Մարիկա Բարաթաշվիլի

վրացի բանաստեղծ, դրամատուրգ

Մարիկա Բարաթաշվիլի (վրաց.՝ მარიკა ბარათაშვილი, ապրիլի 7 (20), 1908, Մերևի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 30, 2008(2008-12-30)), վրացի բանաստեղծ, դրամատուրգ։

Մարիկա Բարաթաշվիլի
վրաց.՝ მარიამ გერვასის ასული ბარათაშვილი
Ծննդյան անունվրաց.՝ მარიამ ბარათაშვილი
Ծնվել էապրիլի 7 (20), 1908
ԾննդավայրՄերևի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 30, 2008(2008-12-30) (100 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Ուշագրավ աշխատանքներQ28096284?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ծնվել է 1908 թվականին Ճիաթուրա քաղաքում։ Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Բանաստեղծությունների և պիեսների բազմաթիվ ժողովածուների հեղինակ է։ Նրա պիեսները բեմադրվել են ինչպես Վրաստանի, այնպես էլ արտասահմանի ավելի քան 150 թատրոնում։

Երկար տարիներ եղել է «Սաքարթվելոս քալի» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Ընտրվել է Վրաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։

Գրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1936 թվականից։

Նրա «Մարինե» կատակերգության հիման վրա 1954 թվականին նկարահանվել է «Ճպուռը» ֆիլմը։ Գրել է նաև երեխաների համար։

Մարիկա Բարաթաշվիլու բանաստեղծությունների հիման վրա գրվել և հանարաճանաչություն են ստացել մի շարք երգեր։

Վախճանվել է 100 տարեկան հասակում։

Մրցանակներ խմբագրել

Արժանացել է կառավարական բարձր պարգևների, Վաժա Փշավելայի և Ակակի Ծերեթելու անվան մրցանակների դափնեկիր է[2]։

Մարիկա Բարաթաշվիլին հայերեն խմբագրել

  • Սիրո երգ; Ժամանակ կանցնի...; Ինչպե՞ս կոչել...; «Այս արահետով քայլում եմ ահա դեպի վեր ու վեր...»; Մասրենիները; Ծովը; «Այդպես կոպտորեն մի դիպչիր նրան դու՝ այս կմախքին...»: Վրաց ժամանակակից պոեզիա, Ե., ՀԳՄ հրատ., 2007, էջ 12-15։ Թարգմ.՝ Անահիտ Պարսամյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Бараташвили Мария Гервасиевна (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Վրաց ժամանակակից պոեզիա, Ե., ՀԳՄ հրատ., 2007, էջ 12։ Կազմեցին՝ Մաղվալա Գոնաշվիլին, Գագիկ Դավթյանը։