Մարի Չելեստե (անգլ.՝ Mary Celeste), ամերիկյան առևտրական բրիգանտ նավ, որը լքված գտնվել է Ատլանտիկ օվկիանոսում` Ազորյան կղզիների մոտ 1872 թվականի դեկտեմբերի 5-ին։ Կանադական մեկ այլ բրիգանտ` Դեի Գրացիան (անգլերեն` Dei Gratia) գտավ այն լքված, բայց նավարկության համար պիտանի վիճակում, բայց փրկամակույկներից մեկը պակասում էր։ Նավի հաշվետվեմատյանում վերջին գրառումը արվել էր 10 օր առաջ։ Նավը նոյեմբերի 7-ին շարժվել էր Նյու Յորքից Ջենովա մեկնելու համար։ Նավը գտնելու պահին գտնվում էր սարքին վիճակում` շարժիչը աշխատում էր, կար վառելիքի բավարար պաշար։ Անձնակազմի բոլոր անդամների իրերը իրենց տեղում էին։ Նավի տախտակամածին եկածներից և ոչ մեկը հետագայում չգտնվեց։ Նավի անձնակազմի անհետացումը, որը տեղի էր ունեցել Բերմունդյան եռանկյունու տարածքում, նպաստեց աշխարհագրական այդ տարածքի մասին նոր լեգենդներ հյուսելուն։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Չելեստե» հոդվածին։