Մարկո Վեռատտի

իտալացի ֆուտբոլիստ

Մարկո Վերատտի (նոյեմբերի 5, 1992, Պեսկարա), իտալացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբում։

Մարկո Վերատտի
իտալ.՝ Marco Verratti
Անձնական տվյալներ
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Պեսկարա, Իտալիա
Հասակ 165 սմ
Քաշ 60 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Համար 24
Պատանեկան կարիերա
2000 - 2008 Իտալիա Պեսկարա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2012 Իտալիա Պեսկարա 74 (2)
2012 - ներկա Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 61 (0)
Ազգային հավաքական
2010 - 2011 Իտալիա Իտալիա Մ-19 4 (0)
2011 - 2012 Իտալիա Իտալիա Մ-20 4 (0)
2012 - 2013 Իտալիա Իտալիա Մ-21 7 (0)
2012 - ներկա Իտալիա Իտալիա 9 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 13 սեպտեմբեր 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 4 սեպտեմբեր 2014
Մարկո Վերատտի

Կարիերա խմբագրել

Պեսկարա խմբագրել

Վերատտին ունի հիանալի պլեյմեյկերի կարողություններ։ Իր առաջին ակումբը եղել է հարազատ քաղաքի համանուն ակումբը։ «Պեսկարա»-ում իր դեբյուտը նշել է 2008-2009 մրցաշրջանում (16 տարեկան)։ 2009-2010 մրցաշրջանում շատ անգամներ եղել է թիմի մեկնարկային կազմում։ Հենց այդ մրցաշրջանից էլ դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Նրան համարում էին համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղերից մեկը։2011-2012 մրցաշրջանի վերջում գրավում է իտալական գրանդ ակումբների ուշադրությունը։ Իր լավ խաղի շնորհիվ նրան համեմատել են Անդրեա Պիրլոյի հետ, որը համարվում է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։

Պարի Սեն-Ժերմեն խմբագրել

2012 թվականի հուլիսի 18-ին Վերատտին պաշտոնապես դարձավ «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի ֆուտբոլիստ, և նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր։ Վերատտիի համար ֆրանդիական ակումբը «Պեսկարային» վճարեց 12 միլիոն եվրո։ Իր դեբյուտը նոր ակումբի կազմում նշել է 2012 թվականի օգոստոսի 18-ին «Լորիեն»-ի հետ խաղում։ Սեպտեմբերի 18-ին իր նորամուտն է նշում Չեմպիոնների լիգայում Կիևի «Դինամո»-ի հետ խաղում։ Իր 2-րդ մրցաշրջանը ֆրանսիական ակումբում ավելի լավ է ստացվում։ Թիմը նվաճում է առաջնության և գավաթի հաղթողի կոչումը։ Այդ մրցաշրջանի վերջում ընդգրկվում է խորհրդանշական հավաքականում և ճանաչվում է ակումբի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականի փետրվարի 28-ին իր նորամուտն է նշել Իտալիայի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի մայիսի 13-ին ընդգրկվել է Չեզարե Պրանդելիի ընդլայնված ցուցակի մեջ, որոնք պետք է մասնակցեին Եվրո 2012-ին։ Բայց նա իր նորամուտն ազգային հավաքականի կազմում նշել է 2012 թվականի օգոստոսի 15-ին Անգլիայի դեմ ընկերական խաղում։ Իր առաջին գոլը խփել է 2013 թվականի փետրվարի 6-ին Հոլանդիայի դարպասը։

Նվաճումներ խմբագրել

  • Սերիա Բ-ի հաղթող - 2011-2012
  • Ֆրանսիայի առաջնության հաղթող - 2012-2013, 2013-2014
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2013-2014
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2013-2014
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Վեռատտի» հոդվածին։
  1. https://www.quirinale.it/elementi/59113