Մարիա Քրիստինա (Իսպանիայի թագուհի)

Երկու Սիցիլաների թագուհի

Մարիա Քրիստինա դե Բուրբոն (իսպ.՝ María Cristina de Borbón, ապրիլի 27, 1806(1806-04-27)[1][2][3][…], Պալերմո, Իտալիայի թագավորություն[4] - օգոստոսի 22, 1878(1878-08-22)[1][5][6][…], Հավր[4]), Երկու Սիցիլիաների արքայադուստր, թագուհի-կոնսորտ և Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ VII-ի չորրորդ կինը, Իսպանիայի ռեգենտուհին 1833—1840 թվականներին՝ իր դստեր՝ Իզաբելլա II-ի օրոք։ Ի սկզբանե նրան տիտղոսավորել են որպես Թագավորական Մեծություն, Նեոպոլիտանյան և Սիցիլիական արքայադուստր Մարիա Քրիստինա, բայց 1816 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ հայրը փոխեց թագավորության անվանումը, նրա տիտղոսը կոչվեց Երկու Սիցիլիաների արքայադուստր։ Մարիա Քրիստինայի հայրը՝ Ֆրանցիսկո I-ը, եղել է Երկու Սիցիլիաների թագավորը 1825—1830 թվականներին, մայրը Մարիա Իզաբելլա Իսպանացին էր։ Մարիա Քրիստինան միաժամանակ հանդիսանում էր նաև ավստիրական Հաբսբուրգների արքայատոհմի անմիջական հետնորդը, քանի որ թագուհի Մարիա-Կարոլինա Ավստրիացու թոռնուհին էր և Մարի Անտուանետի եղբոր (քրոջ) թոռը։ 1829 թվականի դեկտեմբերի 11-ին Մադրիդում Մարիա Քրիստինան ամուսնացավ Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ VII-ի հետ, ով նրա հորեղբայրն էր և 22 տարով մեծ էր նրանից։ Նոր թագուհին շատ արագ երկու երեխա ունեցավ՝

Մարիա Քրիստինա
իսպ.՝ María Cristina de Borbón
Իսպանիայի թագուհի
դեկտեմբերի 11, 1829 թ. - սեպտեմբերի 29, 1833 թ.
Նախորդող Մարիա Ջեզեֆա Ամալիա
Հաջորդող Ֆրանցիսկոս դե Ասիս Բուրբոն
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և միապետ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 27, 1806(1806-04-27)[1][2][3][…]
Ծննդավայր Պալերմո, Իտալիայի թագավորություն[4]
Վախճանի օր օգոստոսի 22, 1878(1878-08-22)[1][5][6][…] (72 տարեկան)
Վախճանի վայր Հավր[4]
Թաղված էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի
Դինաստիա House of Bourbon-Two Sicilies և Բուրբոններ
Քաղաքացիություն  Իտալիայի թագավորություն
Հայր Ֆրանցիսկոս I
Մայր Մարիա Իզաբել
Ամուսին Ֆերդինանդ VII և Agustín Fernando Muñoz, 1st Duke of Riánsares?
Զավակներ Իզաբելլա II, Լուիզա Ֆեռնանդա[7], Agustín Muñoz, 1st Duke of Tarancón?, Antonio Muñoz y de Borbón?[3], María Amparo Muñoz, 1st Countess of Vista Alegre?[3], Maria de los Milagros Muñoz?[3], Fernando Muñoz, 2nd Duke of Tarancón?[3], María Cristina Muñoz y Borbón?[3], Juan Muñoz y de Borbón, Conde de Recuerdo?[3] և Jose Muñoz y de Borbón, Conde de Gracia?[3]
 
Պարգևներ
Grand Cross of the Order of the Immaculate Conception of Vila Viçosa

Երբ 1833 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆերդինանդը մահացավ, Մարիա Քրիստինան դարձավ ռեգենտուհի իր դստեր՝ Իզաբելլայի օրոք։ Նրա հորեղբայր, ինֆանտա դոն Կարլոս Մարիա Իսիդրո դե Բուրբոնը վիճակում էր Իզաբելլայի իրավունքը գահի նկատմամբ՝ համարելով, որ Իզաբելլայի հայր և իր եղբայր Ֆերդինանդ VII-ը ապօրինաբար փոխել է ժառանգության մասին օրենքը՝ հնարավոր դարձնելով իգական սեռի ժառանգորդներին գրավելու թագավորական գահը։ Դոն Կարլոսի որոշ համախոհներ այնքան հեռու գնացին, որ սկսեցին պնդել, թե Ֆերդինանդը գահը փաստացի կտակել է եղբորը, իսկ Մարիա Քրիստինան միտումնավոր թաքցնում է այդ փաստը։ Նույնիսկ ենթադրվում էր, որ Մարիա Քրիստինան ինքն է ստորագրել մահացած ամուսնու՝ Իզաբելլային գահի օրինական ժառանգ ճանաչելու մասին հրամանագիրը։

Դոն Կարլոսի՝ իշխանությունը իր ձեռքը վերցնելու փորձը հանգեցրեց երկու քաղաքացիական պատերազմների, որոնք հայտնի են որպես կարլիստյան պատերազմներ։ Չնայած, որ դոն Կարլոսին աջակցում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցին և Իսպանիայի պահպանողական ուժերը, Մարիա Քրիստինան կարողացավ գահը հաջողությամբ պահպանել իր դստեր համար։ Գահի ժառանգման համար մղվող կարլիստական պատերազմները վերածվեցին Իսպանիայի ապագայի համար մղվող պայքարի։ Մարիա Քրիստինայի և նրա դստեր կողմանակիցները (այսպես կոչված՝ քրիստինականները) վարում էին լիբերալ Սահմանադրություն աջակցելու և առաջադեմ սոցիալական քաղաքականություն։ Դոն Կարլոսը իր կողմանակիցների հետ (կարլիստները), ընդհակառակը, հանդես էին գալիս բացարձակ միապետության և ավանդական արժեքների վերականգնման դիրքերից։ Ի վերջո, պատերազմի ելքի համար որոշիչ եղավ Իզաբելլա II-ի հանդեպ բանակի հավատարմությունը։

Շուտով, Ֆերդինանդ VII արքայի մահից հետո, 1833 թվականի դեկտեմբերի 28-ին Մարիա Քրիստինան գաղտնի ամուսնացավ թագավորական գվարդիայի նախկին սերժանտ Ավգուստին Ֆերնանդո Մունյոս ի Սանչեսի (իսպ.՝ Agustín Fernando Muñoz y Sánchez) հետ. վերջինս դրա արդյունքում ստացավ Ռիանսարեսի դքսի տիտղոսը։ Նրանք համատեղ ունեցան յոթ երեխա՝ փորձելով ամեն դեպքում գաղտնի պահել իրենց ամուսնությունը։ Սակայն շուտով լայնորեն հայտնի դարձավ Մարիա Քրիստինայի՝ ռազմական ցածր կոչում ունեցողի հետ ամուսնության փաստը։ Այս լուրերը Մարիա Քրիստինային հեղինակազրկեցին Իսպանիայում։ Նրա կարգավիճակին վնասեցին կրկնակի ամուսնության մասին լուրերը և այն շշուկները, որ նա փաստացի այնքան էլ չի աջակցում իր լիբերալ նախարարներին և նրանց վարած քաղաքականությանը։ Մասնավորապես, բանակը, դեռևս լինելով Իզաբելլա II-ի հենարանը, ինչպես նաև լիբերալ տրամադրված կորտեսները սկսեցին պահանջել Մարիա Քրիստինայի հրաժարականը ռեգենտությունից։ 1840 թվականին գեներալ Բալմոդերո Էսպարտերոն ստիպեց նրան իրեն անսահմանափակ լիազորություններով նախարար-նախագահ նշանակել, իսկ 1841 թվականի մայիսի 18-ին գեներալը կորտեսների կողմից ընտրվեց Իսպանիայի ռեգենտ։

Նոր կառավարությունը նախկին ռեգենտուհուն ստիպեց լքել Իսպանիան։ Իշխանության վերադառնալու անհաջող փորձից հետո Մարիա Քրիստինան 1844 թվականին վերջնականապես հաստատվեց Ֆրանսիայում։

Դուստրը՝ Իզաբելլա II-ը գահընկեց արվեց 1868 թվականի սեպտեմբերի 30-ին իսպանական երկրորդ հեղափոխության արդյունքում և Փարիզում միացավ մորը, հօգուտ որդու՝ Ալֆոնս XII-ի, հրաժարվելով գահի հանդեպ իր ունեցած իրավունքներից։ Ալֆոնս XII-ի կողմնակիցները հստակ հասկացրեցին, որ ոչ Իզաբելլա, ոչ էլ մայրը՝ Մարիա Քրիստինան չեն կարող վերադառնալ իշխանության։ Երբ 1874 թվականի դեկտեմբերի 29-ին Ալֆոնս XII-ը գահ բարձրացավ, Մարիա Քրիստինային և Իզաբելլային թույլատրվեց գալ Իսպանիա հյուրի կարգավիճակով, բայց արգելվեց նրանց մշտական բնակությունը այստեղ։ Նրանց նաև արգելվեց զբաղվել քաղաքականությամբ։

Մունյոսի հետ ամուսնությունը և ռեգենտության բուռն ժամանակաշրջանը Մարիա Քրիստինայի և թագավորության հետևորդների միջև սեպ խրեցին։ Ոչ Իզաբելլա II-ը, ոչ էլ Ալֆոնս XII-ը չձգտեցին կապ պահպանել նախկին ռեգենտուհու հետ։ Մարիա Քրիստինան մահացավ 1878 թվականի օգոստոսի 22-ին Ֆրանսիայում՝ Հավրում։ Որպես Ֆերդինանդ VII-ի այրի և Իզաբելլա II-մայր նրան թաղված է Էլ Էսկորիալ վանքի արքայական դամբարանում։ Այստեղ հուղարկավորվել է մի արտոնություն է, որը ունեին կամ իսպանական միապետերը, կամ նրանց կանայք, ովքեր ապագա միապետերի ծնողներ էին։ Ֆերդինանդ VII-ի առաջին երեք կանայք հուղարկավորվել են կամ քիչ պատվավոր, կամ այլ եկեղեցիներին կից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118890980 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Union List of Artist Names — 2014.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Քրիստինա (Իսպանիայի թագուհի)» հոդվածին։