Մարկո Բոչի (իտալ.՝ Marco Bocci․ ներկայիս անունը Մարկո Բոչիոլինի, իտալ.՝ Marco Bocciolini, օգոստոսի 4, 1978(1978-08-04), Մարշանո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իտալացի դերասան, ռեժիսոր և գրող։ Առավել հայտնի է «Քրեական վեպ» և «Հակամաֆիա։ Պալերմոն այսօր» սերիալներում խաղացած դերերով։

Մարկո Բոչի
Ծնվել էօգոստոսի 4, 1978(1978-08-04) (45 տարեկան)
ԾննդավայրՄարշանո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է դերասանական վարպետություն Հռոմի «La Scaletta» դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում։ 2000 թվականից եղել է թատրոնի բեմում։ 2001 թվականից սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում և կինոյում։ Նրան իրական հաջողություն են բերել Ջանկարլո դե Կատալդոյի «Քրեական վեպ» և «Հակամաֆիա։ Պալերմոն այսօր» հայտնի հեռուստասերիալներում խաղացած ոստիկանի դերերը։

Հաջողության են հասել նրա այնպիսի դերասանական աշխատանքներ, ինչպիսիք են «Հազար ու մի գիշեր։ Ալադդին և Շահերեզադա» (2012) հեռուստաֆիլմը՝ Վանեսա Էսլերի և Պաս Վեգայի մասնակցությամբ, «Կներեք, եթե ես կամ» (2014) կատակերգությունը՝ Ռաուլ Բովայի և Պաոլա Կորտելեզիի մասնակցությամբ[1] և էրոտիկայի տարրերով «Ես պետք է քեզ հետ լինեմ» (2015) դրաման, որը հայտնի է նաև «Getaway of Love» անունով, որտեղ խաղացել է Կլաուդիա Ջերինիի հետ միասին։

2016 թվականին հրատարակել է «A Tor Bella Monaca non piove mai» վեպը[2] (այլ լեզուներով չի թարգմանվել)։ 2019 թվականին ավարտել է համանուն ֆիլմի նկարահանումները, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ Գլխավոր դերերը կատարել են Լիբերո դի Ռենցոն, Անտոնիա Լիսկովան և Անդրեա Սարտորետին[3]։

2020 թվականի հոկտեմբերին թողարկվել է նրա երկրորդ՝ «In provincia si sogna sbagliato» վեպը[4]։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականին հանդիպել է երգչուհի Էմմա Մարոնեի հետ։

2014 թվականի հուլիսի 5-ից ամուսնացած է եղել Լաուրա Կյաթիի հետ։ Զույգն ունի երկու որդի՝ Էնեան (ծնվ․՝ 2015 թվականի հունվարի 22) և Պաբլոն (ծնվ․՝ 2016 թվականի հուլիսի 8)[5]։ Կնոջ և երեխաների հետ միասին ապրում է Պերուջա քաղաքում[6][7]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Դերասան

  • 2006՝ Բորջիա / Los Borgia՝ Պետրո Բեմբո
  • 2008—2010՝ Քրեական վեպ (հեռուստասերիալ) / Romanzo criminale. La serie՝ հանձնակատար Նիկոլա Շալոյա
  • 2009՝ Հիանալի հասարակություն / La bella societa՝ Ջորջիո
  • 2009՝ Աթելե Ֆոնտանա / Atelier Fontana. Le sorelle della moda՝ Էնրիկո Լանդի
  • 2011—2013՝ Հակամաֆիա։ Պալերմոն այսօր (հեռուստասերիալ, եթերաշրջան 3—7) / Squarda antimafia. Palermo oggi՝ Փոխկոմիսար Դոմենիկո Կալակատերա
  • 2012՝ Հազար ու մի գիշեր։ Ալադդին և Շահերեզադան / Le mille e una notte. Aladino e Sherazade՝ Ալադդին
  • 2014՝ Իտալո Բարոկկո / Italo՝ Անտոնիո Բլանկո
  • 2014՝ Կներեք, եթե ես կամ / Scusate me esisto!՝ Նիկոլա
  • 2015՝ Ես պետք է ձեզ հետ լինեմ / L'esigenza di unirmi ogni volta con te/Getaway of Love՝ Լեոնարդո
  • 2016—2018՝ Մեներգ (հեռուստասերիալ) / Solo՝ Մարկո Պագանո
  • 2019՝ Պատրաստված է Իտալիայում (հեռուստասերիալ) / Made in Italy՝ Ջոն Սասի
  • 2020՝ Իններորդ տրամաչափի / Calibro 9՝ Ֆերնանդո Պիացցա
  • 2021՝ Զինված սրիկաներ / Bastardi a mano armata՝ Սերջիո

Ռեժիսոր

  • A Tor Bella Monaca non piove mai/It's Mad World (նաև սցենարիստ՝ հիմնված իր սեփական համանուն վեպի վրա)

Դերեր թատրոնում խմբագրել

  • «Rebus» (2000, ռեժ. Ջորջիո Դե Վիրգիլիս)
  • «La moglie ingenua e il marito malato» (Achille Campanile) (2000, ռեժ. Ջորջիո Դե Վիրգիլիս)
  • «Angeli danzanti» (2001, ռեժ․ Ջ․ Պալերմո Ռայմոնդի)
  • «L'uomo che voleva salvare il mondo» (2001, ռեժ․ Ջ․ Պալերմո Ռայմոնդի)
  • «La Lupa» (Ջովաննի Վերգա) (2002, ռեժ. Giovanni Battista Diotajuti)՝ Nanni Lasca
  • «Come le foglie» (G. Giacosa) (2002, ռեժ. Ռ. Սիլվեստրի)
  • «Il giro-tindo» (Արթուր Շնիցլեր) (2003, ռեժ. Ռ. Սիլվեստրի)
  • «Սիրո խելագարություն / Fool for Love» (Սեմ Շեպարդի պիես) (2003, ռեժ. Giovanni Battista Diotajuti)
  • «Թագավորը լսում է / Un re in ascolto» (Իտալո Կալվինո) (2004, ռեժ. Լուկա Ռոնկոնի)
  • «Giulietta e Rahman» (հիմնվելով Վիկո Ֆաջիի ստեղծագործության վրա) (2004, ռեժ. Ջորջիո Դե Վիրգիլիս)՝ Rahman
  • «Pardi?!» (2005, ռեժ. Լուկա Մոնտի)
  • «Ռոմեո և Ջուլիետ» (Ուիլյամ Շեքսպիր) (2005, ռեժ. Էնրիկո Պետրոնիո)
  • «Սիրանո դե Բերժերակ» (Էդմոն Ռոստան) (2006, ռեժ. Ֆ. Թաթուլլի)՝ Քրիստոնյա
  • «The Laramie Project» (Moises Kaufman) (2007, ռեժ. Էնրիկո Մարիա Լամաննա)
  • «Non lo dico a nessuno» (2008, ռեժ. Լուկա Մոնտի)
  • «Ultima stagione in serie A» (2009, ռեժ. Մաուրո Մանդոլինե)
  • «Մոդիլիանի» (2016, ռեժ. Անջելո Լոնգոնի)՝ Ամեդեո Մոդիլիանի
  • «Lo Zingaro» (2020, ռեժ. Ալեսանդրո Մոջի)

Մրցանակներ խմբագրել

  • 2003՝ Giffoni film Festival Award
  • 2015՝ Telegatto speciale на Roma fiction fest.
  • 2015՝ Premio cariddi на Кинофестивале в Таормине.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Scusate se Esisto! - 3 nuove clip del film con Paola Cortellesi e Raoul Bova?». Cineblog.it (իտալերեն). 2014 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. «A Tor Bella Monaca non piove mai». Mangialibri (իտալերեն). 2016 թ․ ապրիլի 7. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. Simona Santoni (2019 թ․ նոյեմբերի 14). «A Tor Bella Monaca non piove mai, l'esordio alla regia di Marco Bocci - Video». Panorama.it (իտալերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. SpettacoliNEWS. «In provincia si sogna sbagliato, di Marco Bocci». www.spettacolinews.it. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «Marco Bocci: figli, moglie, carriera». DiLei (իտալերեն). 2018 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «Marco Bocci e Laura Chiatti, l'anniversario è social: il romantico botta e risposta». Today (իտալերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «Matrimonio Chiatti - Bocci | Wedding Agency | Wedding on the moon». Wedding Planner Catania (իտալերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Բոչի» հոդվածին։