Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս

Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս, կամ Դիադումենիանոս (լատին․՝ Marcus Opellius Antoninus Diadumenianus, սեպտեմբերի 14, 208 - հունիսի 8, 218, Անտիոք, Հռոմեական կայսրություն), հռոմեացի կայսր, ով կառավարել է 217-218 թվականներին։

Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս
Ծնվել է՝սեպտեմբերի 14, 208
Մահացել է՝հունիսի 8, 218 (9 տարեկան)
Վախճանի վայրԱնտիոք, Հռոմեական կայսրություն
Անտիոք
ԵրկիրՀին Հռոմ
միապետ
ՀայրՄակրինոս
ՄայրՆոնիա Ցելսա

Կենսագրություն խմբագրել

Դիադումենիանոսը Մարկինոս կայսեր որդին էր, որը ծառայում էր հորը որպես Կեսար (մայիս 217–218) և որպես Օգոստոս (218)։ Նրան կոչել են այդպես, քանի որ ծնվել է «գլխադիրով», որն ուներ «թագի» տեսք[1]։ Դիադումենիանոսը ծնվել է 208 թվականի սեպտեմբերի 14-ին։ Ըստ «Historia Augusta» տեղեկագրքի նա ծնվել է սեպտեմբերի 19-ին, միևնույն օրը, երբ ծնվել է Անտոնինոս Պիոսը։ Նրա մայրը եղել է կայսրուհի Նոնիա Կելսան, որի մասին քիչ բան է հայտնի։ Նրա մասին միայն նշված է «Historia Augusta» գրքում։ Դիադումենիանոսի անունը սկզբում Մարկոս Օպելիոս Դիադումենիանոս էր, բայց հետո փոխվում է և ավելացվում Անտոնիոսը, որպեսզի ամրապնդվեր կապը Մարկոս Ավրելիոսի ընտանիքի հետ, այնպես, ինչպես արվել էր Կարակալլայի կողմից։

Դիադումենիանոսը իր դիրքը վայելելու կամ որևէ բան սովորելու հնարավորություն չունեցավ, քանի որ Սիրիայի լեգեոններն ապստամբեցին և Հռոմեական կայսրության կառավարիչ հռչակեցին Էլագաբալուսին։ 218 թվականի հունիսի 8-ին Անտիոքում Մարկինոսին պարտության մատնելուց հետո, մահանում է նաև Դիադումենիանոսը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Фёдорова Е. В. Императорский Рим в лицах. Москва, 1998.

Արտաքին հղումներ խմբագրել

[* http://www.roman-emperors.org/macrinus.htm De imperatoribus Romanis: an on-line encyclopedia of Roman emperors.]

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս» հոդվածին։