Մարլոս (ֆուտբոլիստ)

բրազիլացի ֆուտբոլիստ

Մարլոս Ռոմերո Բոնֆիմ, կամ պարզապես Մարլոս (պորտ.՝ Marlos Romero Bonfim, հունիսի 7, 1988(1988-06-07)[1][2], São José dos Pinhais, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դոնեցկի Շախտյորի և Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[3]։

Մարլոս
Marlos
Մարլոսը Շախտյորի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Marlos Romero Bonfim
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 1988(1988-06-07)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր São José dos Pinhais, Պարանա, Բրազիլիա
Հասակ 174 սմ
Քաշ 70 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ
Համար 11
Պատանեկան կարիերա
2004-2006 Բրազիլիա Կուրիտիբա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2009 Բրազիլիա Կուրիտիբա 33 (3)
2009-2011 Բրազիլիա Սան Պաուլու 59 (5)
2011 Ուրուգվայ Ռենտիստաս 0 (0)
2011   Բրազիլիա Սան Պաուլու 29 (4)
2012-2014 Ուկրաինա Մետալիստ Խարկով 53 (9)
2014-ներկա Ուկրաինա Շախտյոր Դոնեցկ 94 (27)
Ազգային հավաքական
2017-ներկա Ուկրաինա Ուկրաինա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 3-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 3-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մարլոսը սկսել է Կուրիտիբայում 2006 թվականին։ 2009 թվականի հունիսին տեղափոխվեց Սան Պաուլու։

2012 թվականի հունվարի 11-ին Մարլոսը 5 տարվա պայմանագիր կնքեց Խարկովի Մետալիստի հետ[4]։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո։ Իր առաջին գոլը Մետալիստի կազմում խփեց փետրվարի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[5]։ Մետալիստի կազմում Մարլոսը անցկացրեց 3 մրցաշրջան՝ անցկացնելով 75 հանդիպում և դառնալով 13 գոլի հեղինակ։

Շախտյոր Դոնեցկ խմբագրել

2014 թվականի հուլիսին Մարլոսը 5 տարվա պայմանագիր կնքեց Շախտյոր Դոնեցկի հետ[6]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 27-ին՝ Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 30-ին Մարլոսը խփեց իր առաջին գոլը Շախտյորի կազմում՝ նույն Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում[8]։

2016 թվականին Մարլոսը ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի 2015-16 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի 30-ին Մարլոսը առաջին անգամ հրավիրվեց Ուկրաինայի ազգային հավաքական՝ Կոսովոյի և Խորվաթիայի դեմ խաղերի համար՝ դառնալով երկրորդ բրազիլացի ֆուտբոլիստը Էդմար Գալովսկիից հետո, ով հանդես է եկել Ուկրաինայի հավաքականում[10]։ Իր դեբյուտը Ուկրաինայի ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Կոսովոյի դեմ խաղում[11]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[12]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Միջազգային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կուրիտիբա 2008 33 3 0 0 0 0 0 0 33 3
Ընդհանուր 33 3 0 0 0 0 0 0 33 3
Սան Պաուլու 2009 26 1 0 0 1 0 0 0 27 1
2010 33 4 0 0 8 0 13 1 54 5
2011 26 4 7 0 3 0 18 3 54 7
Ընդհանուր 85 9 7 0 12 0 31 4 135 13
Մետալիստ Խարկով 2011–12 9 1 0 0 6 1 - - 15 2
2012–13 27 5 2 2 10 1 - - 39 8
2013–14 17 3 2 0 2 0 - - 21 3
Ընդհանուր 53 9 4 2 18 2 - - 75 13
Շախտյոր Դոնեցկ 2014–15 21 4 8 1 6 0 - - 35 5
2015–16 24 8 6 0 18 4 - - 48 12
2016–17 29 3 4 2 11 2 - - 44 7
2017–18 20 12 2 1 7 2 - - 24 11
Ընդհանուր 94 27 20 4 42 8 - - 156 39
Կարիերայի ընդհանուր 265 48 31 6 72 10 31 4 399 68

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[12]

Ուկրաինա
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
Ընդհանուր 3 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Կուրիտիբա
Շախտյոր Դոնեցկ

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ukraine - Marlos - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  4. uefa.com (2012 թ․ հունվարի 11). «Marlos brings more Latin flair to Metalist». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  5. uefa.com (2012 թ․ փետրվարի 23). «UEFA Europa League 2011/12 - History - Metalist-Salzburg – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  6. UEFA.com. «Marlos makes move to Shakhtar». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  7. «Shakhtar Donetsk - Metalurh Zaporizhya, Jul 27, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  8. «Metalurh Zaporizhya - Shakhtar Donetsk, Nov 30, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  9. 9,0 9,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  10. «Марлос вызван в сборную Украины на Хорватию и Косово - SPORTARENA.com». SPORTARENA.com (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  11. «Kosovo vs. Ukraine - Football Match Report - October 6, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  12. 12,0 12,1 «Marlos». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլոս (ֆուտբոլիստ)» հոդվածին։