Մարիս Յանսոնս (լատիշ․՝ Mariss Ivars Georgs Jansons, հունվարի 14, 1943(1943-01-14)[1][2][3][…], Ռիգա, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ - դեկտեմբերի 1, 2019(2019-12-01)[4][5][6][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[7][8]), լատիշ խորհրդային[24] դիրիժոր, մանկավարժ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1986):

Մարիս Յանսոնս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1943(1943-01-14)[1][2][3][…]
ԾննդավայրՌիգա, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ
Մահացել էդեկտեմբերի 1, 2019(2019-12-01)[4][5][6][…] (76 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[7][8]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Լատվիա և  Ռուսաստան[9]
Կրոնլյութերականություն[10]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրRoyal Concertgebouw Orchestra?[6], Bavarian Radio Symphony Orchestra?, Pittsburgh Symphony Orchestra? և Oslo Philharmonic?
Ծնողներհայր՝ Արվիդ Յանսոնս[9]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՎիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ[22] և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ[23]
 Mariss Jansons Վիքիպահեստում

Անվանի ջութակահար և դիրիժոր Արվիդ Յանսոնսի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Մարիսի մայրը՝ օպերային երգչուհի Իռաիդա Յանսոնսը[25][26], նրան ունեցել է թաքստոցում, որտեղ, ազգությամբ հրեուհի լինելով, պահվել էր՝ Ռիգան զավթած գերմանական ֆաշիստների ճանկը չընկնելու համար (Յանսոնսի մայրական գծով բոլոր հարազատները Հոլոքոստի զոհ են դարձել)։

Դեռ մանուկ հասակից Յանսոնսը հորից ջութակ նվագել է սովորել[27]։

1962 թվականին ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիային առընթեր հատուկ երաժշտական դպրոցը և ընդունվել կոնսերվատորիայի դաշնամուրի ու նվագավարության դասարանները։

1969-ից 1972 թվականներին կատարելագործվել է Վիեննայում՝ Հանս Սվարովսկու և Զալցբուրգում՝ Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ։ Կարայանը երիտասարդ երաժիշտին առաջարկել է դառնալ իր ասիստենտը Բեռլինի ֆիլհարմոնիկում, բայց խորհրդային իշխանություններն արգելել են, որ նա ընդունի այդ գայթակղիչ առաջարկությունը[28]։

1971 թվականին Յանսոնսը դիրիժորների՝ Հերբերտ ֆոն Կարայանի անվան միջազգային մրցույթում գրավել է մրցանակային երկրորդ տեղը, 1973-ին նշանակվել Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ, 1979-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ֆիլհարմոնիկի երաժշտական մասի տնօրեն և այդ կոլեկտիվի հետ եռանդուն ու չափազանց արդյունավետ աշխատանք է կատարել. բազմաթիվ համերգային, այդ թվում՝ հյուրախաղային ելույթներ է ունեցել, բազմաթիվ ձայնագրություններ իրականացրել... Սակայն 2000 թվականին Օսլոյի համերգասրահի (Oslo Concert Hall-ի) ակուստիկայի առնչությամբ քաղաքի իշխանությունների հետ ունեցած վեճից հետո, հրաժարական է ներկայացրել[29]։

1992 թվականին Յանսոնսն ընդունվել է որպես Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հրավերքով աշխատող հիմնական դիրիժոր, ապա այդ նույն կարգավիճակով աշխատելով Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ LSO Live label-ի պատվերով ձայնագրել է Մալերի No. 6 սիմֆոնիան[30][31]։

1996-ի ապրիլին 53-ամյա դիրիժորը քիչ է մնացել՝ ինֆարկտից մահանա հենց դիրիժորական վահանակի վրա, «Բոհեմ»-ի վերջնամասը նվագավարելիս[32]։ Վերականգնվել է Շվեյցարիայում, իսկ որոշ ժամանակ անց Փիթսբուրգում վիրաբույժները նրա կրծքավանդակում հարմարեցրել են էլեկտրական խթանիչ՝ կրիտիկական պահերին սրտի աշխատանքն ապահովելու համար (ի դեպ, Յանսոնսի հայրը՝ անվանի դիրիժոր Արվիդ Յանսոնսը, 1984 թվականին մահացել է դիրիժորական վահանակի վրա, ինֆարկտից՝ Հալլեի նվագախումի համերգը նվագավարելու ժամանակ[33]։

1997-ին Յանսոնսը երեք տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել Փիթսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական մասի տնօրեն աշխատելու համար, բայց պայմանագիրն անընդհատ նորացվել է, երկարաձգվել։ 2002-ին անվանի դիրիժորը հայտնել է, որ ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով[34] 2004 թվականին հրաժեշտ կտա պաշտոնին[35]։

2003/2004 տարեշրջանի սկզբին Յանսոնսն աշխատանքի է անցել որպես Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր[36](պայմանագիրը սկզբնապես կնքվել է երեք տարի ժամկետով, յուրաքանչյուր տարեշրջանում առնվազն 10 շաբաթ աշխատելու պայմանով)[37][38]։ 2006-ի սեպտեմբերին պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2009-ի օգոստոս ամիսը[39], 2007-ի հուլիսին նորից է երկարաձգվել, այս անգամ՝ մինչև 2012-ի օգոստոս[40]։ Դրանից հետո պայմանագիրը մի քանի անգամ ևս նորացվել է, և դրա գործողության ժամկետը հասցվել է մինչև 2024 թվականը[41][42][43][44]։ Իր հիմնական պարտականությունները կատարելու հետ մեկտեղ՝ անվանի դիրիժորը կանոնավոր կերպով բարեգործական համերգներ է ղեկավարել և շարունակում է ղեկավարել՝ նվագախմբի նոր համերգասրահի շինարարությանն անհրաժեշտ գումարներ հայթայթելու նպատակով[45]։

Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում իր աշխատանքային պարտականությունների կատարումից ազատ որոշ շաբաթներ Յանսոնսը 2002-2015 թվականներին աշխատել է որպես Ամստերդամի Royal Concertgebouw Orchestra-ի (RCO) գլխավոր դիրիժոր[46][47][48][49]։ Այդտեղ իր վերջին համերգը նա նվագավարել է 2015 թվականի մարտի 20-ին, Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի ներկայությամբ[50]։

2006-ին Յանսենսը նվագավարել է Վիեննայի ֆիլհարմոնիկի ամանորյա համերգը, օրեր անց, ճանաչվելով տարվա արտիստ, այդ կապակցությամբ Կաննում արժանացել MIDEM-ի հատուկ մրցանակին։ 2007-ի հոկտեմբերին նա, դավանանքով լյութերական լինելով հանդերձ[51], Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի և 7 հազար այլ ունկնդիրների համար պապական Auditorio Paul VI սրահում նվագավարել է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի կատարումը Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Վիեննական ամանորյա համերգի նվագավարումը նրան է վստահվել նաև 2012 և 2016 թվականներին, ընդ որում՝ այդ համերգներից առաջինը հեռարձակվել է աշխարհի յոթանասուներեք, երկրորդը՝ ավելի քան իննսուն երկրներում, ունկնդրվել ու դիտվել շուրջ 50 միլիոն հեռուստադիտողների կողմից։

Անձնական կյանքը խմբագրել

Յանսոնսը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կնոջից մի դուստր ունի, ով աշխատում է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Երկրորդ կնոջ հետ ապրում է պետերբուրգյան իր բնակարանում, որտեղ էլ հենց պահում պարտիտուրաների հարուստ հավաքածուն[52]։

Պարգևներ խմբագրել

Արվեստի ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար Մարիս Յանսոնսին շնորհվել են միջազգային բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝

  • «Վաստակի համար» նորվեգական թագավորական շքանշան
  • Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի անդամի կոչում
  • Վիեննայի Երաժշտության բարեկամների ընկերության անդամ
  • Սուրբ Հալվարդի մեդալ (1996 թ.)[53]
  • «Երեք աստղի» երկրորդ աստիճանի շքանշան, որ Լատվիայի բարձրագույն պետական պարգևն է (2006 թ.)
  • «Վաստակի համար» բավարական շքանշան (2007 թ. և 2010 թ.)
  • Գիտության և արվեստի համար բավարական Մաքսիմիլիան շքանշան (2007 թ. և 2010 թ.)
  • Գիտությաn և արվեստի համար ավստրիակաn «Պատվո խաչ» շքանշան (2008 թ.)[54]
  • «Գրեմմի» մրցանակ՝ Դմիտրի Շոստակովիչի No. 13 սիմֆոնիայի ձայնագրության համար (2006 թ.)՝ որպես լավագույն նվագախմբային կատարում
  • Կաննի դասական պարգև՝ Midem-ի մրցանակ՝ որպես «Տարվա արտիստ» (2006 թ.)
  • Գերմանական Phono Academy-ի Echo Klassik մրցանակ՝ որպես «Տարվա դիրիժոր» (2007 թ.)
  • Գերմանական Opernwelt ամսագրի մրցանակ՝ որպես «Տարվա դիրիժոր» (2011 թ.)[55]
  • Ernst von Siemens երաժշտական մրցանակ (2013)[56]
  • «Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2013 թ.)
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վաստակի համար մեծ խաչ և աստղ»[57]
  • Նիդերլանդների Առյուծի շքանշանի ասպետ (2013 թ.)[58]
  • 2017 թվականի նոյեմբերի 23-ի մամլո հաղորդագրությունում[59] Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերությունը հայտարարեց, որ Մարիս Յանսոնսին արժանացրել է իր ոսկե մեդալին, որը դասական երաժշտության ասպարեզում բարձրագույն պարգևներից մեկն է։ Մեդալը նրան հանձնվեց հայտարարման հենց հաջորդ օրը, Լոնդոնի Բարբիքան-հոլում Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգի ժամանակ, աշխարհահռչակ դաշնակահար Միցուկո Ուչիդայի ձեռքով[60]։
  • 2018 թվականին Մարիս Յանսոնսին շնորհվեց Բեռլինի ֆիլհարմոնիկի (Berliner Philharmoniker) պատվավոր անդամի կոչում[61]։
  • 2019 թվականի ապրիլի 14-ին Զալցբուրգի Զատկական փառոտոնում նա ստացավ «Հերբերտ ֆոն Կարայան» մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sumrall H. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Zum Tod von Mariss Jansons Ein Dirigent von WeltruhmDeutschlandfunk Kultur, 2019.
  5. 5,0 5,1 5,2 Conductor emeritus Mariss Jansons 1943-2019Royal Concertgebouw Orchestra, 2019.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Mensenlinq // Mensenlinq
  7. 7,0 7,1 7,2 Le chef d’orchestre letton Mariss Jansons est mort (ֆր.) // Le Monde / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2019. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  8. 8,0 8,1 8,2 Mariss JansonsFrance Musique.
  9. 9,0 9,1 9,2 9,3 https://www.francemusique.fr/personne/mariss-jansons
  10. https://www.theguardian.com/music/2012/may/04/mariss-jansons-interview-fiona-maddocks
  11. 11,0 11,1 Mariss Jansons (գերմ.) // Wiener ZeitungWien: 2011.
  12. Ordensverleihung zum Tag der Deutschen Einheit — 2013.
  13. Bekanntgabe der Verleihungen vom 1. Oktober 2013president of Germany, 2013.
  14. Hohe Auszeichnungen für Mariss Jansons und Thomas AngyanVienna, 2007.
  15. Pasniedzot Triju Zvaigžņu ordeni diriģentam Marisam Jansonam Rīgas pilī 2006.gada 23.maijā (լատիշ.) // Latvijas VēstnesisLatvijas Vēstnesis, 2006.
  16. Дирижёру Марису Янсонсу вручен знак «За заслуги перед Санкт-Петербургом» (ռուս.) // Фонтанка.ру — 2013.
  17. Mariss Jansons(նորվ.) // Norsk biografisk leksikonKunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  18. Dirigenten Mariss Jansons er død // NRK Nyheter — 2019.
  19. Dirigent Mariss Jansons geridderd (նիդերլ.) // Reformatorisch DagbladDe Banier, 2013.
  20. https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
  21. https://www.br-so.de/symphonieorchester/maestro-mariss-jansons/Bavarian Radio Symphony Orchestra.
  22. https://www.wienerphilharmoniker.at/orchestra/philharmonic-journal/blogitemid/1307
  23. https://www.berliner-philharmoniker.de/en/titelgeschichten/20172018/jansons-75/
  24. «Орфей. Сайт Российского государственного телерадиоцентра». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  25. Умерла в 2003 году в Санкт-Петербурге, похоронена в одной могиле с мужем на Литераторских мостках Волковского православного кладбища. (Фото надгробного памятника) Արխիվացված 2017-03-11 Wayback Machine [1]
  26. «Расположение надгробного памятника Арвида Янсонса и Ирены Янсонс на кладбище. Могила № 101». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  27. Ludwig Heinrich (2011 թ․ օգոստոսի 20). «Viele Werte sind verloren gegangen». Oberösterreichische Nachrichten. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  28. Colin Hughes (1999 թ․ մայիսի 1). «Straight from the heart». The Guardian. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 19-ին.
  29. Hugh Canning (2006 թ․ հունվարի 15). «On the upbeat». The Times. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 19-ին.
  30. Richard Morrison (2003 թ․ դեկտեմբերի 6). «A hundred to one». The Times. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 19-ին. (չաշխատող հղում)
  31. Hugh Canning (2003 թ․ հուլիսի 27). «Classical CD of the Week: Mahler: Symphony No 6». The Times. Վերցված է 2008 թ․ ապրիլի 20-ին.
  32. Geoff Brown (2003 թ․ ապրիլի 12). «Brave heart». The Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 22-ին.
  33. Tom Service (2007 թ․ փետրվարի 9). «It's good to have dreams». The Guardian. Վերցված է 2007 թ․ փետրվարի 11-ին.
  34. Geoffrey Norris (2002 թ․ սեպտեմբերի 12). «Musician, magician». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  35. Mark Kanny (2002 թ․ հունիսի 7). «Jansons to bid city adieu in '04». Pittsburgh Tribune-Review. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
  36. Martin Kettle (2004 թ․ հունվարի 30). «Prime Timer». The Guardian. Վերցված է 2007 թ․ փետրվարի 3-ին.
  37. Hilary Finch (2003 թ․ օգոստոսի 26). «Every performance is a brave new world». The Times. Վերցված է 2007 թ․ փետրվարի 22-ին.
  38. Geoffrey Norris (2004 թ․ մայիսի 6). «'I've decided to cut myself in two'». The Daily Telegraph. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.(չաշխատող հղում)
  39. Vivien Schweitzer (2006 թ․ սեպտեմբերի 22). «Mariss Jansons and Bavarian Radio Symphony to Make First US Tour Together in November». Playbill Arts. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.
  40. «Mariss Jansons bleibt Chef». Der Tagesspiegel. 2007 թ․ հուլիսի 11. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 10-ին.
  41. "BR verlängert Vertrag mit Mariss Jansons" (press release). Bayerischer Rundfunk, 15 April 2011.
  42. «Mariss Jansons – Vertragsverlängerung bis 2018» (Press release). Bayerischer Rundfunk. 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  43. «Mariss Jansons bleibt bis 2021 Chefdirigent» (Press release). Bayerischer Rundfunk. 2015 թ․ մայիսի 8. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  44. «MARISS JANSONS EXTENDS HIS CONTRACT WITH BAYERISCHER RUNDFUNK» (Press release). Bayerischer Rundfunk. 2018 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  45. David Lister (2009 թ․ ապրիլի 8). «Mariss Jansons: Maestro with a mission». The Independent. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  46. Martin Cullingford, "Jansons confirmed as Royal Concertgebouw head". Gramophone, 17 October 2002.
  47. Guido van Oorschot, "Mariss Jansons to Succeed Riccardo Chailly at the Concertgebouw Orchestra". andante.com (overall website now defunct), 16 October 2002.
  48. «Mariss Jansons Bids Farewell» (Press release). Royal Concertgebouw Orchestra. 2014 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  49. Imogen Tilden (2014 թ․ ապրիլի 22). «Mariss Jansons announces Royal Concertgebouw Orchestra departure». The Guardian. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  50. «Koning en koningin bij afscheidsconcert Mariss Jansons». Nederlandse Omroep Stichting. 2015 թ․ մարտի 20. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  51. Markus Thiel (2007 թ․ հոկտեմբերի 26). «Götterfunken im Vatikan». Müncher Merkur. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 10-ին.
  52. Richard Morrison (2006 թ․ մարտի 31). «My other band's the Concertgebouw». The Times. Վերցված է 2007 թ․ փետրվարի 3-ին.
  53. «Seks ble hedret med St.Hallvard-medaljen» (Norwegian). Norwegian News Agency. 1986 թ․ մայիսի 15.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. «Reply to a parliamentary question» (pdf) (German). էջ 1877. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. «Die Ergebnisse der jährlichen Kritikerumfrage von Opernwelt». Opernwelt (German). 2011 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  56. «Preisverleihung 2013» (Press release). Ernst von Siemens Musikpreis. 2013 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  57. «Ordensverleihung zum Tag der Deutschen Einheit». bundespraesident.de (German). 2013 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «Mariss Jansons Made A Knight of The Order of The Lion of The Netherlands». concertgebouworkest.nl. 2013 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  59. «Mariss Jansons awarded with the RPS Gold Medal». Royal Philharmonic Society. 2017 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  60. «Goldmedaille der Royal Philharmonic Society London für Mariss Jansons» (Press release) (German). München: Bayerischer Rundfunk. 2017 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite press release}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «Honorary Membership for Mariss Jansons». Berliner Philharmoniker. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիս Յանսոնս» հոդվածին։