Մարկանտոնիո Ռայմոնդի, (իտալ.՝ Marcantonio Raimondi, 1480[1][2][3][…], Մոլինելլա, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա - 1534[1][4][5][…], Բոլոնիա, Պապական մարզ), իտալացի փորագրիչ, առավել հայտնի է որպես Վերածննդի դարաշրջանի գործիչ, ավելի քան 300 փորագրությունների և անտիկ հուշարձանների հեղինակ։

Մարկանտոնիո Ռայմոնդի
իտալ.՝ Marcantonio Raimondi
Դիմանկար
Ծնվել է1480[1][2][3][…]
ԾննդավայրՄոլինելլա, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա
Մահացել է1534[1][4][5][…]
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ
ՔաղաքացիությունԻտալիա[6]
ԵրկերThe Judgment of Paris?
Մասնագիտությունփորագրիչ, նկարիչ, ոսկերիչ, գծանկարիչ և copper engraver
 Marcantonio Raimondi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստույգ հայտնի չէ, թե երբ է ծնվել Մարկանտոնիո Ռայմոնդին։ Նա ծնվել է 1470 -ից մինչև 1482 թվականն ընկած ժամանակահատվածում։ Նրա ծննդավայրը Արջինին է, որը կից է Բոլոնյային։ Գեղանկարչության նրա ուսուցիչը եղել է ոսկերիչ և նկարիչ Ֆրանչեսկո Ֆրանչան։ 1506 - 1508 թվականներին ապրել և ստեղծագործել է Վենետիկում, կրկնօրինակել Դյուրերի թղթերը, որի շնորհիվ ձեռք է բերել կրկնօրինակելու հմտություններ (կեղծել նույնիսկ հեղինակի միացագրերն այնպես, որ երբեմն նույնիսկ կրկնօրինակ նկարը դժվար էր տարբերել բնօրինակ նկարից)։ Ջորջո Վազարիի խոսքերով, երբ Դյուրերը իմացել է այդ մասին, նա իր դժգոհությունն է հայտնել համայնքի ղեկավար մարմնին՝ Բոլոնյայի փորագրիչին արգելելով իր սեփական նկարների տակ ստորագրել որպես Ալբրեխտ։ Դրանից որոշ ժամանակ անց Ռայմոնդին մեկնել է Ֆլորենցիա։ Այդ տարիներին ստեղծել է Ջորջոնեյի և Միքելանջելոյի նկարների կրկնօրինակները, ինչպես նաև «Կաշինի ճակատամարտը» որմնանկարը (պետք է զարդարեր Պալացցո Վեկկիոյի պատը)։ 1510 - 1511 թվականներին տեղափոխվել է Հռոմ, որտեղ ծանոթացել է Ռաֆայելի հետ։ Այդ պահից մինչև Ռաֆայելի մահը՝ 1520 թվականը, Ռայմոնդին կատաել է նրա աշխատանքների գծանկարչական կրկնօրինակները։

Հետագայում շարունակել է իրականացնել Ռաֆայելի արվեստանոցի նկարիչների՝ մասնավորապես Ջուլիո Ռոմանոյի նկարների կրկնօրինակները, ինչը նրան հռչակ է բերել։ Մարկանտոնիոյի ձերբակալման պատճառ է դարձել սկանդալային բովանդակությամբ 16 քանդակներ։ Սակայն կարդինալ Իպոլիտո Մեդիչիի և ճարտարապետ Բաչչո Բանդինելլիի խնդրանքով նրան ներում է շնորհվել։

1527 թվականին Կառլ V-ի կողմից Հռոմի գրավման ժամանակ նա վարձկանների կողմից գերեվարվել է։ Ազատվել է փրկագին վճարելուց հետո, որի արդյունքում էլ սնանկացել է և ենթադրաբար վերադարձել Բոլոնյա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Marcantonio Raimondi» (անգլերեն). Վերցված է 2012-08-26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկանտոնիո Ռայմոնդի» հոդվածին։