Մարիո Ֆիգեյրա Ֆեռնանդես

բրազիլացի Ֆուտբոլիստ

Մարիո Ֆիգեյրա Ֆեռնանդես (պորտ.՝ Mário Figueira Fernandes, սեպտեմբերի 19, 1990(1990-09-19)[1][2], Սան Կաետանու դու Սուլ, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն։ Ներկայումս հանդես է գալիս ԲԿՄԱ Մոսկվայի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Մարիո Ֆեռնանդես
Mário Fernandes
Ֆեռնանդեսը Ռուսաստանի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Mário Figueira Fernandes
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 19, 1990(1990-09-19)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Սան Կաետանու դու Սուլ, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա
Համար 2
Պատանեկան կարիերա
2006-2009 Բրազիլիա Սան Կաետանո
2009 Բրազիլիա Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2012 Բրազիլիա Գրեմիո 54 (1)
2012-ներկա Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա 151 (1)
Ազգային հավաքական
2014 Բրազիլիա Բրազիլիա 1 (0)
2017-ներկա Ռուսաստան Ռուսաստան 10 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 8-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 8-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Գրեմիո խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆեռնանդեսը սկսել է Գրեմիոյում[4]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի հունիսի 28-ին՝ Սպորտ Ռեսիֆիի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2010 թվականի փետրվարի 18-ին՝ Լիգա Գաուշուի Վերանոպոլիսի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2011 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ավաիի դեմ խաղում[7]։ Հոկտեմբերի 30-ին՝ Ֆլամենգոյի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[8]։ Ֆեռնանդեսը ամրապնդվեց Գրեմիոյի հիմնական թիմում և ակումբի կազմում անցկացրեց 97 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

 
Ֆեռնանդեսը ԲԿՄԱ-ի կազմում 2015 թվականին

ԲԿՄԱ Մոսկվա խմբագրել

2012 թվականի ապրիլի 25-ին Գրեմիոյի նախագահը հայտարարեց, որ Ֆեռնանդեսը կտեղափոխվի ԲԿՄԱ Մոսկվա 15 միլիոն եվրոյի դիմաց[9]։ Մայիսի 4-ին բրազիլացին 5 տարվա պայմանագիր կնքեց ԲԿՄԱ-ի հետ[10][11]՝ ստանալով 13 համարի մարզաշապիկը[12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 21-ին՝ Ռոստովի դեմ խաղում[14]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Ֆեռնանդեսը անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի ԱԻԿ-ի դեմ խաղում[15]։

2013 թվականի մայիսի 18-ին՝ Կուբանի դեմ խաղում Ֆեռնանդեսը ստացավ ծանր վնասվածք[16]՝ շարքից դուրս մնալով 6 ամսով և չկարողանալով տոնել չեմպիոնությունը ԲԿՄԱ-ի մնացած ֆուտբոլիստների հետ[17]։ 2012-13 մրցաշրջանում նա ընդգրկվեց Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում[18]։ Ֆեռնանդեսը վնասվածքից վերադարձավ 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ Սպարտակ Մոսկվայի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում խփեց 2014 թվականի մարտի 2-ին՝ Սոկոլ Սարատովի դեմ խաղում[21][22]։

Չեմպիոնների Լիգայում Ֆեռնանդեսը իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Ռոմայի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը Ռուսաստանի առաջնությունում հեղինակեց 2015 թվականի օգոստոսի 1-ին՝ Անժիի դեմ խաղում[24]։ 2017 թվականի հունիսի 29-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ մինչև 2022 թվականը[25]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բրազիլիայի ազգային հավաքական Ֆեռնանդեսը առաջին անգամ հրավիրվեց 2011 թվականի սեպտեմբերին՝ Արգենտինայի դեմ խաղերի[26][27] համար, սակայն նա մերժեց հրավերը «անձնական խնդիրների պատճառով»։ Իր դեբյուտը Բրազիլիայի հավաքականում նշեց 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Դանիլոյին Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[28]։

2016 թվականի հուլիսի 13-ին Ֆեռնանդեսը ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն[29], որպեսզի հանդես գա Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Օգոստոսին նա հրավիրվեց Ռուսաստանի հավաքական՝ Թուրքիայի և Գանայի դեմ խաղերի համար, սակայն չմիացավ հավաքականին, քանի որ իրավասու չէր հանդես գալ մինչև 2017 թվականի ապրիլը։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղում[30][31]։

2018 թվականի մայիսի 11-ին Ֆեռնանդեսը ներառվեց Ռուսաստանի հավաքականի՝ աշխարհի առաջնության համար ընդլայնված կազմում[32]։ Հունիսի 3-ին նա ընդգրկվեց հավաքականի վերջնական թիմում[33][34]։ Նա թիմի մեկնարկային կազմում անցկացրեց Ռուսաստանի բոլոր 5 հանդիպումները[35]՝ հունիսի 19-ին տալով գոլային փոխանցում Դենիս Չերիշևին Եգիպտոսի դեմ խաղում[36]։ Հուլիսի 7-ին՝ քառորդ եզրափակչի Խորվաթիայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակի 115-րդ րոպեին Ֆեռնանդեսը դարձավ գլխով գոլի հեղինակ[37]՝ հավասարեցնելով հաշիվը և խաղը տեղափոխելով հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար։ Այնուամենայնիվ, հարվածաշարում նա շեղ իրացրեց իր 11-մետրանոցը[38], ինչի պատճառով Ռուսաստանը պարտվեց[39] և դուրս մնաց աշխարհի առաջնությունից[40][41]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 8-ի դրությամբ[42]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գրեմիո 2009 Սերիա A 19 0 0 0 0 0 19 0
2010 2 0 7 0 16 1 25 1
2011 33 1 3 0 12 1 48 2
2012 0 0 0 0 5 0 5 0
Ընդհանուր 54 1 7 0 3 0 33 2 97 3
ԲԿՄԱ Մոսկվա 2012–13 Պրեմիեր Լիգա 28 0 3 0 2 0 33 0
2013–14 12 0 3 1 0 0 0 0 15 1
2014–15 29 0 3 0 6 0 1 0 39 0
2015–16 27 1 5 0 9 0 41 1
2016–17 30 0 0 0 5 0 1 0 36 0
2017–18 25 0 0 0 12 0 37 0
Ընդհանուր 151 1 14 1 34 0 2 0 201 2
Կարիերայի ընդհանուր 205 2 21 1 37 0 35 2 298 5

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 8-ի դրությամբ[42]

Բրազիլիա խմբագրել
Բրազիլիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 1 0
Ընդհանուր 1 0
Ռուսաստան խմբագրել
Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2017 3 0
2018 7 1
Ընդհանուր 10 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Հուլիսի 7, 2018 Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան   Խորվաթիա 2–2 2–2 (3–4 պ) ԱԱ 2018

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Գրեմիո
ԲԿՄԱ Մոսկվա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Russia - M. Fernandes - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Who is Mario Fernandes? Russia's Brazilian World Cup star who overcame depression and snubbed Real Madrid | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Sport Club do Recife - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Jun 28, 2009 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Grêmio vs. Veranópolis - 18 February 2010 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Avaí Futebol Clube (SC), Grêmio Foot-Ball Porto Alegrense, Sep 25, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  8. «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Clube de Regatas do Flamengo, Oct 30, 2011 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  9. «Президент "Гремио" подтвердил, что ЦСКА договорился о трансфере Марио Фернандеса». Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  10. «Фернандес стал армейцем». pfc-cska.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  11. «Защитник Марио Фернандес подписал контракт с ПФК ЦСКА». rsport.ria.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Встреча ПФК ЦСКА с болельщиками». pfc-cska.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  13. «Новичок ЦСКА Марио Фернандес получил футболку с 13-м номером». Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  14. «CSKA Moscow - FK Rostov, Jul 21, 2012 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  15. «AIK Solna - CSKA Moscow, Aug 23, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  16. «CSKA Moscow - Kuban Krasnodar, May 18, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  17. «Защитник ЦСКА Фернандес вернётся в строй через три месяца». Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  18. «Назван список 33 лучших футболистов минувшего чемпионата России». NEWSru.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  19. «CSKA Moscow - Spartak Moscow, Nov 23, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  20. «Марио Фернандес выйдет в стартовом составе ЦСКА на матч со "Спартаком"». rsport.ria.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  21. «CSKA Moscow - Sokol Saratov, Mar 2, 2014 - Russian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  22. «ЦСКА – «Сокол» – 2:0. Гол Фернандеса принес победу армейцам». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  23. «AS Roma - CSKA Moscow, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  24. «CSKA Moscow - Anzhi Makhachkala, Aug 1, 2015 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  25. «Марио Фернандес в ПФК ЦСКА до 2022 года!». pfc-cska.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  26. «Argentina - Brazil, Sep 15, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  27. «Brazil - Argentina, Sep 29, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  28. «Brazil - Japan, Oct 14, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  29. «Указ Президента Российской Федерации В. Путина от 13 июля 2016 года № 331 «О приёме в гражданство Российской Федерации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  30. «Russia - South Korea, Oct 7, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  31. «Игрок ЦСКА Марио Фернандес дебютировал в составе сборной Бразилии». www.sovsport.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  32. «Расширенный состав для подготовки к Чемпионату мира». www.rfs.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  33. «Заявка сборной России на Чемпионат мира FIFA 2018». www.rfs.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  34. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Teams - Russia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  35. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - MARIO FERNANDES - Mario Fernandes - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  36. «Russia - Egypt, Jun 19, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  37. «Russia - Croatia, Jul 7, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  38. «Croatia face England in World Cup semi after Russia's roller-coaster ride ends in tears». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  39. «World Cup 2018: Croatia beat hosts Russia 4-3 on penalties to reach semi-final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  40. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Croatia through as hosts pay the penalty - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  41. Hytner, David (2018 թ․ հուլիսի 7). «Croatia book World Cup semi-final with England after penalty shootout win». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  42. 42,0 42,1 «Mário Fernandes». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  43. «globoesporte.com > Estaduais > Campeonato Gaúcho - NOTÍCIAS - Grêmio domina a eleição dos melhores do Gauchão 2010. Inter fica fora da lista». globoesporte.globo.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Ֆիգեյրա Ֆեռնանդես» հոդվածին։