Մարիուշ Կազանա (լեհ.՝ Mariusz Kazana, օգոստոսի 5, 1960(1960-08-05), Բըդգոշչ, Լեհաստան - ապրիլի 10, 2010(2010-04-10), Սմոլենսկ, Ռուսաստան), լեհ քաղաքական գործիչ, դիվանագետ։

Մարիուշ Կազանա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1960(1960-08-05)
ԾննդավայրԲըդգոշչ, Լեհաստան
Մահացել էապրիլի 10, 2010(2010-04-10) (49 տարեկան)
Մահվան վայրՍմոլենսկ, Ռուսաստան
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ և Zeromski's Lycée?
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Bene Merito
 Mariusz Kazana Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Վարշավայի համալսարանի իրավագիտության բաժինը։ 1988 թվականից աշխատել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում։

1989-1992 թվականներին եղել է Արտաքին գործերի նախարարության եվրոպական դեպարտամենտի ավագ խորհրդականի պաշտոնում։

1992-1996 թվականներին աշխատել է Փարիզում Լեհաստանի դեսպանատան առաջին քարտուղարի պաշտոնում։

Այնուհետև 1996-1999 թվականներին եղել է Արևմտյան Եվրոպայի ԱԳՆ դեպարտամենտի նախարարի խորհրդական։

1999-2003 թվականներին նորից աշխատել է Փարիզում՝ նախարարի պաշտոնում։

2003-2005 թվականներին ղեկավարել է Լեհաստանի ԱԳՆ Եվրոպական միության դեպարտամենտի համատեղ արտաքին քաղաքականության և անվտանգության բաժինը։

2005-2006 թվականներին եղել է արտաքին քաղաքականության ռազմավարության և պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2006 դարձել է առաջին բյուրոյի արտաքին ծառայության գլխավոր գործադիր տնօրեն[1]։

2008 թվականի փետրվարի 11-ին նշանակվել է ԱԳՆ դիվանագիտական արարողակարգի տնօրեն[2]։

Մահացել է 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ նախագահական ինքնաթիռի ավիավթարից։ Փորձագետները պարզել են, որ Մարիուշ Կազանան աղետից առաջ եղել է օդաչուների խցիկում և նրանց հետ խոսել է վայրէջքի մասին[3]։

2010 թվականի ապրիլի 20-ին հուղարկավորվել է Վարշավայի Պովոնզկի զինվորական գերեզմանատանը։

Տիրապետել է ֆրանսերենի և անգլերենի։ Ունեցել է լեհ-ֆրանսիական հարաբերությունների թեմատիկայի վերաբերյալ հրապարակումներ։

Ամուսնացած է եղել, ունեցել է չափահաս դուստր։

Մրցանակներ խմբագրել

  • Լեհաստանի Վերածննդի շքանշանի սպայական խաչ (2010 թվական, հետմահու)[4]։
  • Լեհաստանի ԱԳՆ Պատվո նշան «Bene Merito» (2010 թվական, հետմահու)[5]։
  • Պորտուգալիայի պատվո շքանշանի Մեծ խաչի ասպետ(2008)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիուշ Կազանա» հոդվածին։