Մարտիրոս Ղրիմեցի

հայ եկեղեցական-քաղաքական գործիչ, մատենագիր, տաղասաց

Մարտիրոս Ղրիմեցի, Մարտիրոս Կաֆացի (հուլիսի 6, 1620(1620-07-06), Թեոդոսիա, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 25, 1683(1683-08-25)[2], Եգիպտոս[1]), հայ եկեղեցական-քաղաքական գործիչ, մատենագիր, տաղասաց։ Կ. Պոլսի (1659-1660) և Երուսաղեմի (1677-1680, 1681-1683) հայոց պատրիարք։

Մարտիրոս Ղրիմեցի
Ծնվել էհուլիսի 6, 1620(1620-07-06)
ԾննդավայրԹեոդոսիա, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 25, 1683(1683-08-25)[2] (63 տարեկան)
Մահվան վայրԵգիպտոս[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ, մատենագիր, բանաստեղծ, քահանա և գրող

Կենսագրություն խմբագրել

Ծնողները՝ Գրիգոր և Խաթուն։ Սովորել է Կաֆայի Ս. Նշան վանքում, ապա տեղափոխվել Թոխաթ և աշակերտել տաղասաց Ստեփանոս քահանա Թոխաթեցուն։ Ուսումնառությունը շարունակել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում՝ Աստվածատուր Տարոնացու մոտ։ 1659-1660 թվականներին եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1661-1664 թվականներին՝ Ղրիմի թեմի եպիսկոպոսը, 1680-1683 թվականներին՝ Երուսաղեմի պատրիարքը։ Մ. Ղրիմեցին կարևոր դեռ է խաղացել Եղիազարյան-Հակոբյան պայքարում (1664-1680)։ Եղիազար Ա Այնթափցին փորձում էր ստեղծել Էջմիածին հակաթոռ կաթողիկոսություն, որի դեմ դուրս եկավ Էջմիածնի կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին։ Ընդդիմադիր թևը, սակայն, փաստորեն ղեկավարում էր Մ. Ղրիմեցին, որին և հաջողվեց խանգարել իրականացնելու միասնակամ կաթողիկոսության տրոհումը։ Մ. Ղրիմեցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն։ Նրա գրչին են պատկանում «Կարգ և թիւ թագաւորաց ազգիս Հայոց» (1672) չափածո ժամանակագրությունը, «Պատմութիւն Ղրիմի հայ գաղութի պատմության համար, «Ողբ Երեմիա մարգարէին...» (17-րդ դ. 70-ական թթ) երկերը։ 1672 թվականին չափածոյի է վերածել Հայսմավուրքը, գրել է ներբողներ, թվերի մասին չափածո վիճաբանություն («Յաղաս թուոց») և այլն։ Մ. Ղրիմեցուն բնորոշ է երգիծանքը։ Նա վերարթնացման շրջանի առաջին տաղերգուներից է, որ զավեշտին սոցիալական շեշտ է տվել։ Մ. Ղրիմեցու երգիծական ոտանավորների հերոսները ժամանակի եկեղեցական-քաղաքական գործիչներ են[3][4]։

Աշխատություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 347.
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20210131155324/https://avproduction.am/?ln=am&page=person&id=4451
  3. «Մարտիրոս Ղրիմեցի | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  4. «AV Production - Մարտիրոս Ղրիմեցի». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  5. Մարտիրոսյան, Արտաշես (1958). Մարտիրոս Ղրիմեցի։ ուսումնասիրություն եվ բնագրեր. ՀայկականՍՍՌԳԱՀրատարակչություն.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 347