Մարսել Պրևո

ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ

Մարսել Պրևո (ֆր.՝ Marcel Prévost, մայիսի 1, 1862(1862-05-01)[1][2][3][…], Փարիզ[4] - ապրիլի 8, 1941(1941-04-08)[4][1][3][…], Vianne), ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ։

Մարսել Պրևո
ֆր.՝ Marcel Prévost
Ծնվել էմայիսի 1, 1862(1862-05-01)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4]
Վախճանվել էապրիլի 8, 1941(1941-04-08)[4][1][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրVianne
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՊոլիտեխնիկական դպրոց
Ժանրերվեպ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[5]
Պարգևներ
 Marcel Prévost Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կրթություն է ստացել Բորդոյի և Փարիզի ճիզվիտական դպրոցներում։ 1982 թվականին ընդունվել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Առաջին պատմվածքը «Le Clairon»-ում տպագրել է դեռևս 1881 թվականին, սակայն բարձրագույն կրթությունն ստանալուց հետո որոշ ժամանակ զբաղվել է ծխախոտի արդյունաբերությամբ։ 1909 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1922-1940 թվականներին եղել է «Revue de France» պարբերականի գլխավոր խմբագիրը։ 1937-1940 թվականներին ղեկավարել է Երեխաների օգնության ֆրանսիական միությունը։

Ստեղծագործությունը խմբագրել

Մարսել Պրևոյի ստեղծագործության թեման հիմնականում կենցաղագրական՝ ժամանակի ֆրանսիական բոհեմյան հասարակության կյանքի քննադատությամբ։ Նրա առաջին վեպը՝ «Le Scorpion»-ը («Կարիճը», 1887), մասամբ ինքնակենսագրական է և պատմում է ճիզվիտական քոլեջի կյանքի մասին։ Ավելի հայտնի են նրա վաղ շրջանի ստեղծագործությունները, որտեղ դատապարվում է բարոյական անկումը, անուղղակիորեն քննադատվում է կաթոլիկ եկեղեցին և պարունակում է էրոտիկ տեսարաններ՝ «Շոնշետա» («Chonchette», 1888), «Մադմուազել Ժոֆր» («Mlle Jaufre», 1889), «Կնոջ աշունը» («L'Automne d'une femme», 1893), «Կիսակույս» (1894)։ Վերջինիս հիման վրա 1898 թվականին գրել է նաև պիես։ Այս վեպը, որ նկարագրում է Փարիզի կանանց սեռական կյանքը, հասարակության մեջ հարուցեց հսկայական բանավեճեր, ինչը հեղինակին բերեց մեծ, սակայն որոշ չափով կասկածելի համբավ։

Մարսել Պրևոն հայերեն խմբագրել

  • Մարսել Փրէվօ, Կինը (հոգեբանական վերլուծումներ), Կ. Պոլիս, տպ. Յ. Աբրահամեան, 1934, 213 էջ։ Թարգմանությունը՝ Տիրան Անդրեասյանի։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Պրևո» հոդվածին։