Մարտնչող անաստվածների միություն

կազմակերպություն

Մարտնչող անաստվածների միություն (ռուս.՝ Союз воинствующих безбожников), ԽՄԿԿ գաղափարական ու մշակութային հայացքների ու քաղաքականության ազդեցության տակ զարգացված հասարակական հակակրոնական կազմակերպություն ԽՍՀՄ-ում։ 1924 թվականին Մոսկվայում կազմավորվել է «Բեզբոժնիկ» («Безбожник», 1922-1941 թթ.) թերթի շուրջ համախմբված մարդկանց աթեիստական ընկերություն՝ «Բեզբոժնիկ» թերթի բարեկամների ընկերությունը։ Ընկերության՝ 1925 թվականին կայացած 1-ին համագումարը հիմնադրեց Անաստվածների միությունը, երկրորդ համագումարը (1929 թ.)՝ Մարտնչող անաստվածների միությունը։ Մարտնչող անաստվածների միության հիմնական խնդիրն էր՝ գաղափարական պայքար մղել կրոնի դեմ, կազմակերպել հակակրոնական շարժում։ Այդ նպատակով միությունը ծավալել է աթեիստական պրոպագանդա, ստեղծել թանգարաններ ու ցուցահանդեսներ, հրատարակել գիտական ու գիտահանրամատչելի գրականություն, պարբերականներ։ 1941 թվականին Մարտնչող անաստվածների միությունը ընդգրկել է մոտ 3,5 միլիոն անդամ։ Հիմնարկներում, ձեռնարկություններում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում Մարտնչող անաստվածների միությունը ունեցել է իր բջիջները։ Միության աշխատանքները ղեկավարել են ԽՄԿԿ գործիչներ Ե. Մ. Ցարոսլավսկին, Պ. Ա. Կրասիկովը, Ն. Կ. Կրուպսկայան, Ա. Վ. Լունաչարսկին, Ի. Ի. Սկվորցով-Ստեպանովը և ուրիշներ։

Մարտնչող անաստվածների միություն
ԽՍՀՄ ՄԱՄ նդամակցություն գրքույկ
Տեսակկազմակերպություն
Երկիր Խորհրդային Ռուսաստան
ՀապավումСВБ СССР
Հիմնադրված1925 թ.
Լուծարված1947 թ.
Իրավ. կարգավիճակլուծարված
Նպատակներգաղափարական պայքար կրոնի դեմ
Գլխադասային գրասենյակՄոսկվա, ԽՍՀՄ
ՏեղագրությունԽՍՀՄ
ՏարածաշրջանԽՍՀՄ
ՀիմնադիրԵմելյան Յարոսլավսկի

1927 թվականին Անաստվածների միության բջիջ է կազմակերպվել նաև ՀԽՍՀ-ում (Արտաշատի շրջանի Բուրաստան գյուղում)։

1928 թվականին միության առաջին համագումարը հաստատել է միության կանոնադրությունը, ընտրել կենտրոնական խորհուրդ։

1929 թվականին հիմնադրվել է ՀԽՍՀ Մարտնչող անաստվածների միություն, որի աշխատանքներին մասնակցել են Հ. Գյուլիքեխյանը, Հ. Ազատյանր, Գ. Վանանդեցին, Դ. Դզնունին, Հ. Մելիքյանը, Պ. Թորոսյանը, Վ. Մնացականյանը, Վ. Թաթիկյանը, է. Չոփուրյանը, Մ. Բաղդասարյանը։ Միությունը հրատարակել է «Անաստված» (1928-1934 թթ.) հանդեսը։ Մարտնչող անաստվածների միությունը ղեկավարվել է «կրոնի դեմ պայքարը՝ պայքար է հանուն սոցիալիզմի» նշանաբանով, հենվելով ԽՄԿԿ որոշումների և գիտական աթեիզմի սկզբունքների վրա։

Մարտնչող անաստվածների միության գործունեությունը դադարեցվել է 1941 թվականին, իսկ 1947 թվականից նրա պարտականությունները տրվել են «Գիտելիք» ընկերությանը։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 350