Մարի Ռոժեի գաղտնիքը (անգլ.՝ The Mystery of Marie Rogêt), ամերիկացի հեղինակ Էդգար Պոյի պատմվածքն է, գրված 1842 թվականին։ Հանդիսանում է «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքի շարունակությունը, սակայն ի տարբերություն վերջինիս, «Մարի Ռոժեի գաղտնիքը» հիմնված է իրական փաստերի վրա, չնայած գործողությունները Նյու Յորքից տեղափոխվել են Փարիզ։ «Սպանություն Մորգ փողոցում», «Գողացված նամակը» պատմվածքների հետ մեկտեղ ընդգրկված է ֆրանսիացի հետախույզ Դյուպեի մասին եռեգրության մեջ։ Պատմվածքը տպագրվել է «Snowden’s Ladies' Companion» ամսագրում երեք մասով. 1842 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին, և 1843 փետրվարին։ Պատմվածքի առաջին ամբողջական հրատարակումը կատարվել է 1845 թվականին։

Մարի Ռոժեի գաղտնիքը
անգլ.՝ The Mystery of Marie Rogêt
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական վեպ և պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1842
ՏեսարանՓարիզ
ԿերպարներՕգյուստ Դյուպեն
Հրատարակվել է1842
ՆախորդՍպանություն Մորգ փողոցում
ՀաջորդԳողացված նամակը
 The Mystery of Marie Rogêt

Սյուժե խմբագրել

Երիտասարդ փրիզուհի Մարի Ռոժեն, ով աշխատում էր օծանելիքի խանութում, շատ երկրպագուներ ուներ։ Սակայն մի անգամ նա հանկարծակի անհետանում է։ Գործով սկսում է զբաղվել ոստիկանությունը, բայց մեկ շաբաթ անց Մարին վերադառնում է տուն։ Գաղտնի կերպով որոշվել էր չհիշել այդ իրադարձության մասին։ Շուտով Մարին հեռանում է օծանելիքի խանութից և ապրում մոր հետ։

Երեք տարի անց Մարին կրկին անհետանում է։ Չորրորդ օրը, Սենայի ափին գտնում են նրա դիակը։ Սպանությունը սենսացիա դարձավ, որը մասամբ խոչընդոտում էր ոստիկանությանը հետաքննություն անցկացնել։ Սպանության մասին տեղեկության դիմաց խոստացված գումարը 30000 ֆրանկ է, բայց ապարդյուն։ Հուսահատված ոստիկանապետը օգնության ակնկալիքով դիմում է Դյուպենին։

Դյուպեն ուշադիր, անաչառորեն դիտելով հանցանշանները, վերականգնում է իրադարձությունների ընթացքը (ինչը չհաջողվեց անել ոստիկանությանը) և ապացուցեց, որ մարդասպանը գործում էր միայնակ։ Այնուհետև Դյուպենը բացահայտում է փարիզյան տարբեր թերթերում ահարկու նամակների հեղինակին, ով փորձում էր մեղքը բարդել հանցավոր խմբերից մեկի վրա։ Վերջապես նրան հաջողվում է հաստատել, որ հանցագործը նավաստի էր (հանցագործի կողմից կատարած հանգույցների բնույթով և Մարիի երեք տարի առաջ խորհրդավոր անհետացմամբ)։

Իրական ֆոն խմբագրել

Ենթադվում է, որ պատմվածքը գրելուն Պոյին դրդել է Մերի Սեսիլիյա Ռոժերսի (անգլ.՝ Mary Cecilia Rogers) աղմկահարույց գործը։ Մերի Ռոջերսը որոշ ժամանակ (1838 թվականին) խորհրդավոր կերպով անհետացել էր, բայց մեկ շաբաթ անց հայտնաբերվել է, իսկ 1841 թվականին նորից է անհետացել, ընդ որում երեք օր անց նրա մարմինը գտել են Հուդզոնի ափին։ «Մարի Ռոժեի գաղտնիքը» սակայն, ամենայն հավանականությամբ, դարձել է առաջին իրական հանցագործությունը, որը դետեկտիվ պատմության է վերածվել[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Whitley 2000, էջ. xx
  2. Sova 2001, էջ. 164

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Ռոժեի գաղտնիքը» հոդվածին։