Մարի Լաֆորե (ֆր.՝ Marie Laforêt, իսկական անունը Մայտենա Մարի Բրիժիտ Դումենակ [Դումենաշ], ֆր.՝ Maïtèna Marie Brigitte Doumenach, հոկտեմբերի 5, 1939(1939-10-05)[1][2][3][…], Սուլակ սյուր Մեր, Ֆրանսիա - նոյեմբերի 2, 2019(2019-11-02)[4][5][2][…], Genolier, Վո, Շվեյցարիա), ֆրանսիաշվեյցարիացի երգչուհի և դերասանուհի։

Մարի Լաֆորե
Ծնվել էհոկտեմբերի 5, 1939(1939-10-05)[1][2][3][…]
ԾննդավայրՍուլակ սյուր Մեր, Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 2, 2019(2019-11-02)[4][5][2][…] (80 տարեկան)
Մահվան վայրGenolier, Վո, Շվեյցարիա
ԳերեզմանՊեր Լաշեզ
ԿրթությունՌենե Սիմոնի դրամատիկական կուրսեր
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Շվեյցարիա
Մասնագիտություներգչուհի, կինոդերասանուհի, գրող, gallerist, ստուդիական երաժիշտ, դերասանուհի, Շանսոնիե և երգերի հեղինակ
Ժանրերշանսոն և փոփ
Ամուսին(ներ)Ժան-Գաբրիել Ալբիկոկո, Alain Kahn-Sriber?, Eric de Lavandeyra? և Q122207439?
Համատեղ ապրող(ներ)Judas Azuelos?
Երեխա(ներ)Լիզա Ազուելոս և Դեբորա Կան-Սրայբեր

Կենսագրություն խմբագրել

Մայտենա Դումենակը ծնվել է Ֆրանսիայի Ժիրոնդա դեպարտամենտի Սուլակ-սյուր-Մեր քաղաքում։ Նրա անունն ունի բասկական ծագում և նշանակում է «սիրելի», այն մեծ տարածում ունի Ակվատարիայի շրջանում[6]։ Երկրորդ անունը Մարի է, այդպես է կոչվել ի պատիվ իր մորաքրոջ։ Ազգանունն ունի կատալոնական ծագում։ Մարի Լաֆորեի հոր ընտանիքն ապրել է Հյուսիսային Պիրենեյների Օլետ գյուղում:

Ապագա երգչուհու կարիերան սկսվում է պատահական։ 19 տարեկանում Մայտենան Europe 1 ռադիոկայանում մասնակցում է «Աստղերի ծնունդ» մրցույթին, փոխարինելով իր հիվանդ քրոջը։ Հաղթելով մրցույթում, 1963 թվականին Մարի Լաֆորեն գրում է իր առաջին երգը, որը կոչվում է «Les vendanges de l’amour» («Սիրո խաղողի հավաքման ժամանակ»)։ 1963 թվականին Մարին ձայնագրում է մյուս երգը։ Այդ շլյագերը նա նվիրում է Դանիել Ժերարին։ 23 տարեկանում երգչուհին ունենում է մեծ հաջողություններ։ Նրա հանկարծակի ճանաչումը շատերը բացատրում էին յուրահատուկ մաներայով և ոճով, պայմանավորված 1960-ական թվականների գերազանց երաժշտական մոդայով։ Մարի Լաֆորեի երգերը ոչ մի նմանություն չունեին այդ ժամանակվա ֆրանսիական էստրադայի պարային «իյե-իյե» ոճի հետ։

1960 թվականին Լաֆորեն կատարում է առաջին քայլը կինոյում։ Քրոջ հետ թատրոն ունկնդրելու ժամանակ նրան նկատում է ռեժիսոր Ռենե Կլեմանը և առաջարկում նկարահանվել իր նոր դետեկտիվ՝ «Վառ արևի վրա» ֆիլմում։ Խաղալով հերոսուհու կերպարում Ալեն Դելոնի հետ, Լաֆորեն կարճ ժամանակում մեծ ճանաչում է գտնում և 1960-ական թվականներին ստանում բազմաթիվ նոր դերեր։ 1961 թվականին ամուսնանում է Ժան-Գաբրել Ալբիկոկոյի հետ՝ նկարահանելով իր մի քանի աշխատանքներում՝ ներառյալ «Ոսկեձույլ աղջիկ[fr]ը», ինչպես նաև Օնորե դը Բալզակի համանուն նովել[fr]ում։ Այդ ֆիլմից հետո նրա մականունը դառնում է Լաֆորե։

1966 թվականին Մարի Լաֆորի կատարմամբ հնչում է իր ամենահայտի երգը՝ «Manchester et Liverpool-ը» («Մանչեսթեր և Լիվերպուլ», երաժշտությունը Անդրե Պոպ[fr], բառերը Էդդի Մարնե[fr]): 1960-ական թվականների վերջից մինչև 1970-ականների սկիզբը Լաֆորեն գրում է «Mon amour, mon ami» («Իմ սեր, իմ ընկեր», երաժշտությունը Անդրե Պոպի, բառերը Էդդի Մարնեի), ավելի ուշ երգը լսվել է Ֆրանսուա Օզոնի «8 կին ֆիլմում», «La tendresse» («Քնքշություն», երաժշտությունը Յուբեր Ժիրոյի, բառերը Նոել Ռու[fr]ի), «Viens, viens» («Վերադարձի՛ր, վերադարձի՛ր», երաժշտությունն ու անգլերեն օրիգինալ տեքստը Սվեն Լինուսի, ֆրանսիական թարգմանությունը Ռալֆ Բերնե[fr]ի) և այլ հայտնի երգեր։

1978 թվականին երգչուհին տեղափոխվում է Ժնև, ստանալով շվեյցարական քաղաքացիություն։

Վերջին 30 տարիների ընթացքում Մարի Լաֆորեն հանդես չի եկել համերգներին սոլո կատարումներով, նա իրեն նվիրել է թատրոնին և կինոյին։ 1999 թվականին Լաֆորեն մարմնավորելով Մարի Կալասի դերը հաղթում է մրցույթում։ 1990-ականների սկզբներին նա սեփական երգերով թողարկել է ձայնասկավառակ և զբաղվել լրագրողությամբ։ 2005-ին 30 տարվա դադարից հետո նա վերադառնում է երաժշտական ասպարեզ, համերգով ներկայանալով Բուֆ-Պաիզեն թատրոնում։

Ճանաչում ԽՍՀՄ-ում խմբագրել

Սովետական Միությունում Մարի Լաֆորեն երգչուհու ճանաչում ստանում է 1960-ականների վերջին։ 1970-ական թվականներին «Հորիզոն ամսագրի և երաժշտական ռադիոհաղորդող Վիկտոր Թաթարսկիի շնորհիվ։ Նրան ԽՍՀՄ-ում ճանչում են բերում «Manchester et Liverpool», «Viens, viens», «Mon amour, mon ami», «Ivan, Boris et moi» (ավելի ուշ կատարվել են Էդիտա Պյեխայի և Ալլա Իոշպեի կողմից) և այլ միջազգային հիթեր։ «Manchester et Liverpool» երգի երաժշտությունը կատարվել է Ֆրանկ Պուրսել նվագախբի կողմից և ամեն օր ներկայացվել հեռուստատեսային «Ժամանակ» ծրագրում, 1968 թվականից մինչև 1981 թվականի փետրվար և 1990 թվականի հուլիսից մինչև 1991 թվականի օգոստոսը։ 2015 թվականից երաժշտությունը հնչում էր նաև Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն ռուսական դաշնային հեռուստաալիքի եղանակի տեսության ժամանակ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1960 ֆ Վառ արևի վրա Plein soleil Մարժ Դյուվալ
1961 ֆ Ոսկեձույլ աղջիկ La fille aux yeux d’or աղջիկ
1961 ֆ Հայտնի սիրային պատմություններ Les amours celebres օրիորդ Ժորժ
1961 ֆ Սեն-Տրոպի բլյուզներ Saint Tropez blues Անն-Մարի
1961 ֆ Սև և կարմիր Le rouge et le noir Մաթիլդա դե Լա Մոլ
1962 ֆ Լեվիտան Leviathan Անժելա
1964 ֆ Տղամարդու որս La Chasse à l’homme Ժիզել
1964 ֆ Հարյուր աղյուսներ և կղմինդր Cent briques et des tuiles Իդա
1965 ֆ Մարի Շանտալն ընդդեմ բժիշկ Խայի Marie Chantal contre Dr. Kha Մարի Շանտալ
1965 ֆ Զինվորական կանայք Le soldatesse Էֆտիխիա
1979 ֆ Ով ինչպես կա (Խուզարկու կամ հանցագործ) Flic ou voyou Էդմոնդա Պյուժե-Ռոստան
1984 ֆ Ուրախ Զատիկ Joyeuses Pâques Սոֆիի Մարժել
1984 ֆ Ավանտյուրիստներ Les morfalous Էլեն Լյարոշ- Ֆրեոն
1987 ս Ծովահրեշ 3 La piovra 3 Աննա Անտինարի
1990 ֆ Համարվում է վտանգավոր Présumé dangereux Տեա Ֆորրեստեր
1996 ֆ Տիկո Մուն Tykho Moon Եվա
2008 ֆ Երկնային գրասենյակ Les Bureaux de Dieu Մարտինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2019/11/03/l-actrice-et-chanteuse-marie-laforet-est-morte_6017866_3382.html
  5. 5,0 5,1 5,2 https://www.radiolac.ch/a-la-une/elle-etait-geneve-marie-laforet-est-decedee/ — 2019.
  6. «Statistiques du prénom MAITENA». Aufeminin.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Լաֆորե» հոդվածին։