Մարտին Հայկի Խուբլարյան (մարտի 5, 1935(1935-03-05), Բոլնիս-Խաչեն, Վրաստան - հուլիսի 27, 2009(2009-07-27), Մոսկվա, Ռուսաստան), հայազգի ռուս ջրաբան և ջրաերկրաբան։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975): ՌԳԱ ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1984 թվականից։

Մարտին Խուբլարյան
Ծնվել էմարտի 5, 1935(1935-03-05)
ԾննդավայրԲոլնիս-Խաչեն, Վրաստան
Մահացել էհուլիսի 27, 2009(2009-07-27) (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1958)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՋրային հիմնահարցերի ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Մարտին Խուբլարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 5-ին, Բոլնիս-Խաչեն (Վրաստանի Բոլնիսի շրջան) գյուղում[1]։ 1958 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1959-1961 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ էներգետիկայի և հիդրավլիկայի ինստիտուտում, 1968-1979 թվականներին՝ Հիդրոտեխնիկայի և մելորացիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։ 1979-1988 թվականներին՝ ԽՍՀՄ (1991 թվականից՝ ՌԳԱ) ջրային հիմնահարցերի ինստիտուտի փոխտնօրեն, 1988-2003 թվականներին՝ տնօրեն։ 2003 թվականից՝ ՌԳԱ խորհրդական, ՌԳԱ «Ջրային ռեսուրսներ» (ռուսերեն) հանդեսի գլխավոր խմբագիր[2]։

Աշխատանքները վերաբերում են ցամաքային ջրային պաշարների, շրջակա միջավայրի վրա երաշտի և հեղեղների ազդեցությունների ուսումնասիրությանը։ Շրջակա միջավայրի պահպանման միջազգային փորձագետ (1985): ՌԳԱ «Ջրային ռեսուրսներ» մասնագիտական խորհրդի նախագահ։

Մահացել է 2009 թվականի հուլիսի 27-ին[1]։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը (14-րդ տեղամաս)[3][4]։

Անդամակցություն խմբագրել

  • Երկրի մասին գիտության բաժանմունքի բյուրոյի անդամ։
  • ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1984, դեկտեմբերի 26, 1991 թվականից՝ ՌԳԱ)

Պարգևներ խմբագրել

  • Պատվո շքանշան (1999)՝ ազգային գիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բարձր որակավորում ունեցող անձնակազմի պատրաստման և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 275-ամյակի կապակցությամբ[5]
  • Ֆ. Պ. Սավարենսկոյի անվան մրցանակ (1995)՝ «Водные потоки: модели течений и качества вод суши» մենագրության համար[1]

Երկեր խմբագրել

  • «Водные потоки: модели течений и качество вод суши» (премия им. Ф. П. Саваренского; 1994).
  • «Моделирование процессов интрузии в эстуариях и подземных водоносных горизонтах».
  • «Водные ресурсы: рациональное использование и охрана».
  • Цикл работ «Антропогенное воздействие на водные ресурсы Севера и его экологические последствия (разработка теоретическихоснов определения критических антропогенных нагрузок» награждён (в соавторствес чл.-корр. РАН Т. И. Моисеенко) — главная премия МАИК — «Наука/Интерпериодика».

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Хубларян Мартин Гайкович. Историческая справка». // Официальный сайт Российская академия наук. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 523։
  3. «Троекуровское кладбище». // Сайт «Московские могилы». Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  4. «Хубларян Мартин Гайкович (1935—2009)». // Сайт «Московские могилы». Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 4 июня 1999 года № 701 «О награждении государственными наградами Российской Федерации работников Российской академии наук»». // Официальный сайт Президента России. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Խուբլարյան» հոդվածին։