпизод «The Incredible Jewel Robbery» в базе IMDB».
  17. «Chico Marx, Stage and Film Comedian, Dies at 70; Oldest of 5 Brothers Took Role of Italian Piano Player. Team Business manager». New York Times. 1961 թ․ հոկտեմբերի 12.
  18. «Harpo Marx, the Silent Comedian, Is Dead at 70sic; Blond-Wigged, Horn-Tooting Star Scored on Stage and in Films With Brothers Harpo Marx, Silent Comedian, Dies». New York Times. սեպտեմբերի 29, 1964, Tuesday. «Harpo Marx, the blond-wigged, nonspeaking member of the Marx Brothers team, died tonight at 8:30 in Mount Sinai Hospital. He was 70 years old [sic].»
  19. «Groucho Marx, Comedian, Dead. Movie Star and TV Host Was 86. Master of the Insult Groucho Marx, Film Comedian and Host of 'You Bet Your Life,' Dies». New York Times. օգոստոսի 20, 1977, Saturday. «Los Angeles, August 19, 1977 Groucho Marx, the comedian, died tonight at the Cedar Sinai Medical Center here after failing to recover from a respiratory ailment that hospitalized him June 22. He was 86 years old.»
  20. The census of 1900 gives 1892 as Gummo’s birth year, on his death certificate and his grave the year 1893 is given.
  21. «Gummo Marx, Managed Comedians». New York Times. «Palm Springs, California, April 21, 1977 (Reuters) Gummo Marx, an original member of the Marx brothers' comedy team, died here today. He was 83 years old.»
  22. «Zeppo Marx Dies on Coast at 78; Last Survivor of Comedy Team; 'Tired of Being a Stooge'». New York Times. 1979 թ․ դեկտեմբերի 1. «Zeppo Marx, the surviving member of the Marx Brothers comedy team who left the quartet in 1934 for other businesses, died yesterday at Eisenhower Medical Center in Palm Springs, Calif. The youngest of the brothers, he was 78 years old and had lived in Pal...»
  23. Paul Addison. The Unexpected Hero. Oxford University Press, 2005
  24. New Class Day — Tiny Toon Adventures Wiki

Գրականություն խմբագրել

  • Волков А. Братья Маркс. — В кн.: Комики мирового экрана. М., 1966
  • Кино США. Актерская энциклопедия. М., 1996

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարքս եղբայրներ» հոդվածին։