Մարիա Ժաննա Դյուբարի (ֆր.՝ Marie-Jeanne Bécu), կոմսուհի Դյուբարի (comtesse du Barry, օգոստոսի 19, 1743(1743-08-19)[1][2][3][…], Vaucouleurs, Լոթարինգիա, Ֆրանսիայի թագավորություն - դեկտեմբերի 8, 1793(1793-12-08)[4][5][2][…], Փարիզ, Առաջին ֆրանսիական հանրապետություն), Լյուդովիկոս 15-րդ թագավորի պաշտոնական սիրուհին, հարկահավաք Գոմարա դե Վոբերնի անօրինական դուստրը։ Բացի մոր (Բեկյու) և հոր (Գոմար) ազգանուններից, օգտագործել է նաև Լանժ (ֆր.՝ Lange) գրական անունը։

Մարի Ժաննա Դյուբարի
ֆր.՝ Madame du Barry
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1743(1743-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրVaucouleurs, Լոթարինգիա, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1793(1793-12-08)[4][5][2][…] (50 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Առաջին ֆրանսիական հանրապետություն
ԳերեզմանMadeleine Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա[6][1] և  Առաջին ֆրանսիական հանրապետություն
ՄասնագիտությունՍիրեկանի հաշվին ապրող կին, կուրտիզանուհի, արվեստի կոլեկցիոներ, modiste և վաճառող
ԱմուսինGuillaume Dubarry?
Զբաղեցրած պաշտոններcountess?
 Madame du Barry Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդության տարիներին մարմնավաճառ էր և դերձակուհի, այնուհետև բնակություն է հաստատել կոմս Դյուբարի տանը։ Լյուդովիկոս 15-րդը կազմակերպեց նրա ամուսնությունը կոմս Դյուբարիի եղբոր հետ, 1769 թվականին նրան ներկայացրեց պալատին։

Նախարար Շուազելը փորձում էր նրան տապալել, բայց արդյունքում հանգեց իր տապալմանը։ Չնայած Մարին գրեթե չէր խառնվում կառավարական գործերին, սակայն նպաստեց դուքս դ՛Էգիլոնի առաջխաղացմանը, և պաշտպանեց նրան խորհրդարանի դեմ։

Լյուդովիկոս 15-րդի մահից հետո նա ձերբակալել և բանտարկել են վանքում։ 1775 թվականի ապրիլին կոմսուհի Դյուբարին ազատ արձակվեց։ 1776 թվականին նախարար Մորեպան հասավ թագավորի թույլտվությանը, որպեսզի Մարին վերադառնա Լուվեսենի կալվածք, որը Լյուդովիկոս 15-րդը Դյուբարիին էր հանձնել դեռևս 1769 թվականին։

Կոմսուհի Դյուբարիի համար ոսկերիչ Բոեմերը պատրաստել է թանկարժեք վզնոց, որը Լյուդովիկոս 15-րդի մահից հետո անցել է խաբեբաների ձեռքը և դարձել աղմկահարույց գործի պատճառ (տես՝ Թագուհու վզնոցը

Կերպարը արվեստում խմբագրել

Գրականության մեջ խմբագրել

Թատրոնում խմբագրել

Դյուբարիին է նվիրված Կոլա Պորտերի մյուզիքլը (1939)։

Կինոյում խմբագրել

Մադամ դյու Բարի՝ չորս ֆիլմերի գլխավոր հերոսուհի.

  • Ջ. Գորդոն Էդվարդսի համր ապավենը (ԱՄՆ, 1917)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Տեդա Բարան։
  • Էռնստ Լյուբիչի համր ֆիլմը (Գերմանիա, 1919)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Պոլա Նեգրին։
  • Ուիլյամ Դիտերլսի սև-սպիտակ ֆիլմը (ԱՄՆ, 1934)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Դոլորես դել Ռիոն։
  • Քրիստիան-Ժակի գունավոր ֆիլմը (Ֆրանսիա, 1954)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Մարտին Կարոլը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. RKDartists (նիդերլ.)

Գրականություն խմբագրել

  • «Дюбарри, Мари-Жанна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Ժաննա Դյուբարի» հոդվածին։