Մարկ Էնդրյու Սարոյան (անգլ.՝ Mark Andrew Saroyan, ապրիլի 6, 1960(1960-04-06) - հուլիսի 21, 1994(1994-07-21)[1]), իսլամական և խորհրդային ուսումնասիրությունների ամերիկահայ պրոֆեսոր, որը կենտրոնացել էր Կենտրոնական Ասիայում և Կովկասում կրոնի և էթնիկ պատկանելության վրա։

Մարկ Սարոյան
Ծնվել էապրիլի 6, 1960(1960-04-06)
Մահացել էհուլիսի 21, 1994(1994-07-21) (34 տարեկան)
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի

Կենսագրություն խմբագրել

Պատմության բակալավրի կոչումը Մարկ Սարոյանը ստացել է Փրինսթոնի համալսարանում։ Ավելի ուշ՝ 1986 թվականին, Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում նա սկսել է ուսումնասիրել խորհրդային քաղաքականությունը։ 1990 թվականին նա դարձել է Բերքլիի խորհրդային և հետխորհրդային ուսումնասիրությունների ծրագրի առաջին դոկտորանտներից մեկը[2][3]։

Ավարտելուց հետո Սարոյանը դարձել է Հարվարդի համալսարանի քաղաքագիտության դոցենտ։ Հենց այդ ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մահացու հիվանդություն։ Թեև նա Հարվարդում ստանձնել էր պաշտոնը, բայց վատթարացող վիճակի պատճառով 1993 թվականին վերադարձել է Բերքլի։ Նա մահացել է 1994 թվականի հուլիսի 21-ին՝ 34 տարեկան հասակում[3]։

Գիտական գործունեություն խմբագրել

Սարոյանը եզակի ձայն էր խորհրդային ուսումնասիրությունների ոլորտում, հատկապես Խորհրդային Միությունում իսլամի դերի հարցերում։ Այն ժամանակ, երբ այդ ոլորտը կենտրոնացած էր Ռուսաստանի ներսում էլիտաների քաղաքականության վրա, Սարոյանը շեշտը դնում էր խորհրդային մյուս հանրապետություններում մարդաբանական մոտեցումների վրա[4]։ Ի տարբերություն այլ ժամանակակից գիտնականների, ինչպիսիք են Ալեքսանդր Բենիգսենը և Էլեն Կարրեր Դանկոսը, որոնք տարածաշրջանային իսլամը ներկայացնում էին որպես ստատիկ, հակախորհրդային ուժ, Սարոյանն ուսումնասիրում էր կրոնի և նրա էլիտայի անընդհատ փոփոխվող բնույթը մշտապես զարգացող պատմական և հասարակական-քաղաքական համատեքստում[5]։ Դեմ գնալով գերակշռող արևմտյան տեսակետներին՝ Սարոյանը պնդում էր, որ իսլամը սպառնալիք չէր խորհրդային իշխանության համար։ Ընդհանրապես, նա նաև դեմ էր գնում ինչպես խորհրդային, այնպես էլ արևմտյան աշխատություններում հնչող այն տեսությանը, որ իսլամը, ինչպես և մյուս կրոնները, անախրոնիզմ են, որոնք շուտով կվերանան տարածաշրջանից[3][6]։

Բացի կրոնական հարցերից, Սարոյանը քննության է առել նախկին ԽՍՀՄ տարածքում առկա էթնիկական խնդիրները, հատկապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և Արցախյան առաջին պատերազմը[3][7]։

Բացի կրոնական հարցերից, Սարոյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ում, Եվրոպայում, Թուրքիայում և Իրանում անցկացվող խորհրդաժողովներում մասնակցում էր նաև քաղաքական քննարկումներին[3][8]։

Սարոյանը հմուտ լեզվաբան էր. նա խոսում էր հայերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, ռուսերեն, թուրքերեն և ուզբեկերեն[4]։

Հրապարակումների մասնակի ցանկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. California Death Index, 1994
  2. Saroyan, 231
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Сароян Марк Эндрю — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  4. 4,0 4,1 Saroyan, 1.
  5. Saroyan, 3.
  6. Saroyan, 4.
  7. Saroyan, 6.
  8. Saroyan, 2.

Աղբյուրներ խմբագրել