Մարին Վասիլև (բուլղար․՝ Марин Василев, օգոստոսի 27, 1867(1867-08-27)[1], Շումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 14, 1931(1931-12-14), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի քանդակագործ, քանդակագործության պրոֆեսոր, ազատագրված Բուլղարիայի քանդակագործության արվեստի հիմնադիրներից[2][3]։

Մարին Վասիլև
Марин Василев Сельовлев
Ի ծնեՄարին Վասիլև
Ծնվել էօգոստոսի 27, 1867(1867-08-27)[1]
ԾննդավայրՇումեն, Danube Vilayet, Օսմանյան կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 14, 1931(1931-12-14) (64 տարեկան)
Վախճանի վայրըՍոֆիա, Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
Գործունեությունըքանդակագործ
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
 Marin Vasilev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարին Վասիլևը ծնվել է 1867 թվականին բուլղարական Շումեն քաղաքում։ 1886 թվականին ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտը, 1890 թվականին՝ չեխական Գորժիցե քաղաքի քանդակի դպրոցը։ Բուլղարիա վերառնալով՝ դասավանդել է պետական առևտրային դպրոցում, այնուհետև վերադարձել է արևմուտք։ 1891-1894 թվականներին հաճախել է Մյունիխի գեղարվեստի ակադեմիայի դասընթացներին, որտեղ աշակերտել է պրոֆեսոր Սիրիուս Էբերլեին, 1894-1896 թվականներին՝ Պրահայի արվեստի դպրոցի դասընթացներին պրոֆեսոր Ջոզեֆ Միսալբեկի դասարանում։ 1899 թվականին վերադարձել է Բուլղարիա և դասավանդել Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայում, 1911 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա սաներից են հայտնի բուլղարացի քանդակագործներ Մառա Գեորգիևան, Վասկա Էմանուիլովան, Յանկո Պավլովը, Պյոտր Ռամադանովը, նկարիչ Նիկոլա Պետրովը։

Ստեղծագործություններ խմբագրել

Վասիլևը ստեղծագործել է ֆիգուրատիվ կոմպոզիցիայի և քանդակի բնագավառում[3]։ Ստեղծել է Բուլղարիայի ազգային հերոսների, քաղաքական գործիչների հուշարձաններ։

  • Ճարտարապետ Անտոն Կոլարի հուշարձանը, 1900 թվական, գիպս
  • Վասիլ Լևսկու հուշարձանը, 1902 թվական, բրոնզ, գրանիտ
  • Խրիստո Դանով, 1909-1911 թվականներ, մարմար
  • Գեորգի Իզմիրլիև, 1909 թվական, բրոնզ
  • Իվան Շիշմանով, 1920 թվական, մարմար
  • Ստոյան Զիմով, 1929 թվական, անդեզիտ
  • Ջեյմս Բաուչեր, 1923 թվական, մարմար[3]
  • Բուլղարիայի ազատագրման համար զոհվածների հուշարձան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Енциклопедия на изобразителните изкуства в България, том 1, Издателство на БАН, София, 1980
  3. 3,0 3,1 3,2 Енциклопедия България, том 1, Издателство на БАН, София, 1978