Մարկ Էնթոնի Սելբի (անգլ.՝ Mark Anthony Selby, հունիսի 19, 1983(1983-06-19)[3][4], Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6][7]), անգլիացի սնուկերիստ, 2014[8][9], 2016 և 2017 թվականի սնուկերի աշխարհի առաջնության հաղթող, եռակի Մասթերսների հաղթող (2008, 2010, 2013), հաղթել է երեք վարկանիշային մրցաշար - Welsh Open 2008, Շանհաի մաստերս 2011 և UK Championship 2012, նաև 2007 թվականի սնուկերի աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից։ Սնուկերի պատմության 100-րդ Ամենաբարձր բրեյկի հեղինակ (147 միավոր)[10][11]; ներկայիս սերնդի ամենահաջողակ սնուկերիստներից մեկն է։ Վարկանշային աղյուսակի ներկայիս առաջատարն է։ Սնուկերի պատմության մեջ Եռակի թագի բոլոր երեք տիտղոսները նվաճած սնուկերիստներից մեկն է։ Իր կարիերայի ընթացքում կատարել է երկու Ամենաբարձր բրեյկ — 147 միավոր։

Մարկ Սելբի
Քաղաքացիություն Անգլիա
ՄականունԼեսթերից ուրախիկը
(անգլ.՝ The Jester from Leicester),
  • Մարկ Շնաձուկը (անգլ.՝ Mark the Shark)
Ծննդյան թիվհունիսի 19, 1983 (40 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիրԼեսթեր, Լեսթերշիր, Անգլիա
Պրոֆեսիոնալ կարիերա1999-
Ամենաբարձր վարկանիշ1-ին
Ներկայիս վարկանիշ2-րդ
Մրցանակային գումարըGB£ 2,842,800[1]
Ամենաբարձր բրեյկ147 (2 անգամ)
Սենչուրիի քանակը448[2]
Մրցաշարերում հաղթանակը
Ընդհանուր հաղթանակ(ներ)13
Աշխարհի առաջնություն3 (2014, 2016, 2017)
Այլ վարկանշային մրցաշարեր3
Այլ մրցաշարեր9

Սելբին պրոֆեսիոնալ է դարձել 1999 թվականին 16 տարեկանում։

Կարիերա խմբագրել

Սնուկերում խմբագրել

Փուլում խմբագրել

2006 թվականի հուլիսին նա դարձավ WEPF-ի կազմակերպած անգլիական ոճով աշխարհի 8-գնդակի չեմպիոն, Բլեքփուլում կայացած եզրափակիչում հաղթելով Դարրեն Ապպլետոնին 11-7 հաշվով[12][13]։

2015 թվականիի փետրվարին նա նաև հասավ չինական 8-գնդակի աշխարհի առաջնության եզրափակիչ, բայց պարտվեց նույն Դարրեն Ապպլետոնին՝ 21-19 հաշվով[14]։

Անձնական կյանք խմբագրել

Մարկ Սելբին երկրպագում է իր հարազատ քաղաքի «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբին, որին սկսել է երկրպագել վաղ մանկությունից։ Բացի սնուկերից Մարկը հետաքրքրված է դարթսով և երբեմն մասնակցում է մրցաշարերին։ «Լեսթերից ուրախիկը» մականունը կնքել է Ռիչարդ Բիրը։ 2010 թվականին Մարկ Սեբին հայտարարեց որ, նշանվելու է իր ընկերուհու Վիկտորիա Լետոնի հետ։ Ամուսնությունը եղավ 2011 թվականի մայիսի 24-ին Մեքսիկայում։ Դա Մարկի երկրորդ ամուսնությունն էր, առաջինից նա ունի աղջիկ երեխա։

Մարկ Սելբին սիրում է Kasabian ռոք-խումբը, որը անվանվել է ի պատիվ ամերիկահայ Լինդա Կասաբյանի[15]։

Տեղը վարկանշային աղյուսակում խմբագրել

Մրցաշրջան Տեղ
1999/00 Դեբյուտ
2000/01 122
2001/02 95
2002/03 56
2003/04 29
2004/05 36
2005/06 38
2006/07 28
2007/08 11
2008/09 4
2009/10 7
2010/11 9
2010/11. 1-ին փոփոխություն 9
2010/11. 2-րդ փոփոխություն 6
2010/11. 3-րդ փոփոխություն 4
2011/12 3
2011/12. 1-ին փոփոխություն 1
2011/12. 2-րդ փոփոխություն 1
2011/12. 3-րդ փոփոխություն 1
2012/13 1
2013/14 1
2014/15 1

Նվաճումներ խմբագրել

Վարկանշային մրցաշարեր (5) խմբագրել

 
Mark Selby, German Masters 2015
Մրցաշար Տարի
Welsh Open 2008
Շանհայ մասթերս 2011
ՄԲ առաջնություն 2012
Աշխարհի առաջնություն 2014
German Masters 2015

Ոչ վարկանշային մրցաշարեր (4) խմբագրել

Մրցաշար Տարի
Մասթերս 2008, 2010, 2013
Wuxi Classic 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Prize Money - All-time, Professional". Արխիվացված 2014-10-19 Wayback Machine CueTracker - Snooker Database. Проверено 8 мая 2014
  2. Статистика на Cue Tracker Արխիվացված 2013-10-01 Wayback Machine. (Проверено 8 мая 2014)
  3. http://www.imdb.com/name/nm2941731/bio
  4. https://cuetracker.net/players/mark-selby
  5. 5,0 5,1 https://uk.eurosport.yahoo.com/18032010/58/willie-thorne.html
  6. 6,0 6,1 http://www.bbc.com/sport/0/snooker/27289016
  7. 7,0 7,1 http://www.sportinglife.com/snooker/news/article/663/9299722/osullivan-unhurt-after-crash
  8. «Марк Селби стал чемпионом мира». Eurosport (ռուսերեն). 06.05.2014.
  9. «Mark Selby denies Ronnie O'Sullivan to win his first World Snooker Championship title». Daily Mail (անգլերեն). 2014 թ․ մայիսի 5.
  10. «Чемпионат Британии. Марк Селби оформил 100-й максимум в истории снукера». Евроспорт (ռուսերեն). 07.12.2013.
  11. «UK Snooker Championship 2013: Selby makes 100th 147 break». BBC Sport (անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 7.
  12. «Մարկ Սելբիի կենսագրությունը mark-selby.cz կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  13. «Selby pockets world rules pool crown». UK 8 Ball Pool Community, 17 June 2006. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 6-ին.
  14. http://qanda.newscontent.cctv.com/NewJsp/news.jsp?fileId=280834(չաշխատող հղում)
  15. «Celebrity snooker fans Serge Pizzorno». wst.tv.