Մարիսա Թոմեյ

ամերիկացի դերասանուհի

Մարիսա Թոմեյ (անգլ.՝ Marisa Tomei, դեկտեմբերի 4, 1964(1964-12-04)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ «Օսկար» մրցանակի դափնեկիր, առաջադրվել է BAFTA, երկու անգամ «Ոսկե գլոբուս» և երեք անգամ ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակների։

Մարիսա Թոմեյ
անգլ.՝ Marisa Tomei
Ծնվել էդեկտեմբերի 4, 1964(1964-12-04)[1][2][3][…] (59 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ, Edward R. Murrow High School? (1982), Andries Hudde Junior High School? և Բոստոնի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մարիսան իտալական ծագում ունեցող ընտանիքից է։ Մարիսան «Ինչպես է աշխարհը պտտվում» սերիալում նկարահանվելու համար թողել է ուսումը Բոստոնի համալսարանում։ Այդ դերը նրան ճանապարհ է հարթել դեպի կինեմատոգրաֆիա, թեև իր՝ Մեթ Դիլոնի մասնակցությամբ առաջին ««Ֆլամինգո» տղան» ֆիլմում նա միայն մի փոքրիկ էպիզոդիկ դեր է խաղացել։

Թոմեյը հայտնիություն է ձեռք բերել 1992 թվականին՝ «Իմ զարմիկ Վինին» ֆիլմում Մոնա Լիզա Վիտոյի դերը կատարելուց հետո, որի համար երկրորդ պլանի լավագույն կանացի դեր կատեգորիայում ստացել է «Օսկար» մրցանակ։

Լայն տարածում ունի այն կարծիքը, որ Մարիսան պարգևատրվել է սխալմամբ։ Նրա հետ միասին դրամատիկ դերերի համար առաջադրվել են 4 բրիտանացի դերասանուհիներ, որոնք խաղացել են կատակերգական դերեր։ 74-ամյա Ջեք Փելանսն, որը պետք է հայտարարեր հաղթողին, կատակել է այդ առումով, իսկ հետո, իբրև սխալմամբ, մրցանակակիր է հայտարարել Թոմեյին։ Ակադեմիան հերքել է այդ առասպելը[5]։

2000-ական թվականներին դերասանուհուն «Օսկար» մրցանակի ևս երկու անվանակարգ են բերել «Ննջարանում» (2009) և «Ռեստլերը» ֆիլմերում խաղացած երկրորդ պլանի դերերը։

Մարիսան խաղում է Նյու Յորքի թատրոնի Naked Angels Theater Company և Blue Light Theater Company թատերախմբերում։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականին Թոմեյն ասել է. «ես ամուսնության ինստիտուտի մեծ սիրահար չեմ և չեմ հասկանում, թե ինչու պետք է կանայք երեխաներ ունենան, որպեսզի լիարժեք մարդիկ թվան»[6]։ 2008 թվականից մինչև 2012 թվականը հանդիպել է դերասան Լոգան Մարշալ Գրինի հետ[6]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ֆ «Ֆլամինգո» տղան The Flamingo Kid Մենդի
1984 ֆ Թունավոր վրիժառուն The Toxic Avenger ֆիթնես ակումբի աղջիկ
1984 ս Ինչպես է աշխարհը պտտվում As the World Turns Մարիսա Թոմպսոն
1986 ֆ Պահեք բռունցքները Playing for Keeps Թրեյսի
1991 ֆ Օսկար Oscar Լիզա Պրովոլոնե
1991 ֆ Զանդան Zandalee Ռեմի
1992 ֆ Իմ զարմիկ Վիննին My Cousin Vinny Մոնա Լիզա Վիտո
1992 ֆ Գիշերահավասր Equinox Ռոզի Ռիվերս
1992 ֆ Չապլին Chaplin Մեյբլ Նորմանդ
1993 ֆ Վայրի սիրտը Untamed Heart Կարոլին
1994 ֆ Միայն դու Only You Փեյթ Կորվաչ
1994 ֆ Թերթը The Paper Մարթա Հաքեթ
1995 ֆ Չորս սենյակ Four Rooms Մարգարիտ
1995 ֆ Պերեսի ընտանիքը The Perez Family Դորիտա Էվիտա Պերես
1996 ֆ Պոկել աստղերը Unhook the Stars Մոնիկա
1997 ֆ Բարի գալուստ Սարաևո Welcome to Sarajevo Նինա
1998 ֆ Բևեռլի Հիլզ ետնախորշը Slums of Beverly Hills Ռիտա Աբրամովեց
2000 ֆ Երջանիկ դեպքեր Happy Accidents Ռուբի
2000 ֆ Դիտորդ The Watcher Փոլի
2000 ֆ Ջունգլիների արքան King of the Jungle դետեկտիվ Քոսթելո
2000 ֆ Ինչ են ուզում կանայք What Women Want Լոլա
2001 ֆ Ննջարանում In the Bedroom Նատալի Սթրոթ
2002 ֆ Գուրուն The Guru Լեքսի
2002 ֆ Պարզապես համբույր Just a Kiss Պաուլա
2003 ֆ Զայրույթի կառավարում Anger Management Լինդա
2004 ֆ Գեղեցիկ Ալֆին, կամ ինչ են ուզում տղամարդիկ Alfie Ջուլի
2005 ֆ Սիրելի Loverboy Սիբիլ
2006 ֆ Դանիկա Danika Դանիկա Մերիք
2007 ֆ Սատանայի խաղեր Before the Devil Knows You’re Dead Ջինա Հենսոն
2008 ֆ Ռեստլերը The Wrestler Կասիդի
2011 ֆ Փաստաբանը Լինքոլնով The Lincoln Lawyer Մեգի Մըքֆերսոն
2011 ֆ Խելագար, հիմար սեր Crazy, Stupid, Love. Քեյթ Թաֆերթի
2015 ֆ Իջեցման խաղ The Big Short Սինթիա Բաում
2015 ֆ Սիրեք Կուպերներին Love the Coopers Էմմա
2016 ֆ Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ Captain America: Civil War Մեյ Փարքեր
2017 ֆ Սարդ-մարդ։ Տունդարձ Spider-Man: Homecoming Մեյ Փարքեր
2017 ֆ Աղախնի պատմվածքը The Hanmaid's tale միսիս Օ’Քոներ
2019 ֆ Վրիժառուները. Վերջնախաղ Avengers: Endgame Մեյ Փարքեր
2019 ֆ Սարդ-մարդ. Տնից հեռու Spider-Man: Far From Home Մեյ Փարքեր
 
Մարիսա Թոմեյը «Օսկար» 81-րդ մրցանակաբաշխության ժամանակ (2009)

Մրցանակներ և անավանակարգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Bauer P. Encyclopædia Britannica
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. «Return Tomei». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  6. 6,0 6,1 Finn, Natalie; Bromley, Melanie (2013 թ․ հունվարի 24). «Marisa Tomei Not Engaged to Prometheus Hunk Logan Marshall-Green». E! News (անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիսա Թոմեյ» հոդվածին։