Մարինա Բերտի

իտալացի դերասանուհի (1924-2002)

Մարինա Բերտի (իտալ.՝ Marina Berti, ծնված Ելենա Մորին Բերտոլինի, (իտալ.՝ Elena Moreen Bertolini, սեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 29, 2002(2002-10-29)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի։

Մարինա Բերտի
իտալ.՝ Marina Berti
Ծնվել էսեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 29, 2002(2002-10-29)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանՖլամինիո գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Claudio Gora?
Երեխա(ներ)Andrea Giordana?, Marina Giordana? և Carlo Giordana?

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Մարինա Բերտին ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 29-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում։ Առաջին անգամ կինոյում դերասանուհին հայտնվել է 1941 թվականին՝ խաղալով «Փախստական» ֆիլմում. այստեղ նրա գործընկերն էր աշխարհահռչակ դերասանուհի Աննա Մանյանին:

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Մարինա Բերտին խաղացել է շուրջ հարյուր կինոնկարներում ու հեռուստասերիալներում. դրանց մեջ հատկապես աչքի են ընկնում հետևյալները. «Յո երթաս» (1951), «Բեն-Հուր» (1959), «Մադամ Սեն-Ժեն» (1962), «Կլեոպատրա» (1963)։ Դերասանուհուն նկարահանել են աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Պիետրո Ջերմի, Ուիլյամ Ուայլեր, Ջոզեֆ Լեո Մանկևիչ, Ֆրանկո Ձեֆֆիրելլի, Ալբերտո Լատտուադա, Կարլո Լիձանի և այլք։

Վերջին անգամ կինոյում Մարինա Բերտին նկարահանվել է 2002 թվականին Կոստա-Գավրասի «Ամեն» ֆիլմում։

1944 թվականին դերասանուհի Մարինա Բերտին ամուսնանում է իտալացի դերասան Կլաուդիո Գորայի հետ, որի հետ ապրեց մինչև վերջինիս մահանալը՝ 1998 թվականը։ Երեխաները՝ Անդրեա Ջորդանա, Կարլո Ջորդանա, դուստրը՝ Մարինա Ջորդանա. երեքն էլ դարձան դերասաններ։

Մարինա Բերտին իր մահկանացուն կնքեց 2002 թվականի հոկտեմբերի 29-ին՝ յոթանասունութ տարեկան հասակում Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

Ընտիր ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Բերտի» հոդվածին։