Մարտինս Դուկուրս (լատիշ․՝ Martins Dukurs, մարտի 31, 1984(1984-03-31), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ սկելետոնիստ, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր (2010 և 2014), աշխարհի վեցակի չեմպիոն, Եվրոպայի տասնակի չեմպիոն և աշխարհի գավաթի ութակի գավաթակիր (տղամարդկանց և կանանց ռեկորդ)։ Երեք աստղ շքանշանի ասպետ[1]։ Հինգ անգամ ճանաչվել է տարվա լավագույն մարզիկը Լատվիայում (2010, 2011, 2013-2015):

Մարտինս Դուկուրս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Martins Dukurs
Մասնագիտացում՝skeleton racer
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 31, 1984(1984-03-31) (40 տարեկան)
Ծննդավայր՝Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Մարտինս Դուկուրսը սկելետոնով զբաղվում է 1998 թվականից ի վեր։ Այժմ ապրում է Սիգուլդայում։ Մարտինսի ավագ եղբայրը՝ Թոմաս Դուկուրսը, (ծնվ. 1981 թվականին) նույնպես պրոֆեսիոնալ զբաղվում է սկելետոնով։ Եղբայրների մարզիչը հանդիսանում է նրանց հայրը՝ Դայնիս Դուկուրսը, Սիգուլդայում գտնվող սահնակի-բոբսլեյի վազքուղու նախկին տնօրենը։ Վանկուվերի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ նա Լատվիայի հավաքականի դրոշակակիրն էր[2]։

2006 թվականին Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Մարտինսը զբաղեցրել է 7-րդ տեղը։ Վանկուվերում կայացած օլիմպիական խաղերում Մարտինսը գլխավորում էր երեք հատվածներից հետո՝ առաջ անցնելով կանադացի Ջոն Մոնտգոմերիից 0.18 վայրկյանով, սակայն վերջին մրցավազքում Մոնտգոմերին կարողացավ հաղթել Դուկուրսին 25 հարուրերորդական վայրկյանով և նվաճել ոսկե մրցանակը։ Թոմաս Դուկուրսը 4-րդ տեղն է զբաղեցրել։ Մարտինս Դուկուրսի նվաճած արծաթը ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ Լատվիայի երրորդ մրցանակը՝ 2006 թվականին մեկ տեղանոց սահնակներով Մարտինշ Ռուբենիսի բրոնզե մեդալից և 2010 թվականին երկու տեղանոց սահնակներով Շիցս եղբայրների արծաթե մեդալից հետո։

2014 թվականին Սոչիում կրկին համարվել է որպես հիմնական ֆավորիտներից մեկը։ Ոսկու համար պայքարն ընթացել է Մարտինս Դուկուրսի և ռուս Ալեքսանդր Տրետյակովի դիմակայության մեջ։ Նրանք երկուսն էլ չորս հատվածներում ցույց տվեցին երկու լավագույն արդյունք։ Տրետյակովը հաղթել է դրանցից երեքում, իսկ Դուկուրսը լավագույնն էր միայն երրորդում։ Չորս մրցավազքի հանրագումարով Դուկուրսը 0,81 վայրկյանով զիջեց Տրետյակովին, իսկ բրոնզե մեդալակիր Մեթյու Անտուանը զիջեց Մարտինսին ավելի քան երկու վայրկյանով։ Այսպիսով, ինչպես Վանկուվերում, այնպես էլ Սոչիում, Մարտինսը ոսկու համար պայքարում զիջել է վազքուղու տերերին։ Թոմաս Դուկուրսը նորից զբաղեցրել է չորրորդ տեղը։

2016 թվականի փետրվարին Սուրբ Մորիցի եվրոպական առաջնությունում Դուկուրս եղբայրները կարողացան հասնել հազվագյուտ նվաճման՝ նրանք ունեցան բացարձակ նույն արդյունքը երկու հատվածների վրա (2:18,33) և իրար մեջ բաժանեցին ոսկե մեդալը։ Միևնույն ժամանակ, առաջին հատվածում Մարտինսը հաղթել է Թոմասին 0.01 վայրկյանով, իսկ երկրորդում Թոմասում հաղթել էր մեկ հարյուրերորդական վայրկյանով։

Նվաճումներ խմբագրել

  • Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր (2010 և 2014)
  • Աշխարհի հնգակի չեմպիոն (2011, 2012, 2015, 2016, 2017)
  • Եվրոպայի իննակի չեմպիոն (2010—2018)
  • Աշխարհի գավաթի ութակի չեմպիոն ընդհանուր հաշվարկներով (2009/10—2016/17)
  • Լատվիայի տարվա լավագույն մարզիկ՝ 5 անգամ (2010, 2011, 2013—2015)
  • Երեք աստղ 5-րդ աստիճանի շքանշանի ասպետ (2010)
  • Երեք աստղ 3-րդ աստիճանի շքանշանի ասպետ (2014)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dukuram un brāļiem Šiciem piešķirts Triju Zvaigžņu ordenis Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(լատիշերեն)
  2. Andrejs Siliņš. «Latvijas karognesējs Vankūverā - M. Dukurs». sportacentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել