Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան

Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան (լիտ.՝ Lietuvos nacionalinė Martyno Mažvydo biblioteka), Լիտվայի գլխավոր գիտական հանրային գրադարանն է, համարվում է երկրի ամենամեծ գրադարաններից մեկը։ Տեղակայված է Վիլնյուսի Գյադիմինաս (Gedimino pr. 51) փողոցում։ Հասանելի է Լիտվայի և այլ երկրների քաղաքացիների համար։ 2006 թվականի հունվարի 2-ի դրությամբ գրադարնն ունեցել է 529 աշխատակից, որոնցից 378-ը եղել են պրոֆեսիոնալ գրադարանավարներ։

Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան
Երկիր Լիտվա
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1919[1]
ՏեղադրությունՎիլնյուս
Անվանված էMartynas Mažvydas?
Այլ տվյալներ
Կայքlnb.lt(լիտվ.) և lnb.lt/en/(անգլ.)

Պատմություն խմբագրել

Գրադարանը հիմնադրվել է 1919 թվականին Կաունասում որպես Կենտրոնական ազգային գրադարան (Lietuvos Centrinis knygynas), 1944 թվականից կոչվել է Լիտվայի ԽՍՀ կենտրոնական պետական գրադարան, 1951 թվականից՝ Լիտվայի ԽՍՀ պետական հանրապետական գրադարան (Lietuvos TSR centrinė valstybinė biblioteka)։ 1963 թվականին գրադարանը տեղափոխվել է Վիլնյուս և տեղակայվում է հատուկ գրադարանի համար նախատեսված շենքում։

1988 թվականից գրադարանը կոչվում է լիտվացի առաջին հրատարակիչ Մարտինաս Մաժվիդասի անունով և ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։ 1989 թվականի մայիսի 30-ից գրադարանը կոչվում է Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան[2][3][4]։

Հավաքածու խմբագրել

2012 թվականին Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարանի հավաքածուն ներառել է 6,65 միլիոն հատորային և 1,77 միլիոն անվանումով տպագիր և այլ փաստաթղթերի լայն շրջանակ[5]։

Ընթերցողների ծառայություն 2012
Գրանցված օգտվողներ 12 595
Այցելուներ 122 804
Վիրտուալ օգտվողներ 972 177
Թողարկված փաստաթղթեր 1 166 035
Օգտվողների աշխատավայրերը 253

Ամբողջ հավաքածուն բաժանվում է 3 կատեգորիաների՝ Հրատարակված փաստաթղթերի Լիտվայի ազգային արխիվային հիմնադրամ, հիմնական հավաքածու և հատուկ հավաքածու (հազվագյուտ գրքեր, ձեռագրեր և այլն)։

Գրականություն խմբագրել

  • Литва. Краткая энциклопедия. Вильнюс: Главная редакция энциклопедий, 1989. С. 146—147.
  • Visuotinė lietuvių enciklopedija. T. III: Beketeriai—Chakasai. Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2003. P. 160.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. Lietuvos architektai. Vilniaus dailės akademijos leidykla, 2002. ISBN 9986-571-83-9. P. 199.(լիտվ.)
  3. Vilnius 1900—2005. Naujosios architektūros gidas. A guide to modern architecture. Vilnius: Architektūros fondas, 2005. ISBN 9955-9812-0-2. G 15. (անգլ.)(լիտվ.)
  4. «Pagrindinio Nacionalinės bibliotekos pastato rekonstrukcija» (լիտվերեն). Lietuvos nacionalinė Martyno Mažvydo biblioteka. 2009-01-19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
  5. http://www.lnb.lt/en/about-nll Արխիվացված 2013-05-07 Wayback Machine | Martynas Mažvydas National Library of Lithuania

Արտաքին հղումներ խմբագրել