Մարի Քրիստինե Սյոբսթադ Մոլիդ (նորվ.՝ Mari Kristine Søbstad Molid, օգոստոսի 8, 1990(1990-08-08)[1], Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ։ «Լարվիկ» ակումբի ձախ պաշտպան։ Նորվեգիայի հանդբոլի կանանց հավաքականի ձախ պաշտպան։ Եվրոպայի չեմպիոն (2010): 2011 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Մարի Մոլիդ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 8, 1990(1990-08-08)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Տրոնհեյմ, Նորվեգիա

Կենսագրություն խմբագրել

Կարիերան ակումբներում խմբագրել

«Քոլստադ» նորվեգական ակումբի սանուհի է։ Ակումբային դեբյուտը կայացել է Նորվեգիայի բարձրագույն լիգայում՝ 2006/2007 թվականներին, երբ խաղում էր «Բյոսեն»[2] ակումբի կազմում։ Այս ակումբի հետ 2007 թվականին Մարի Մոլիդը դուրս ելավ Գավաթի եզրափակիչ խաղերին։ Ակումբը պարտվեց ռումինական «Ռեմնիցու Վալչյա» ակումբին։ 2012-ից 2014 թվականներին մոլիդը խաղացել է «Լևանգեր»[3] ակումբում։

2014 թվականին հայտնվում է «Լարվիկ»[4] ակումբում։

Կարիերան հավաքականում խմբագրել

Նորվեգիայի հանդբոլի կանանց հավաքականի կազմում Մարի Մոլիդը խաղացել է 67 խաղ՝ խփելով 42 գոլ[5]։ 2010 թվականին հավաքականում դեբյուտը կայացել է սեպտեմբերի 22-ին Շվեյցարիայի դեմ խաղում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն իսկ 2011 թվականին՝ աշխարհի չեմպիոն։

Հաջողություններ խմբագրել

Օլիմպիական խաղեր խմբագրել

  Բրոնզ Ռիո դե Ժանեյրո, 2016 թիվ

Աշխարհի խաղեր խմբագրել

  Ոսկի Բրազիլիա, 2011   Ոսկի Դանիա, 2015

Եվրոպայի խաղեր խմբագրել

  Ոսկի Նորվեգիա/Դանիա 2010

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Մոլիդ» հոդվածին։