Մարի Սալլե (մոտ 1707[1][2][3][…] կամ 1709[4], Լա Ռոշել - հուլիսի 27, 1756(1756-07-27)[1][3][5], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), 18-րդ դարի ֆրանսիացի պարուհի և խորեոգրաֆիստ, որը հայտնի է իր արտահայտիչ, դրամատիկ պարահամարներով, ոչ թե իր ժամանակի բալետին բնորոշ «ցատկերով ու ոստյուններով»[6]։

Մարի Սալլե
Ծնվել էմոտ 1707[1][2][3][…] կամ 1709[4]
ԾննդավայրԼա Ռոշել
Մահացել էհուլիսի 27, 1756(1756-07-27)[1][3][5]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող, բալետմայստեր, պարուհի և պարուսույց
Քաղաքացիություն Ֆրանսիա
 Marie Sallé Վիքիպահեստ
Մարի Սալլե, հեղինակ՝ Նիկոլա Լանկրե

Կենսագրություն խմբագրել

Մարի Սալլեն 18-րդ դարի նշանավոր պարուհի էր և խորեոգրաֆիստ։ Նա օգնել է հիմնադրել «բալետը գործողության մեջ» ուղղությունը (որը շարունակել է իր ուսանող Ժան-Ժորժ Նովերը), մարտահրավեր է նետել տղամարդկանց գերակշռությամբ թատերական աշխարհին ու վերափոխել ավանդական «կանացի» զգեստները։ 1707 թվականին ծնված լինելով լարախաղացների ընտանիքում` Մարիան մեծացել է իր ընտանիքի հետ Ֆրանսիայի տարբեր մասերում ելույթներ ունենալով։

Նա իր առաջին հանրային ներկայացումը տվել է իր եղբոր՝ Ֆրանցիսկոսի հետ 1716 թվականինին Լոնդոնի Լինքոլնի Inn Fields թատրոնում։ Նրանք իրենց փարիզյան առաջին դեբյուտը կազմակերպել են 1718 թվականին Սեն-Լորան տոնավաճառում` կատարելով Վերոնիկ Լեսաժի ստեղծած La Princesse Charisme-ն։ 1725 թվականին նրանց ընտանիքը վերադարձել է Անգլիա, բայց նրանք մնացել են։ Ասում են, որ զույգը սովորել է Փարիզի օպերայի աստղ Քլոդ Բալոնի, ինչպես նաև նրա գործընկեր Ֆրանսուազա Պրևոյի[7] և Փարիզի օպերայի պարուհի Միշել Բլոնդիի հետ։ Նրանք ևս երկու պարաշրջան անցկացրել են Լինքոլնի Field Inn-ում ՝ պարեր կատարելով Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի Ռինալդո օպերայից, ինչպես նաև մնջախաղեր անելով։

Սալեն սկսել է մենակ հանդես գալ և 1727 թվականի վերջին սկսել է ելույթ ունենեալ Փարզի օպերայում։ Իր պրեմիերայի ժամանակ նա կատարել է Ժան-Ժոզեֆ Մուրեյի Les Amours des Dieux պարը։ Նա պարել է Մարի Կամարգոյի հետ, որը նույնպես Պրևոյի ուսանողն էր, սակայն նրանցից յուրացանչյուրն իր պարին տարբեր մոտեցում էր ձևավորում․ Կամարգոն՝ որպես տեխնիկ, իսկ Սալեն՝ որպես դերասանուհի[8]։ Նրա պարաոճը երբեք չի առանձնացել Կամարգոյի ոճից, չնայած իրենց տարբեր տեխնիկային։ Սալեն երբեք չի հաստատվել Փարիզի օպերայում, քանի որ երեք անգամ հեռացել է վարչակազմի հետ ունեցած տարաձայնության պատճառով։ Այդուհանդերձ նա իր հետքն է թողել այնտեղ, հատկապես Ժան-Ֆիլպ Ռամոյի հետ համագործակցության ընթացքում[9]։ 1734 թվականին նա իր չորրորդ պարաշրջանի համար մեկնել է Լոնդոն։ Ջոն Ռիչի կողմից հրավիրվել է աշխատելու Քովենթ Գարդենում։ Նա պարել է Հենդելի «Տերպսիկորում» և նույն կոմպոզիտորի «Ալչինա» և «Արիոդանթ» օպերաների պրեմիերաներում։

1734 թվականին Սալլեն ներկայացրել է իր առաջին հանրածանոթ աշխատանքը՝ «Պիգմալիոնը»[6], առասպելական մի պատմություն կենդանություն ստացած արձանի ու նրա ստեղծողի մասին։ Այս աշխատանքում նա բալետ բեմադրած առաջին կինն էր, որը նաև այնտեղ պարում էր։ «Պիգմալիոնում» արձանի դերը կատարելիս Սալեն նախընտրել է կրել հունական հագուստ, վարսերը ցած թողնել ու պարել սանդալներով՝ փորձելով այն ավելի իրատեսական ներկայացնել։ Ըստ Սյուզան Աուի՝ նրա խորեոգրաֆիան «պարազրույցի տպավորություն է թողել» (Ballet and Modern Dance 32): Այս պարաշրջանի ընթացքում նա Քովենթ Գարդենում հանդես է եկել նաև մնջախաղով «Բաքոս և Արիադնա»-ում, ինչպես նաև համագործակցել է Հենդելի հետ։

Նա Փարիզ է վերադարձել 1735 թվականին և բեմադրություններ արել ու նաև պարել Ժան-Ֆիլիպ Ռամոյի օպերա-բալետներում։ 1741 թվականին թողել է բեմը, սակայն պարել արքունիքում՝ թագավորի ու ազնվականության համար։ 1743 թվականին դասավանդել է Opéra-Comique-ում և ըստ իր ուսանող Ժան-Ժորժ Նովերի՝ ամեն օր վարժություններ էր անում[9]։ 1745-47 թվականների ընթացքում Վերսալում հանդես է եկել մի քանի պարային բեմադրություններում։ Մահացել է 1756 թվականի հունիսի 27-ին։

Անձնական կյանք և հասարակական կերպար խմբագրել

18-րդ դարում Լոնդոնի և Փարիզի թատերական բեմում գերակշռում էին տղամարդիկ․ փոփոխություններն անընդունելի էին։ Մարի Սալլեն, որը ո՛չ միայն արտահայտիչ պարուհի էր, այլ նաև ուշագրավ խորեոգրաֆ, մարտահրավեր է նետել կանանց ներկայացվող սահմաններին։ Սակայն նրա ձեռքբերումները մամուլում արձագանք չէին ստանում, ինչպես տղամարդկանցը, քանի որ ինչպես Քրիստին Բաթերսբին էր նշում, այդ մասին գրող տղամարդիկ գիտակցաբար բացառում էին կանանց ստեղծագործական ներուժը[8]։ Հետևաբար, նրա հասարակական պատկերը ձևավորվել է իր ժամանակակիցների գրառումներով և իր հեղինակությամբ։ Հաճախ նրան նկարագրում էին որպես «կույսի կերպար» և մաքրաբարո կնոջ։ 1735 թվականին Ռամյուի Les Indes Galantes-ում վարդի դերը կատարելուց հետո նրան նաև վերագրում էին վարդի կերպար։

Սալլեն ուներ խորհրրդավոր անձնական կյանքով ապրող կնոջ համբավ։ 1735 թվականին խոսակցություններ էին շրջանառվում Մանոն (Մարի) Գրոգնեի հետ հարաբերությունների մասին։ Այդ ժամանակ Սալլեն երեսունհինգ տարեկան էր և հետերոսեքսուալ կապվածություն չուներ,ուստի հնարավոր է, որ գործընկերներն օգտագործել են այս բացակայությունը որպես պատրվակ՝ իր պատահական սիրավեպերը մեկնաբանելու համար[8]։ Սալլեի սեռական կամ ռոմանտիկ հարաբերությունների մասին բոլոր լուրերն ու հրապարակումները ոչ մի շոշափելի ապացույց չեն ունեցել։ Բաթերսբին նշում է, որ նրա անձնական կյանքի հակասական ընկալումը, հավանաբար, կապված էր այն բանի հետ, որ ժամանակին Սալլեն հաջողություններ էր ապրում որպես խորեոգրաֆ[8]։ Հետագայում նա ապրում էր «ներքին գոհունակության» մեջ անգլիացի Ռեբեկա Վիքի հետ, որին նա իր մահից 5 տարի առաջ անվանել է իր «զվարճալի ընկերուհի» ու իր ունեցվածքը կտակել նրան՝ որպես իր միակ ժառանգորդի[10]։

Զգեստային բարեփոխումներ խմբագրել

 
Մարի Սալլե, հեղինակ՝ Մորիս Քվինտոն դե լա Թուր

Որպես խորեոգրաֆիստ Սալլեն իր բալետների երաժշտությամբ, հագուստներով ու պարաոճերով ամբողջացնում էր դրանց թեմաները, դրանով իսկ ակնկալելով 18-րդ դարի վերջին խորեոգրաֆ Ժան-Ժորժ Նովերի կողմից իրականացված բարեփոխումները[6]։ Նա պնդում էր, որ հագուստը պետք է արտացոլի և ամբողջացնի կերպարը, որն այն ժամանակի համար նորարարական գաղափար էր։ Սա ներմուծում էր «ռեալիզմի» զգացողություն, որը մեծ մասամբ անտեսվել էր բալետի էվոլյուցիայի ընթացքում մինչև այդ պահը և թույլ էր տալիս ավելի մեծ ֆիզիկական ազատություն ապահովել պարուհիների համար, առանց ծանր բեմական հագուստի սահմանափակումների։ Սալլեն ծանր ու երկար զգեստները փոխարինել է բեհեզե թեթև հագուստով, որը և՛շոկ, և՛ հիացմունք է առաջացրել։ Նա հաճախ էր պարում առանց կիսաշրջազգեստի կամ իրանակապի՝ ընդվզելով ավանդաբար ընդունված զգեստների դեմ[6]։ Նաև համագործակցել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը և Քրիստոֆ ֆոն Գլուկը, և իր խորեոգրաֆիայի համար օգտվել նրանց ստեղծագործություններից, որով և նպաստել է բալետի՝ որպես արվեստի առանձին ճյուղի, նկատմամբ ավելի մեծ հարգանքի ձևավորմանը։

 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Garfunkel, Trudy (1994). On wings of joy : the story of ballet from the 16th century to today (1st ed.). Little, Brown and Co. էջեր 19–22. ISBN 978-0316304122.
  7. Mackrell, [edited by] Debra Craine, Judith (2000). The Oxford Dictionary of Dance. Oxford University Press. էջ 358. ISBN 978-0198601067. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 McCleave, Sarah. «Sallé, Marie». Grove Music Online. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  9. 9,0 9,1 Ed. Selma Jeanne Cohen and Dance Perspectives Foundation. "The International Encyclopedia of Dance"(1998), Oxford University Press, published online: 2005,9780195187632
  10. Ballerina: Sex, Scandal, and Suffering Behind the Symbol of Perfection, by Deirdre Kelly; Greystone Books Ltd; 2014, p. 34.

Հետագա ընթերցանություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Սալլե» հոդվածին։