Մարցին Զալեսկի (լեհ.՝ Marcin Zaleski, 1796[1][2][3][…], Կրակով, Հաբսբուրգի միապետություն - սեպտեմբերի 16, 1877(1877-09-16)[1][3][4][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[3]), լեհ նկարիչ։

Մարցին Զալեսկի
Marcin Zaleski
Ծնվել է1796[1][2][3][…]
ԾննդավայրԿրակով, Հաբսբուրգի միապետություն
Վախճանվել էսեպտեմբերի 16, 1877(1877-09-16)[1][3][4][…]
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն[3]
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և լուսանկարիչ
Թեմաներգեղանկարչություն
 Marcin Zaleski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարցին Զալեսկին ծնվել է 1796 թվականին Լեհաստանի Կրակով քաղաքում։ Եղել է ինքնուս, թատրոնում աշխատել է դեկորատորի օգնական, իսկ աշխատանքից հետո պատճենել է կտավներ։ Մարցինը ուսում է ստացել՝ Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1830 թվականից բնակվել է Վարշավայում։ Եղել է Նոյեմբերյան ապստամբության ականատեսը, որի իրադարձությունները պատկերել է իր նկարներում (բայց առաջին պլանում միշտ եղել է ճարտարապետությունը)։

1840-ական թվականներին մեկնել է Վիլնո և Նիկոլայ I կայսեր համար ստեղծել լեհական ամրոցների պատկերներով կտավներ։

Նրա աշխատանքները ցուցադրվել են Վարշավայի ազգային թանգարանում, Ադամ Միցկևիչի անվան թանգարանում[5] և Գոմել Պալատում[6]։

1846 թվականից Մարցին Զալեսկին եղել է Վարշավայի արվեստների ակադեմիայի պրոֆեսոր։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Մարտին Զալեսկի // Ռուսերեն կենսագրական բառարան

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարցին Զալեսկի» հոդվածին։