Մարտին Շուլց (գերմ.՝ Martin Schulz, դեկտեմբերի 20, 1955(1955-12-20)[4][5][6][…], Hehlrath, Էշվայլեր, Ախեն, Aachen Government Region, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5]), գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական սոցիալիստների կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի անդամ է 1994 թվականից։ 2012 թվականի հունվարի 17-ից Եվրախորհրդարանի նախագահ[13], պաշտոնավարել է մինչև 2017 թվականի հունվարի 17-ը[14]։ 2014 թվականի հունիսի 18-ից մինչև հուլիսի 1-ը Մարտին Շուլցը Եվրոպական խորհրդարանում եղել է Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի առաջնորդը, որի հետ կապված հրաժարվեց Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից։ 2014 թվականի հուլիսի 1-ից նորից ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ[15]։ Բացի գերմանաերենը Մարտին Շուլցը տիրապետում է ևս հինգ լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և հոլանդերեն[16]։

Մարտին Շուլց
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1][2]
Կրթություն՝ Heilig-Geist-Gymnasium? (1974)[3]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 20, 1955(1955-12-20)[4][5][6][…] (68 տարեկան)
Ծննդավայր Hehlrath, Էշվայլեր, Ախեն, Aachen Government Region, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5]
Քաղաքացիություն  Գերմանիա[4][3]
Հայր Albert Schulz?[3]
Մայր Clara Schulz?[3]
Ամուսին Inge Schulz?[7]
 
Կայք՝ martinschulz.de
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել է գիմնազիայից։

Հաճախակի բացահայտ հայտարարել է, որ 70-ականների սկզբին տառապել է ալկոհոլիզմով[17]։

1974 թվականին Շուլցը համալրել է երիտասարդ սոցիալ-դեմոկրատական կազմակերպության՝ Jusos-ի շարքերը։

1977—1982 թվականներին աշխատել է մի քանի հրատարակչություններում և գրախանութներում։ 1982-1994 թվականներին եղել է գրախանութի սեփականատեր։

1984 թվականին Մարտին Շուլցը դարձել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի Վյուրզելեն քաղաքի խորհրդական։ 1987—1998 թվականներին դարձել է քաղաքապետ։

1995 թվականին եղել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ, հաջորդ տարի Աախենում ընտրվել է կուսակցության նախագահ։ 1999 թվականին դարձել է կուսակցության դաշնային վարչության անդամ։

1994 թվականին նա ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր։ Հետագա ընտություններին (1999, 2004 և 2009 թվականներին) վերընտրվել է։ 1994—1996 թվականներին Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունում աշխատել է որպես համակարգող մարդու իրավունքների գծով ենթահանձնաժողովում։ Հետագայում 1996—2000 թվականներին կատարել է նույն ֆունկցիան մարդու իրավունքների կոմիտեում։ 2000—2004 թվականներին նա եղել է Եվրոպական խորհրդարանում գերմանական սոցիալ-դեմոկրատների խմբի նախագահը։ 2002 թվականին դարձել է սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբի նախագահի տեղակալ, 2004 թվականին դարձել է նախագահ։ 2009 թվականին դարձել է Եվրոպական սոցիալիստների կուսակցության նախագահ, իսկ հետո սոցիալ-դեմոկրատների խմբի նախագահ։ 2012 թվականի հունվարի 17-ին Մարտին Շուլցը դարձավ Եվրախորհրդարանի նախագահ։ 2014 թվականի հունիսի 18-ին Մարտին Շուլցը դարձավ Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության նախագահ, որի հետ կապված դադարեցրեց Եվրախորհրդարանի նախագահի լիազորությունները։ 2014 թվականի հուլիսի 1-ին կրկին ընտրվեց նույն պաշտոնում։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 European Commission Martin SCHULZEuropean Parliament, 1995.
  2. 2,0 2,1 Martin Schulz (գերմ.)SPD Nordrhein-Westfalen, 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 European Commission Martin SCHULZEuropean Parliament, 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Über mich (գերմ.)SPD, 2017.
  6. 6,0 6,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  7. Wer ist die Frau an der Seite von Martin Schulz? (գերմ.)T-Online, 2017.
  8. Karlspreisträger 2015 (գերմ.)
  9. http://www.bundespraesident.de/SharedDocs/Reden/DE/Joachim-Gauck/Reden/2016/12/161202-OV-Martin-Schulz.html
  10. https://archiv.prezident.sk/gasparovic/indexac24.html?rad-bieleho-dvojkriza-ii-trieda (словацк.)
  11. quirinale.it (իտալ.)
  12. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  13. Портрет нового председателя Европейского парламента: кто такой Мартин Шульц? (անգլ.)
  14. Antonio Tajani elected new President of the European Parliament (անգլ.)
  15. Председатель Европейского парламента социалист Мартин Шульц переизбран
  16. «Любопытные факты о Мартине Шульце». Germania.one. 2017 թ․ հունվարի 26.
  17. «Германия: "Шульцемания" набирает обороты». euronews. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Շուլց» հոդվածին։