Ռեյզեն Մարկ Օսիպովիչ (հունիսի 21 (հուլիսի 3), 1895[1], Զայցևո, Verevskoye rural settlement, Գատչինսկի շրջան, Լենինգրադի մարզ - նոյեմբերի 25, 1992(1992-11-25)[2], Մոսկվա, Ռուսաստան), սովետական երգիչ (բաս)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (19371917-1921 թվականներին սովորել է Զարկովի կոնսերվատորիայում։ 1921 թվականից Զարկովի օպերային թատրոնի, 1925-1930 թվականներին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի, 1930-1954 թվականներին Մեծ թատրոնի մենակատար։ Դերերգերից են Բորիս Գոդունով, Դոսիֆեյ (Մուսորգսկու «Բորիս Գոդունով», «Խովանշչինա», ԽՍՀՄ պետ․ մրցանակներ, 1949, 1951), Սուսանին, Ռուսլան (Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ») են։ Ռեյզենը կամերային երաժշտության նուրբ մեկնաբան է։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ 1965-1970 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ, 1967 թվականից՝ պրոֆեսոր։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1941

Մարկ Ռեյզեն
Ծնվել էհունիսի 21 (հուլիսի 3), 1895[1]
Զայցևո, Verevskoye rural settlement, Գատչինսկի շրջան, Լենինգրադի մարզ
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 25, 1992(1992-11-25)[2] (97 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ստալինյան մրցանակ
և Գեորգիևյան խաչ
 Mark Reizen Վիքիպահեստում

Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135200989 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։