Մարի Դրեսլեր (անգլ.՝ Marie Dressler, իրական անունը Լեյլա Մարի Քյորբեր անգլ.՝ Leila Marie Kerber, նոյեմբերի 9, 1868(1868-11-09)[1][2][3], Cobourg, Northumberland County, Օնտարիո, Կանադա - հուլիսի 28, 1934(1934-07-28)[1][2][3][…], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադացի-ամերիկացի օսկարակիր դերասանուհի։

Մարի Դրեսլեր
անգլ.՝ Marie Dressler
Ծնվել էնոյեմբերի 9, 1868(1868-11-09)[1][2][3]
ԾննդավայրCobourg, Northumberland County, Օնտարիո, Կանադա
Մահացել էհուլիսի 28, 1934(1934-07-28)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Alexander Rudolph Koerber?
Երեխա(ներ)Marie Dressler?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Լեյլա Մարի Քյորբերը ծնվել է կանադական Կոբուրգ քաղաքում 1868 թվականի նոյեմբերի 9-ին ավստրիացի Ալեքսանդր Ռուդոլֆ Քյորբերի և նրա կնոջ՝ Աննա Հենդերսոնի ընտանիքում։ Նրա դերասանական տաղանդը դրսևորվել է մանկության տարիներին, իսկ բեմական կարիերան սկսվել է տասնչորս տարեկան հասակում։ 1892 թվականին իր առաջին դեբյուտով հանդես է եկել Բրոդվեյում։ Մարին ի սկզբանե ցանկացել է դառնալ օպերային երգչուհի, բայց ուղղվել է վոդևիլների (կարճ կոմիքսային խաղ, որն ուղեկցվում է երգով) կողմը։ 1900-ականների սկզբին արդեն վոդևիլի ամենավառ աստղերից մեկն էր։ Իր թատերական կարիերայից բացի, Մարին 1909 և 1910 թվականներին «Edison Records»-ի համար գրանցել է երկու ձայնասկավառակ։

1902 թվականին նա հանդիպել է կանադացի երիտասարդ դերասան Մակ Սանեթին և օգնել նրան աշխատանքի անցնել թատրոնում։ Այն բանից հետո, երբ Սանեթը հիմնեց սեփական կինոստուդիան, նա հրավիրեց Մարիին խաղալ իր «Թիլլիի ընդհատված վեպը» (1914) ֆիլմում Թիլլի Բենքսի դերը։ Հաջորդ չորս տարիների ընթացքում նա նկարահանվեց ևս մի քանի կինոնկարներում, նախքան կրկին վոդևիլներին վերադառնալը։

1919 թվականին, Նյու Յորքում գործադուլից հետո, Դերասանների ասոցիացիան Դրեսլերին նշանակել է իր առաջին նախագահ։ 1927 թվականին Մարին հայտնվել է թատրոնների արտադրողների սև ցուցակում՝ դերասանական շատ ներկայացումներում իր կոպիտ դիրքորոշման պատճառով։ Բայց Մարին նույնպես շատ երկրպագուներ է ունեցել, և նրանց մեջ էր «MGM»-ի կանադացի սեփականատեր Լուի Մայերը։ Հենց նա է օգնել Դրեսլերին 1927 թվականին վերսկսելու կինոյում իր կարիերան։ Մարին, որպես կինոդերասան, արագ հաջողության հասավ կատակերգություններում, չնայած այն հանգամանքին, որ նա արդեն 60 տարեկան էր։

Բացի կատակերգական դերերից, նա ունեցել է նաև լուրջ դերեր, ինչպիսին է Մի Դիվոտը «Մին և Բիլլ» ֆիլմում (1930)։ Այս դերը դարձել է նրա կարիերայի ամենահաջողվածներից մեկը և 1931 թվականին նրան բերեց Օսկարի մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի։ Մեկ տարի անց նա կրկին դարձել է «Օսկարի» հավակնորդ` «Էմմա» ֆիլմում (1932) իր դերի համար։ 1933 թվականի օգոստոսի 7-ին Մարին դարձել է առաջին կինը, ով նկարահանվեց «Time» ամսագրի շապիկին։ Չնայած այս հաջողությանը 1933 թվականին, նրա կարիերան կտրուկ ավարտվել է քաղցկեղի ախտորոշումից հետո։ Իր կյանքի ավարտին Մարին, ով իրեն բավականին անհրապույր էր համարում, գրել է ինքնակենսագրություն, որը կոչվում է «Տգեղ բադի ձագ»։

Կյանքի վերջին տարիները դերասանուհին անցկացրել է իր ընկերոջ՝ Քլեր Դյու Բրեյի հետ, որի հետ, բացի ընկերությունից, նա ունեցել է լեսբիական հարաբերություններ[5][6]։ Մարի Դրեսլերը մահացել է 1934 թվականի հուլիսի 28-ին՝ 65 տարեկան հասակում, Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում և թաղվել է Գլենդելի Ֆորեսթ Լոուն գերեզմանատանը։

Կինոյում ունեցած ներդրման համար Մարին «Հոլիվուդյան փառքի ծառուղում» աստղ է ստացել։ Ամեն տարի նրա հայրենի Կոբուրգ քաղաքում անցկացվել է նրան նվիրված կինոփառատոն։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1914 ֆ Թիլլիի տապալված սիրավեպը Tillie’s Punctured Romance Թիլլի Բենկս
1915 ֆ Tillie’s Tomato Surprise Թիլլի Թոդ
1917 ֆ Թիլլին արթնացավ Tillie Wakes Up Թիլլի Թինկելպո
1917 ֆ Fired Չկա տվյալ
1917 ֆ The Scrub Lady Թիլլի
1918 ֆ The Agonies of Agnes Ագնես
1918 ֆ The Red Cross Nurse Չկա տվյալ
1927 ֆ The Callahans and the Murphys տիկին Կալլախան
1927 ֆ The Joy Girl տիկին Հիթ
1927 ֆ Նախաճաշ արևածագին Breakfast at Sunrise թագուհի
1928 ֆ Փաթսի (Ֆիլմ) The Patsy Մա Հարինգթոն
1928 ֆ Bringing Up Father Էննի Մուռ
1928 ֆ Աստվածային լեդի The Divine Lady տիկին Հարթ
1929 ֆ Հոլիվուդի ռեվյու 1929 թվականին The Hollywood Revue of 1929 ինքն իր դերում
1929 ֆ Dangerous Females Սառա Բասկոմ
1929 ֆ The Vagabond Lover Էտել Բերտա Ուայթհոլ
1930 ֆ Ծիածանի հետապնդում Chasing Rainbows Բոննի
1930 ֆ Աննա Քրիստի Anna Christie Մարթի Օուենս
1930 ֆ The Girl Said No Հեթթի Բրաուն
1930 ֆ Մեկ ռոմանտիկ գիշեր One Romantic Night արքայադուստր Բեատրիս
1930 ֆ Caught Short Մարի Ջոնս
1930 ֆ Եկեք ուրախ լինենք Let Us Be Gay տիկին Բյուսիկոլտ
1930 ֆ Մին և Բիլլ Min and Bill Մին
1931 ֆ Reducing Մարի Թրաֆլ
1931 ֆ Politics Հեթթի Բերնս
1931 ֆ Սուրբ Ծննդյան երեկույթ The Christmas Party ինքն իր դերում
1932 ֆ Էմմա Emma Էմմա Թետչեր
1932 ֆ Prosperity Մեգգի Ուորեն
1933 ֆ Էննի նավ Tugboat Annie Էննի Բրենան
1933 ֆ Ընթրիքը ութին Dinner at Eight Կառլոտա Բենս
1933 ֆ Քրիստոֆեր Բին Christopher Bean Էբբի

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. Internet Movie Database — 1990.
  5. Lee, Betty Marie Dressler: The Unlikeliest Star. — Lexington, 1997. — С. 186—187.
  6. Kennedy, Matthew Marie Dressler: A Biography; with a Listing of Major Stage Performances, a Filmography and a Discography. — Jefferson NC, 2006. — С. 143—144.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Դրեսլեր» հոդվածին։