Մարկոս Ալոնսո

իսպանացի ֆուտբոլիստ

Մարկոս Ալոնսո Մենդոսա (իսպ.՝ Marcos Alonso Mendoza, դեկտեմբերի 28, 1990(1990-12-28)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս «Չելսի» ակումբում որպես ձախ պաշտպան։

Մարկոս Ալոնսո Մենդոսա
Marcos Alonso Mendoza
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1990(1990-12-28)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 188
Քաշ 81
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Չելսի
Պատանեկան կարիերա
1999—2008 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ 1 (0)
2008—2010  Իսպանիա Ռեալ Մադրիդ 39 (3)
2010—2013 Անգլիա Բոլթոն Ուոնդերերս 35 (5)
2013—2016 Իտալիա Ֆիորենտինա 58 (4)
2013—2014  Անգլիա Սանդերլենդ 16 (0)
2016—մինչև հիմա Անգլիա Չելսի 31 (6)
Ազգային հավաքական
2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 19 տարեկան) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Մարկոսը «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Մարկիտոսի թոռն է[3], Մարկոս Ալոնսո Պենյայի որդին։

Ալոնսոն «Ռեալ Մադրիդ» ակումբի ակադեմիայի սան է։ 2008 թվականից մինչև 2010 թվականը խաղացել է «Ռեալ Մադրիդ Բ»-ում։ 2010 թվականին անցկացրել է իր դեբյուտային խաղը։

Տրանսֆերային պատուհանի բացվելուն պես ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բոլթոն Ուոնդերերս»։

2013 թվականի մայիսի 31-ին պաշտոնապես հայտարարվեց Ալոնսոյի իտալական «Ֆիորենտինա» ակումբ տեղափոխվելու նորությունը։

2013 թվականի դեկտեմբերի 30-ին անգլիական «Սանդերլենդ» ակումբի մարզիչը հայտարարեց, որ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա իր թիմում մինչև 2013/14 մրցաշրջանը[4]։

2016 թվականի օգոստոսի 31-ին 27 միլիոն եվրոյով ֆուտբոլիստը տեղափոխվեց «Չելսի»։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Մարկոս Ալոնսո». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Sunderland confirms Marcos Alonso loan deal with Fiorentina». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  5. Алонсо перешёл в Челси

Արտաքին հղումներ խմբագրել