Մարտին Մարջիելա (ապրիլի 9, 1957(1957-04-09)[1][2][3], Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի նորաձևության դիզայներ, Maison Margiela նորձևության տան հիմնադիրը։ Ավարտել է Գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիան (Անտվերպ) 1979 թվականին՝ Անտվերպյան վեցյակից մեկ տարի առաջ։

Մարտին Մարջիելա
Ծնվել էապրիլի 9, 1957(1957-04-09)[1][2][3] (66 տարեկան)
ԾննդավայրԼյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա[4]
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) (1980)
Մասնագիտություննորաձևության դիզայներ և հագուստ ձևագծող
ԱշխատավայրMaison Margiela և Hermès
ԱնդամությունAntwerp Six?
Կայքmaisonmartinmargiela.com

Կյանքն ու գործունեությունը խմբագրել

Ավարտելուց հետո Մարջիելան հինգ տարի աշխատել է որպես ֆրիլանսեր դիզայներ։ 1985-1987 թվականներին աշխատել է Ժան-Պոլ Գոտյեի համար, որից հետո ցուցադրել է իր առաջին հավաքածուն սեփական պիտակի ներքո, որը սկսել է գործընկեր Ջեննի Մեյրենսի հետ 1989 թվականին[5]։ 1997-ից 2013 թվականների ընթացքում Hermès-ի կանանց գծի ստեղծագործական տնօրենն էր։ Մարջիելան 2010 թվականին նշանակվել է որպես Chambre Syndicale de la Haute Couture-ի հյուր-անդամ։ 1980-ականներին ճապոնացի ավանգարդիստները Ռեի Կավաբուկոյի հետ գլխիվայր էին շրջել նորաձևության աշխարհը իրենց արտառոց և ցնցող դիզայններով։ Մարջիելան և Անտվերպյան վեցյակը շարունակեցին գործը՝ ընդվզելով նորաձևության նրբագեղ ու ճոխ աշխարհի դեմ։ Ապակառուցման գաղափարը կարևոր է Մարջիելայի նորաձևության տեսլականը հասկանալու համար։ Մարջիելան հայտնի է նրանով, որ ձեռքով վերաձևավորում է հին կեղծամներ, կտավներ և մետաքսե շարֆեր՝ դրանք դարձնելով բարձր նորաձևության հագուստներ։

Իր ողջ կարիերայի ընթացքում Մարջիելան խիստ գաղտնի է պահել իր անձնական կյանքը։ Նա երբեք ինտերվյուներ չի տվել և բոլոր ցուցադրություններին մնացել կուլիսների ետևում[6]։ Նրա դեմքը հայտնի չէ․ ողջ կարիերայի ընթացքում միայն մի լուսանկար է արվել՝ 1997 թվականին, բայց այդ նկարն էլ երբեք պաշտոնապես չի հաստատվել։ Մեդիայի հետ բոլոր շփումները պահվում են բացառապես ֆաքսի միջոցով։ Maison Martin Margiela-ի խիստ յուրօրինակ խորհրդանիշը կազմված է 0-23 թվերից։ Նշանը ամրացվում է հագուստի ներսի կողմից չորս սպիտակ, հստակ երևացող կարվածքներով, որոնք հագուստի արտաքին մասից են։

2002 թվականին Մարջիելայի բրենդը գնվեց OTB Group-ի կողմից, և սկսեցին շշուկներ պտտվել, որ Մարջիելան գուցե ցանկանա հեռանալ՝ ելնելով ստեղծագործական անհամաձայնություններից, ինչպես նաև պարզապես․ «ցանկանալով վայելել կյանքը նորաձևության աշխարհի ամենակա խիստ հայացքից հեռու»։

 Նյու Յորք Թայմս-ի 2008 թվականի մի հոդվածում առաջին անգամ հրապարակվեց Մարջիելայի միակ լուսանկարը, որն այդպես էլ պաշտոնապես հաստատվեց։ Միևնույն ժամանակ ամսագիրը ցնցող լուր տվեց նորաձևության աշխարհին, որ Մարջիելան ամենայն հավանականությամբ իր «գահը» կփոխանցի դիզայներ Ռաֆ Սիմոնսին, որը, ենթադրվում է, մերժել է առաջարկը[7]։ Այդեր Ակերմանին ևս առաջարկվել է նույն պաշտոնը, սակայն նա ևս այն մերժել է։

2009 թվականի հոկտեմբերին նորաձևության տան համասեփականատեր Ռենցո Ռոսսոն՝ OTB Groupի տնօրենը, պաշտոնապես հայտարարեց, որ «Մարտինն այստեղ չի եղել երկար ժամանակ։ Նա այստեղ է, բայց այստեղ չէ։ Մենք մի նոր ու թարմ դիզայներական թիմ ունենք։ Մենք կենտրոնանում ենք ապագայի համար երիտասարդ, իրատեսական էներգիայի վրա․ սա իրոք Մարջիելա է 2015 թվականի համար»։

2009 թվականի դեկտեմբերին մամլո ասուլիսում հայտարարվեց, որ Մարջիելան «լքել է բիզնեսը։ Որևէ փոխարինող ստեղծագործական տնօրեն չի նշանակվի։ Maison Martin Margiela-ն կշարունակի վաճառքը, սակայն ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել Մարջիելայի հեռանալու պատճառների վերաբերյալ»[8]։

2014 թվականի հոկտեմբերին Maison Martin Margiela-ի ստեղծագործական տնօրեն նշանակվեց Ջոն Գալիանոն՝ փոխարինելով իրեն՝ Մարջիելային[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.encyclopedia.com/doc/1G2-3401400282.html
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. RKDartists (նիդերլ.)
  5. "Martin Margiela: Fashion's invisible superstar". 16 July 2008.
  6. Wilson, Eric (2008-10-01). "Fashion World Studies Margiela's Looks and His Next Move". The New York Times. ISSN 0362-4331. Retrieved 2017-01-26.
  7. «Նյու Յորք Թայմս».
  8. «DRAPERS».
  9. http://wwd.com/fashion-news/designer-luxury/john-galliano-joins-maison-martin-margiela-7968581/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)