Մարի-Աննա Կոլլո (ֆր.՝ Marie-Anne Collot, 1748[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - փետրվարի 24, 1821(1821-02-24)[1], Նանսի), ֆրանսիացի քանդակագործ, դիմանկարիչ։ Եղել է Էթիեն Մորիս Ֆալկոնեի ուսանողն ու հարսը։ Հայտնի է եղել որպես դիմանկարիչ։

Մարի-Աննա Կոլլո
Ծնվել է1748[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 24, 1821(1821-02-24)[1]
Վախճանի վայրըՆանսի
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՈւսուցիչԷթիեն Մորիս Ֆալկոնե
Ժանրդիմապատկեր
Մասնագիտությունքանդակագործ և արվեստագետ
ԱմուսինPeter Falconet?
 Marie-Anne Collot Վիքիպահեստում

Մտերիմ է եղել Դենի Դիդրոյի և Եկատերինա II-ի փիլիսոփայական և գեղարվեստական շրջանակի հետ։

Կենսագրություն խմբագրել

15 տարեկանում Մարի-Աննա Կոլլոն քանդակագործ Ժան-Բատիստ Լեմուանի արվեստանոցում եղել է բնորդուհի։ Նրա առաջին ուսուցիչը, հավանաբար, եղել է Ժան-Բատիստ Լեմուանը։ 16 տարեկանում Մարի-Աննան դարձել է Էթիեն Մորիս Ֆալկոնեի աշակերտուհին և մասնագիտացել դիմանկարային քանդակագործության բնագավառում։ Կոլլոյի կողմից ստեղծված այս ժանրի ստեղծագործություններից են` «Դերասան Պրեվիլը Սգանարելի դերում» (1765-1766), «Դիդրոյի դիմանկարը» (1766, Փարիզ, Ճարտարապետության թանգարան (Փարիզ), ֆր.՝ Musée des monuments français), «Անհայտ դիմանկար» (1765, Փարիզ, Լուվր), իշխան Դմիտրի Գոլիցինի դիմանկարը (1766): Գոլիցինը ռուսական դեսպանորդն էր Փարիզում, որը կառավարության անունից պայմանագիր էր կնքել Ֆալկոնեի հետ Պետրոս I-ի հուշարձանի պատրաստման վերաբերյալ, կանցլեր Ա. Մ. Գոլիցինին գրում է. «Նա [Ֆալկոնեն] իր հետ բերում է մի երիտասարդ աշակերտուհու, որը որոշակի տաղանդ ունի դիմանկարների ստեղծման ոլորտում[4]»:

Կոլլոն Սանկտ Պետերբուրգ է մեկնել Էթիեն Մորիս Ֆալկոնեի հետ 1766 թվականին և մինչև 1778 թվականը ապրել ու աշխատել Ռուսաստանում։ Այնտեղ նա հաջողություն է վայելում և ստեղծում մի մի շարք դիմանկարային մեդալիոններ ու կիսանդրիներ՝ կայսր Գրիգորի Օռլովի դիմանկարով մեդալիոն (1767, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ), Եկատերինա II-ին դափնե պսակով (1769, Մեդալիոն, Գատչինսկի պալատ, առկա են կրկնօրինակներ), կիսանդրիներ` Եկատերինա II-ը ադամանդե թագով, երիտասարդ Վոլտերը (մոտ. 1770), Դիդրոյի դասական կիսանդրին անտիկ ոճով, մերկ կրծքով և ուսերով (1772), Էթիեն Մորիս Ֆալկոնեի դիմանկարը (1773, բոլորը՝ Սանկտ-Պետերբուրգ, Պետական Էրմիտաժ

 
Մարի-Աննա Կոլլո, Պետրոս I-ի դիմաքանդակը 1768-1770 թվականներ, Պղնձե հեծյալի գլխի գիպսային տարբերակը

1770-ականներին Կոլլոն պատկերեց Պավել Պետրովիչի ժառանգորդների, նրա առաջին կնոջ Նատալիա Ալեքսեևնայի և մյուսների դիմանկարները։ 1767 թվականին արժանացավ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի դիպլոմին։ Հավանաբար Կոլլոյի ամենանշանավոր ստեղծագործական աշխատանքներից մեկը, նրա մասնակցությունն էր Պետրոս I-ի գլխի պատրաստման աշխատանքներին, որը նախատեսված էր Էթիեն Մորիս Ֆալկոնեի կողմից կերտվող կայսրի, ձիով հուշարձանի համար։ Դիմանկարը ստեղծվել էր Պյոտր Ռաստրելու հետմահու դիմակի հիման վրա։ Այս գլխի գիպսային մոդելի բնօրինակը պահվում է Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում (1770-ականներ)։ Ֆալկոնեն այս աշխատանքը համարել է իր աշակերտուհու ամենամեծ հաջողությունը։ Եկատերինան, ում շատ էր դուր եկել Կոլլոյի կողմից ստեղծված կերպարը, նկարչուհուն նշանակեց 10000 ռուբլի ցմահ թոշակ և ցանկացավ, որ նա ընտրվի Արվեստի Ակադեմիայում[5]։ Դատելով Ֆալկոնեի և կայսրուհու նամակագրությունից՝ Կոլլոյի մասնակցությունը հուշարձանի աշխատանքներին չէր սահմանափակվում Պյոտրի դիմանկարով։

Եկատերինայի պատվերով Կոլլոն կատարել է այլ «հետահայաց» դիմանկարներ, այդ թվում Հենրի IV-ի-ի և նրա նախարար Սյուլլիի կիսանդրիները (մոտ. 1769): Նկարագրելով այս աշխատանքների ստեղծումը՝ Ֆալկոնեն հաստատում է, որ Կոլլոն ավելի շատ առաջնորդվում էր սեփական երևակայությանբ։ Որպես նմուշներ նկարչուհին օգտագործում էր Փարիզից բերված դիմակները։

1777 թվականին նա ամուսնացավ Էթիեն Մորիս Ֆալկոնեի որդու՝ գեղանկարիչ Պիեռ Էթիենի հետ։ Ամուսնությունը անհաջող էր, հայտնի է, որ Մարի-Աննան պաշտոնական բողոք է ներկայացրել ամուսնու դեմ դաժան վերաբերմունքի համար։ Նա Փարիզից հեռացավ 1779 թվականին և Էթիեն Մորիս Ֆալկոնեի հետ միասին աշխատեց Հոլանդիայում։ Նա Հաագայում պատրաստել է շտատհալտեր Վիլհելմ ֆոն Նասսաուի և նրա կնոջ՝ Ֆրեդերիկա Սոֆի Վիլհելմինա ֆոն Նասսաուի դիմանկարները (երկուսն էլ մոտ. 1782 թվական, Հաագա, Մաուրիցհեյս)։ Կոլլոյի քանդակագործությամբ զբաղվելը թողնելու պատճառը անհայտ է։ 1783-1791 թվականներին նա բնակվել է Փարիզում, որտեղ խնամել է կաթվածից մասնակիորեն անդամալույծ եղած սկեսրայրին։ Ամուսնու և սկեսրայրի մահից հետո (1791) Կոլլոն մեկնեց Լոթարինգիա և բնակություն հաստատեց Մարիմոնում (այժմ՝ Բուրդոննեի համայնք)։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Мацулевич Ж. Французская портретная скульптура XV—XVIII веков в Эрмитаже. Л.; М., 1940.
  • Lami St. Dictionnaire des sculpteurs français du XVIII-e s. Paris, 1911.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Marie-Anne Collot — 2009.
  3. 3,0 3,1 Marie Anne Falconet
  4. Переписка императрицы Екатерины II с Фальконетом. — Сборник РИО, 1876, 17 с. 379
  5. Нева. Союз писателей РСФСР, Союз писателей РСФСР. Ленинградское отделение, Ленинградская писательская организация. Гос. изд-во худож. лит-ры, 1966, с. 213

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի-Աննա Կոլլո» հոդվածին։