Մարիկուլտուրա, կենսատեխնոլոգիական մի ողջ համալիր է, որն իրենից ներկայացնում է ծովային արժեքավոր կենդանիների և բույսերի արտադրություն և վերամշակում, առաջացել է (լատիներն ḿḁŕé- ծով և ķúĺțúŕá- մշակել) բառերից։ Ծովակուլտուրա- ծովային արդյունագործական օրգանիզմների` ձկների, փափկամարմինների, խեցգետնակերպերի, մարգարիտների, այլ կենդանիների և ջրիմուռների բնական և արհեստական բազմացում և աճեցում։ Ծովակուլտուրայով զբաղվում են ծովային ֆերմաներում և պլանտացիաներում։

Սաղմոնաձկների ցանցային տնտեսություն Ֆարերյան կղզիներում

Սննդի արդյունաբերության այս ճյուղերի համաշխարհային արտադրանքի ամենամյա աճը կազմում է 5-7 %։ Եվ իզուր չի, որ ժամանակի ընթացքում ավանդական ձկնորսությանը եկել են փոխարինելու (արդեն մասնակի փոխարինել են) «ծովային անասնապահությունը» և «ծովային բուսաբուծությունը»։ Այն երկրները (Ճապոնիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Իսլանդիա և այլն), որոնք մեծապես կախված են ծովից, մշակել և կյանքի են կոչել մարիկուլտուրայի զարգացման հատուկ ծրագրեր։ Օրինակ` Նորվեգիայում մարիկուլտուրայի զարգացման հիմնական ներդրումային միջոցները բաժին են ընկնում նավթագազային ընկերություններին, որոնք շահագործում են Հյուսիսային ծովի մայրցամաքային ծանծաղուտի նավթային հանքավայրերը։ Այսօր արդեն հայտնի է մարիկուլտուրայի շատ բարձր մթերատվությունը. մեկ հեկտար ծովն ավելի շատ մթերքներ է տալիս, քան մեկ հեկտար ցամաքը։ Մեկ հեկտար ծովային պլանտացիայից այսօր կարելի է հավաքել մինչև 120 տոննա ծովային կաղամբ, 3 տոննա մանր ծովախեցգետին։ Եթե 1985 թվականին մարիկուլտուրայի համաշխարհային արտադրանքը կազմում էր 12,1 միլիոն տոննա, ապա այսօր այն անցնում է 40 միլիոն տոննան, որից 8 միլիոնը բաժին է ընկնում Չինաստանին։

Համաշխարհային օվկիանոսում ձկնորսության կարևորագույն շրջաններն են Եվրասիայի արևմտյան և արևելյան, Հյուսիսային Ամերիկայի արևմտյան, արևելյան, ինչպես նաև պերու-չիլիական ափամերձ գոտիները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յ. Մուրադյան, Մ. Մուրադյան, մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղինրը, Երևան 2014, էջ 179, 181
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիկուլտուրա» հոդվածին։