Մարմնացում (անգլ.՝ Incarnation), Քրիստոնեական աստվածաբանության համոզմունք, համաձայն որի Սուրբ Երրորդության երկրորդ անձ Հիսուսը, որը նաև հայտնի է որպես Որդի Աստված, «մարմին է ստացել»[2] կնոջ՝ Մարիամ Աստվածածնի արգանդում բեղմնավորվելով։ Մարմնացման վարդապետությունը, այդպիսով, ենթադրում է, որ Հիսուսը լիովին Աստված է և լիովին մարդ։

Մարմնացումը՝ նկարազարդված Հին Կտակարանների և Ավետարանների տեսարաններով։ Կենտրոնական սյունակում Սուրբ Երրորդությունն է, հեղինակ՝ Ֆրիդոլին Լայբեր, 19-րդ դար
Որդու մարմնացմամբ Սուրբ Երրորդությանը միացած Սուրբ ընտանիքը, հեղինակ՝ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո, մոտավորապես 1677 թվական[1]

Մարմնացման մեջ, ինչպես ավանդաբար սահմանվում է Քաղկեդոնի ժողովին հավատարիմ եկեղեցիների կողմից, Որդու աստվածային էությունը միավորված, բայց խառնված չէ մարդկային բնույթի հետ[3] մեկ աստվածային անձի՝ Հիսուս Քրիստոսի մեջ, որը և՛ «ամբողջովին Աստված էր, և՛ ամբողջովին մարդ»։ Սա կարևոր նշանակություն ունի քրիստոնյաների մեծ մասի կողմից ընդունվող ավանդական հավատքի մեջ։ Թեմայի վերաբերյալ այլընտրանքային տեսակետներ (տե՛ս Էբիոնիտներ և Եբրայեցիների Ավետարան) են առաջադրվել դարերի ընթացքում, սակայն նիկիական քրիստոնեությունը մերժել է դրանք բոլորը։

Մարմնացումը հիշատակվում և նշվում է ամեն տարի Ծննդյան տոներին, հղումներ կարող են լինել նաև Ավետման տոնին[4]։

Ստուգաբանություն խմբագրել


 

 
Հիսուս Քրիստոսը
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում
Հիմնադրումը
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ
Աստվածաշունչ
Հին կտակարան · Նոր Կտակարան ·
Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ
Աստվածաբանություն
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի ·
Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն
Պատմություն և Ավանդույթները
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս ·
Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ ·
Տիեզերական ժողովներ · Վարդանանք ·
Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն ·
Խաչակրաց արշավանքներ
Ուղղություններ և աղանդներ
Հայ Առաքելական Եկեղեցի ·
Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն ·
Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ ·
Պավլիկյաններ · Եհովայի վկաներ ·
Խաչակրաց արշավանքներ  ·
Միաբնակներ
Ընդհանուր թեմաներ
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս
  Պորտալ Քրիստոնեություն

«Մարմնացում» գոյականը ծագել է լատիներեն եկեղեցական incarno բայից, որն ինքն առաջացել է in- նախածանցից և caro «միս» բառից և նշանակում է «մարմին դարձնել» կամ կրավորական սեռով՝ «մարմնավորվել»։ incarno բայը լատիներեն Աստվածաշնչում չի հանդիպում, այն վերցվել է Հովհաննեսի Ավետարանի 1:14 հատվածից։

Ավանդական վարդապետության նկարագրություն և զարգացում խմբագրել

Մարմնացումը վերաբերում է նախապես գոյություն ունեցած աստվածային անձի՝ Աստծո որդու, մարդկային էակ դառնալուն։ Բոլոր քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսն իրոք Աստծո միածին որդին էր[5], սակայն «Քրիստոսի աստվածայնությունը վաղ եկեղեցու համար աստվածաբանորեն կասկածելի թեմա էր»[6]։ Այդ թեմայի վերաբերյալ վեճերն սկսվել են քրիստոնեության գոյության առաջին չորս դարերի ընթացքում և ի թիվս այլոց ներգրավել են հրեա քրիստոնյաներին, գնոստիկներին, Արիոսի հետևորդներին ու Հռոմի պապ Ալեքսանդր I-ի հետևորդներին։

Իգնատիոս Անտիոքացին դավանում էր, որ «Մենք ունենք նաև որպես բժիշկ՝ մեր Տեր Աստծուն, Հիսուս Քրիստոսին՝ միածին Որդուն, նախքան ժամանակի սկսվելը, բայց որը հետո մարդ է դարձել՝ ծնվելով կույս Մարիամից»[7]։ Հուստինոս Փիլիսոփան պնդել է, որ մարմնավորված Որդին նախանկարագրվել է Հին Կտակարանի մարգարեություններում։

Կաթոլիկ եկեղեցու կատեխիզիսի 461-463 պարագրաֆները վերաբերում են մարմնացմանը և դրա կարևորությունը հաստատելու համար մեջբերվում են մի քանի աստվածաշնչյան հատվածներ (Փիլիպպեցիներ 2։5-8, Եբրայեցիներ 10։5-7, Ավետարան ըստ Հովհաննեսի 4։2, Տիմոթեոս 3։16)։

Նիկիական հանգանակ խմբագրել

Նիկիական հանգանակը դավանանք է, որն առաջացել է երկու տիեզերական ժողովներում՝ 325 թվականի Նիկիայի Ա տիեզերական ժողովում և 381 թվականի Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովում։ Որպես այդպիսին այն այսօր էլ արդիական է քրիստոնեական եկեղեցիների մեծ մասի համար[8]։ Մարմնացումը միշտ դավանվում է, չնայած տարբեր ծեսերում օգտագործում են տարբեր թարգմանություններ։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայիս թարգմանությունը հետևյալն է. «Մեզ՝ մարդկանց և մեր փրկության համար նա իջավ երկնքից, Սուրբ Հոգու զորությամբ ծնվեց Կույս Մարիամից և մարդացավ»[9]։

Առաքելական հանգանակ խմբագրել

Առաքելական հանգանակում ընդգրկված է «Նա բեղմնավորվեց Սուրբ Հոգուց և ծնվեց Կույս Մարիամից» հավատը[10]։ Ըստ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի՝ իր մարմնացմամբ Հիսուսը մարդկային կերպար է և միավորվել է յուրաքանչյուր մարդկային էակի հետ, այդ թվում՝ դեռ չծնվածների, իրենց բեղմնավորման պահին[11]։

Տիեզերական ժողովներ խմբագրել

Ի վերջո, Աթանաս Ալեքսանդրացու և այլ վարդապետների ուսմունքները, թե Որդին գոյակից ու հավերժակից էր Հորը, ընդունվել են որպես ուղղափառ դավանանք։ Բոլոր տարամիտ հավատները համարվել են հերետիկոսություն, այդ թվում՝ դոկետիզմը, արիոսականությունը, նեստորականությունը, սաբելիանիզմը։

Մարմնացման և Հիսուսի բնույթի առավել լայնորեն ընդունված սահմանումները տրվել են 325 թվականի Նիկիայի Ա տիեզերական ժողովում, 431 թվականի Եփեսոսի Գ տիեզերական ժողովում և 451 թվականի Քաղկեդոնի ժողովում։ Այս ժողովները հայտարարել են, որ Հիսուսը և՛ ամբողջովին Աստված է՝ ծնված, բայց չստեղծված Հոր կողմից, և՛ ամբողջովին մարդ՝ Մարիամ Աստվածածնից իր մարմինը և մարդկային էությունը վերցրած։ Այս երկու բնույթները՝ մարդկային և աստվածային, հիպոստատիկ կերպով միավորված են Հիսուս Քրիստոսի մեկ անհատականության մեջ[Ն 1]։ Ըստ Կաթոլիկ եկեղեցու՝ տիեզերական ժողովների հայտարարություններն անսխալական են և մարմնացումը դոգմա են դարձնում կաթոլիկ եկեղեցում[12]։

Արդյունք խմբագրել

Մարմնացումը ենթադրում է երեք փաստ. (1) Հիսուս Քրիստոսի աստվածային անձը, (2) Հիսուս Քրիստոսի մարդկային բնույթը, (3) մարդկային էակի հիպոստատիկ միությունը աստվածային բնույթի հետ Հիսուս Քրիստոսի աստվածային անձի մեջ։ Առանց իր աստվածայնությունը նվազեցնելու, նա ավելացրել է այն ամենին, ինչն ընդգրկված է մարդ լինելու մեջ[13]։Քրիստոնեական հավատքի մեջ ընդունվում է, որ Հիսուսը միևնույն ժամանակ և՛ ամբողջովին Աստված է, և՛ ամբողջովին մարդ․ երկու բնույթ մեկ մարդու մեջ[14]։ Ուստի Քրիստոսի մարմինը ենթակա էր այն բոլոր մարմնական թուլություններին, որոնց համընդհանուր կերպով ենթարկվում են բոլոր մարդիկ․ քաղցին (Մատթեոս 4:2), ծարավին (Հովհաննես 19:28), հոգնածությանը (Հովհաննես 4:6), ցավին և մահվան։ Դրանք նրա ձեռք բերած մարդկային էության բնական արդյունքներն էին[15]։

Հիսուսի մարմնացումը նաև այն հիմնական գործոններից մեկն է, որոնք Աստծո պատկերով և նմանությամբ մարդկանց ստեղծելուց բացի, ձևավորում են քրիստոնեական մարդաբանությունը։ Մասնավորապես, մարմնացումը կենսական նշանակություն ունի մարդու աստվածայնության գաղափարը հասկանալու համար, որն առավել լավ և մանրամասն մշակված է Ուղղափառ քրիստոնեության մեջ և առավել լավ արտահայտված եկեղեցու հայրերի կողմից, հատկապես՝ Աթանաս Ալեքսանդրացու («Ուստի Նա մարդ չէր, որը հետո դարձավ Աստված, այլ Նա Աստված էր, որը հետո դարձավ մարդ, և դա՝ մեզ աստվածացնելու համար»[16]), Կյուրեղ Ալեքսանդրացու («Քանի որ մենք նույնպես Աստծո ողորմածությամբ որդիներ և աստվածներ ենք, և, անկասկած, մեզ տրվել է այս հիանալի և գերբնական արժանապատվությունը, քանի որ մեր մեջ բնակվում է Աստծո Միածին Որդին»[17]) և բազմաթիվ այլոց։

Ժամանակակից բողոքականություն խմբագրել

Մարմնացման և քավության միջև կապը բարդ է սիստեմատիկ աստվածաբանության մեջ։ Քավության ավանդական մոդելների շրջանակներում, ինչպիսիք են՝ փոխարինող քավությունը, քավության բավարարման տեսությունը, Քրիստոսը պետք է մարդ լինի, որպեսզի խաչի զոհաբերությունն արդյունավետ լինի ու մարդկային մեղքերը «հեռացվեն» և (կամ) «հաղթահարվեն»։ Յուրգեն Մոլտմանն իր «Երրորդությունն ու Աստծո Թագավորությունը» աշխատության մեջ[18] տարբերակում է մտցնում «պատահական» և «անհրաժեշտ» մարմնացումների միջև[փա՞ստ]։ Վերջինս սոթերիոլոգիական շեշտադրում է կատարում մարմնացման վրա․ Աստծո Որդին մարդացավ, որպեսզի կարողանա փրկել մեզ մեր մեղքերից։ Մյուս կողմից, առաջինը վկայում է մարմնացման՝ որպես Աստծո սիրո իրագործման, մարդկության մեջ ներկա լինելու և ապրելու նրա ցանկության մասին։ Մոլտմանը հիմնականում նախընտրում է «պատահական» մարմնավորումը, որովհետև նա զգում է, որ «անհրաժեշտ» մարմնացման մասին խոսելը Քրիստոսի կյանքի նկատմամբ անարդարություն գործել է։

Օրհներգություններ և աղոթքներ խմբագրել

Արևելյան Ուղղափառ և Բյուզանդական կաթոլիկ խմբագրել

Մարմնացման նշանակությունը լայնորեն քննարկվել է քրիստոնեության պատմության ընթացքում և հանդիսացել անհամար օրհներգությունների ու աղոթքների թեմա։ Օրինակ՝ արևելյան ուղղափառ և արևելյան կաթոլիկ եկեղեցիներում օգտագործվող «Սուրբ Հովհան Ոսկեբերանի Սուրբ Պատարագում» (մոտավորապես 400 թվական) ներառված է «Օրհներգ Միածին Որդուն» շարականը․

Ով Աստծո միածին Որդի և Խոսք,
Որը՝ լինելով անմահ,
Ստեղծվեց մեր փրկության համար
Ու մարմին առավ
Սուրբ Աստվածածին ու հավերժ կույս Մարիամից,
Եվ մարդ դարձավ անդարձ։
Դու նաև խաչվեցիր,
Օ, Քրիստոս մեր Աստված,
Եվ մահով տրորեցիր Մահը,
Լինելով մեկը Սուրբ Երրորդությունից,
Փառաբանված Հոր և Սուրբ Հոգու հետ,
Փրկի՛ր մեզ։


Բացի այդ, «Սուրբ Հակոբոս Բարեպաշտի սուրբ պատարագի» ընծայաբերման հատվածը ներառում է «Թող բոլոր մահկանացու մարմինները լռություն պահպանեն» ներբողը․

<poem>Թող բոլոր մահկանացու մարմինները լռություն պահպանեն

ու կանգնեն վախով ու դողով
ու չխորհեն ոչինչ երկրային,
Քանի որ թագավորների թգավորն ու տերերի տերը՝
Քրիստոս մեր Աստվածն է գալիս զոհաբերվելու
և ընծայաբերվելու, որ լինի հավատարիմ,
և հրեշտակների խմբեր են գնում Նրա առջևից
ամենայն զորությամբ ու իշխանությամբ,
բազմակն քերովբեները
և վեցթևյան սերաֆիմները
ծածկում են իրենց դեմքերն
ու բարձրաձայն երգում շարականը,
ալելույա, ալելույա, ալելույա[19]։

Արևմտյան սիրիական եկեղեցիներ խմբագրել

Սուրբ Հակոբոսի (մ․թ․ մոտավորապես 60 թվական) սուրբ հաղորդությունը նշող արևմտյան սիրիական եկեղեցիները՝ սիրիական ուղղափառ, Մալանկարա ուղղափառ, սիրիական կաթոլիկ և մարոնի կաթոլիկ, նմանատիպ ma‛neetho[Ն 2] ունեն՝ բանաստեղծական շարական, որն ավանդաբար վերագրվում է Սևերոս Անտիոքացուն (մոտավորապես 465–538 թվական)։

Ես փառաբանում եմ Քեզ, Տեր և թագավոր,
Միածին Որդի և Խոսք երկնային Հոր,
բնույթով անմահ, Դու իջար ողորմածությամբ
փրկության համար
և կյանքի մարդկության ողջ ցեղի համար,
մարմնացար սուրբ
փառահեղ, մաքուր Կույս
Մարիամից՝ Աստվածածնից,
և մարդ դարձար անդարձ,
ու խաչվեցիր մեզ համար։
Օ, Քրիստոս, մեր Աստված,
Որ Քո մահով հաղթեցիր ու ոչնչացրիր մեր մահը,
Որ ես Սուրբ Երրորդությունից մեկը,
երկրպագվում ու պատվում
Հոր և Սուրբ Հոգու հետ,
ողորմիր բոլորիս[20]։

Այլընտրանքային տեսակետներ խմբագրել

Միգել Սերվետուս խմբագրել

Բարեփոխման ընթացքում Միգել Սերվետուսն ուսուցանում էր երրորդությունը ժխտող մարմնացման աստվածաբանությունը, պնդելով, որ դասական երրորդականներն ըստ էության եռաստված էին, որոնք մերժում էին աստվածաշնչյան միաստվածությունը՝ հօգուտ հունական փիլիսոփայության։ Աստծո որդին, ըստ Սերվետուսի պնդման, հավերժ գոյություն ունեցող էակ չէ, այլ ավելի շուտ՝ ավելի վերացական Խոսքի (միակ ճշմարիտ Աստծու դրսևորում, ոչ թե առանձին մարդու) մարմնացում։ Այս պատճառով Սերվետուսը հրաժարվում էր Քրիստոսին անվանել «Աստծո հավերժական Որդի», փոխարենը նախընտրելով «հավերժ Աստծո Որդի» արտահայտությունը[21]։

Իր այլադավան քրիստոսաբանության պատճառով դատապարտվելով ինչպես հռոմեական, այնպես էլ բողոքական եկեղեցիների կողմից՝ Սերվետուսը հերետիկոսության համար 1553 թվականին Ժնևի կալվինականների կողմից այրվել է խարույկի վրա։ Ֆրանսիացի բարեփոխիչ Ժան Կալվինը պահանջել է, որ նրան գլխատեն որպես դավաճանի, ոչ թե վառվի որպես հերետիկոս, սակայն իշխանությունները պնդել են Սերվետուսին՝ հրդեհի վրա մահապատժի ենթարկելու վրա[22]։

Անգլիական արիոսականներ խմբագրել

Հետ-բարեփոխումային շրջանի արիոսականները, ինչպիսին է Ուիլյամ Ուիսթոնը, մարմնացման մասին տեսակետը հայտնում էին Քրիստոսի նախագոյության հետ կապված։ Ուիսթոնը մարմնացումը համարում էր Խոսքը, որը նախագո է եղել որպես «մետաֆիզիկական գոյություն, հզորությամբ կամ նմանությամբ ավելի բարձր ու վեհ Հոր մեջ, ինչպիսին նրա Իմաստնությունն էր, նախքան Նրա իրական Ստեղծումը կամ Արարումը»[23]։

Սոցինիանություն ու ունիտարիանություն խմբագրել

Սերվետուսը մերժում էր արիոսականությունը, քանի որ այն հերքում էր Հիսուսի աստվածությունը[24], ուստի հաստատ է, որ նա կմերժեր նաև սոցինիանությունը՝ որպես արիոսականության ձև, որը մերժում է և՛ այն, որ որ Հիսուսն Աստված է, և նաև այն, որ Հիսուսը գիտակցաբար գոյություն է ունեցել իր ծնվելուց առաջ։ Ֆաուստո Սոցինին և «Լեհական եղբայրներ» բողոքական շարժման այնպիսի գրողներ, ինչպիսիք են՝ Սամուել Պրզիպկովսկին, Մարտին Չեխովիցը և Յոհան Լյուդվիգ ֆոն Վոլցոգենը մարմնացումը համարել են առաջին հերթին հայրության գործառույթ, այսինքն՝ որ Քրիստոսը բառացիորեն «մարդու Որդի» էր իր մայրական կողմից, և նաև բառացիորեն «Աստծո Որդի»՝ հայրական կողմից։ Մարմնացման գաղափարը՝ «Որդին մարմին ստացավ ու բնակվեց մեր մեջ», հասկացվել է որպես Սաղմոսարան 3։6 հատվածում նշված «Որդին մարդ է դարձել կույսից ծնվելով»։ Սոցինին և մյուսները Սերվետուսից տարբերվում էին նրանով, որ նշում էին, որ Հիսուսի՝ «երկնքից իջնելը» վերաբերում էր Մարիամի հրաշագործ հղիությանը, այլ ոչ թե նրան, որ Հիսուսը բառացի իմաստով եղել է երկնքում[25][26]։ Այսօր սոցինիանական քրիստոսաբանություն դավանող եկեղեցիների թիվը շատ փոքր է, որոնցից են՝ Քրիստոսի Եղբայրները, Օրհնյալ Հույսի եկեղեցին և այլք։ Ժամանակակից սոցինիանական կամ ունիտարիանական գրողները հիմնականում շեշտը դնում են «մարմին ստացավ»-ի վրա, որը ոչ թե նշանակում է «մարդ դարձավ», այլ մարմնացավ, ըստ որի՝ Հիսուսն իր մոր ժամանակավոր ու մահկանացու բնույթն ուներ[27]։

Միակության հիսունականություն խմբագրել

Ի տարբերություն մարմնացման մասին վերոհիշյալ ավանդական տեսակետի, Միակության հիսունականների հետևորդները հավատում են միակության ուսմունքին։ Չնայած և՛ «Միակությունը», և՛ ավանդական քրիստոնեությունը դավանում են, որ Աստված եզակի Հոգի է, «Միակության» հետևորդները մերժում են այն գաղափարը, որ Աստված անձերի եռամիասնություն է։ «Միակության» վարդապետությունը դավանում է, որ կա մեկ Աստված, որն իրեն տարբեր կերպ է դրսևորում, ի հակադրություն Երրորդության, որտեղ Աստված դիտվում է որպես երեք հստակ անձանցից բաղկացած մեկ էակ։

«Միակության» հետևորդի համար Հիսուսը և՛ ամբողջովին աստվածային է, և՛ ամբողջովին մարդկաային։ «Հայր» տերմինը վերաբերում է հենց Աստծուն, որից Որդին բեղմնավորվել է Մարիամի արգանդում, այդպիսով դառնալով նրանից ծնված երեխայի հայրը։ «Որդի» տերմինը վերաբերում է ամբողջովին մարդկային անձին՝ Հիսուս Քրիստոսին, իսկ Սուրբ Հոգին վերաբերում է Աստծո Հոգու դրսևորմանը Իր ժողովրդի ներսում և դրա շուրջ։ Այսպիսով՝ Հայրը Որդին չէ (և այս տարբերակումը կարևոր է), այլ Որդու մեջ է, որպես Նրա աստվածային էության ամբողջություն[28]։ Ավանդական եռամիսանականները հավատում էին, որ Որդին միշտ գոյություն է ունեցել որպես Երրորդության հավերժական երկրորդ դեմք։ «Միակության» հետևորդները հավատում են, որ Որդին գոյություն չի ունեցել մինչ մարմնացումը, երբ մեկ ու միակ ճշմարիտ Աստվածը պատմության մեջ առաջին, վերջին և միակ անգամ մարդկային կերպարանք է ստացել[29]։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի (մորմոնիզմ) խմբագրել

Մորմոնական աստվածաբանության համաձայն՝ իրենց դավանանքի երեք աստվածային էակներից երկուսն ունեն կատարյալ, փառավոր ու ֆիզիկական մարմիններ, հատկապես Հայր Աստվածը՝ Էլոհիմը, և Որդի Աստվածը՝ Եհովան։ Հոր, Որդու և Սուրբ Հոգու մորմոնական աստվածությունները չեն համարվում մեկն ըստ մատերիայի ու էության, ընդհակառակը՝ նրանք մնում են երեք առանձին էակներ կամ անձնավորություններ։

Այս գաղափարը տարբերվում է ավանդական քրիստոնեական եռամիասնությունից, որտեղ աստվածային անձերից միայն մեկը՝ Որդի Աստվածն, ունի ֆիզիկական մարմին, իսկ Եհովան՝ չունի։ Այն նաև լիովին տարբերվում է էթիկական միաստվածության հրեական ավանդույթից, որտեղ Էլոհիմը (եբրայերեն՝ אֱלֹהִים‎) բոլորովին այլ ընկալում է։

Նշումներ խմբագրել

  1. Տիեզերական յոթ ժողովները, «Նիկեական ու հետ-նիկեական հայրեր», հատորներ 2–14, պարունակում է մանրամասն հայտարարություններ այս ժողովներից յուրաքանչյուրից։ Նիկիայի Ա տիեզերական ժողովը, Եփեսոսի Գ տիեզերական ժողովը և Քաղկեդոնի ժողովը համարվում են համապատասխանաբար «առաջին», «երրորդ» և «չորրորդ» տիեզերական ժողովները։
  2. Նախերգանք, սովորաբար սաղմոսի, որտեղ սաղմոսի յուրաքանչյուր տողն արձագանք ուներ բանաստեղծական ձևով։ Այս ma‛neetho-ի խոսքերը թվագրվում են 6-րդ դարով և հետագա աղբյուրներում վերագրվում են Սևերոս Անտիոքացուն (մոտավորապես 465–538 թվականներ)։ Բյուզանդական Ուղղափառ ծեսը նույնպես ունի նմանատիպ շարական, որը կոչվում է տրոպարիոն և վերագրվում է Հուստինիանոս Ա կայսրին (մոտավորապես 483-565)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Heavenly and Earthly Trinities on the site of the National Gallery in London.
  2. McKim, Donald K. 1996. Westminster dictionary of theological terms. Louisville, Kentucky: Westminster John Knox Press. p. 140.
  3. «Thomas Aquinas, "Of the Incarnation as part of the Fitness of Things", Jacques Maritain Center, University of Notre Dame». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Advent Prayer and the Incarnation | EWTN». EWTN Global Catholic Television Network (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  5. Artermi, Eirini, The Religious Policy of the Byzantine Emperors from the 1st to 4th Ecumenical Council, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին, Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին
  6. «What do Christians believe about the Incarnation? Was Jesus really God? - Christian Classics Ethereal Library». www.ccel.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  7. «Philip Schaff: ANF01. The Apostolic Fathers with Justin Martyr and Irenaeus - Christian Classics Ethereal Library». www.ccel.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  8. «Compare Christian Denominations: Belief and Theology». Religion Facts. 2005 թ․ մարտի 5.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «THE PROFESSION OF FAITH». Vatican.va.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Catechism of the Catholic Church - Credo Chart». www.vatican.va. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  11. «Evangelium Vitae (25 March 1995) | John Paul II». www.vatican.va. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  12. «Catechism of the Catholic Church - The Transmission of Divine Revelation». www.vatican.va. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  13. Packer, J. I. «Incarnate Forever». ChristianityToday.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  14. «Archbishop Justin addresses Muslim Council of Wales». The Archbishop of Canterbury (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  15. Drum, Walter. "The Incarnation". The Catholic Encyclopedia Vol. 7. New York: Robert Appleton Company, 1910. 20 Octobrt 2016
  16. Athanasius, «Discourse I, Paragraph 39», Against the Arians, Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին
  17. of Alexandria, Cyril (1995). On the Unity of Christ. Crestwood, NY: St. Vladimir's Seminary Press. էջ 80. ISBN 978-0-88141-133-1.
  18. Trinität und Reich Gottes. Zur Gotteslehre 1980
  19. Divine Liturgy of St. James. Translated by James Donaldson. From Ante-Nicene Fathers, Vol. 7. Edited by Alexander Roberts, James Donaldson, and A. Cleveland Coxe. (Buffalo, New York: Christian Literature Publishing Co., 1886.) Revised and edited for New Advent by Kevin Knight.
  20. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  21. 'De trinitatis erroribus', Book 7.
  22. Cottret, Bernard (2000). John Calvin. Translated by McDonald, M. Wallace. Grand Rapids: W.B.Eerdmans. էջեր 222–225.
  23. James E. Force William Whiston, honest Newtonian 1985 p16
  24. Restitución, p. 137.
  25. George Huntston Williams The Radical Reformation
  26. Roland H. Bainton. The Reformation of the Sixteenth Century
  27. A.D. Norris, The Person of the Lord Jesus Christ, The Christadelphian, Birmingham 1982
  28. {David K. Bernard (1994-09-30). The Oneness View of Jesus Christ (Kindle Locations 362-367). World Aflame Press. Kindle Edition.}
  29. Oneness doctrine is explained in detail in UPCI minister Dr. David K. Bernard's The Oneness of God Արխիվացված 2008-02-16 Wayback Machine, David K. Bernard (1994-09-30);The Oneness View of Jesus Christ (Kindle Locations 362-367). World Aflame Press. Kindle Edition; David S. Norris (2013-11-12). I AM: A Oneness Pentecostal Theology (Kindle Locations 190-192). Word Aflame Press. Kindle Edition.

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմնացում» հոդվածին։