Մարիա Վոձինսկա

լեհ նկարչուհի

Մարիա Վոձինսկա (լեհ.՝ Maria Wodzińska, հունվարի 7, 1819(1819-01-07)[1], Վիեննա, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 7, 1896(1896-12-07)[2][1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[3]), 19-րդ դարի երկրորդ կեսի լեհ նկարչուհի, ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Մարիա Վոձինսկա
Ծնվել էհունվարի 7, 1819(1819-01-07)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1896(1896-12-07)[2][1] (77 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի և կոմպոզիտոր
Համատեղ ապրողՖրեդերիկ Շոպեն
 Maria Wodzińska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Վոձինսկան ծնվել է լեհ հարուստ արիստոկրատ Վոդզինսկիների ընտանիքում[4]։ 1833—1835 թվականներին ընտանիքով բնակվել են Ժնևում, որտեղ ծանոթացել է արվեստի և մշակույթի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների հետ։ Նրանց բնակարանը եղել է լեհական գաղութի ներկայացուցիչների հավաքատեղի և հանդիպման վայր։ Այստեղ Մարիան մտերմանում է Յուլիուշ Սլովացկու հետ, որի վրա մեծ տպավորություն է թողնում։ Նա մի բանաստեղծություն է ձոնում Մարիային։ 1835 թվականին Դրեզդենում հանդիպում է Ֆրեդերիկ Շոպենին։ Երիտասարդ երաժշտի զգացմունքն արձագանք է գտնում աղջկա սրտում և նրանք 1836 թվականին նշանվում են։ Սակայն նրանց սերը չի շարժում Մարիայի ծնողների սիրտը։ Վոդզինսկիները հրաժարվում են իրենց աղջկան կնության տալ կոմպոզիտորին, որը նոր միայն սկսել էր ճանաչում ստանալ։ Չնայած դրան, մինչև կյանքի վերջը Վոդզինսկիների ընտանիքը, հատկապես մայրը՝ Մարիա Թերեզան, սերտ հարաբերությունների մեջ մնացին Շոպենի հետ։ Մարիան երկու անգամ ամուսնացել է։

Գրականություն խմբագրել

  • Azoury, Pierre (1999). Chopin through his contemporaries. Greenwood Press. ISBN 9780313309717.
  • Harasowski, Adam (1967). The Skein of Legends Around Chopin. Da Capo Press 1980. ISBN 0306775255.
  • Niecks, Frederick (1888). "Frederick Chopin As A Man And A Musician". gutenberg.org. Retrieved 28 April 2013.
  • Szulc, Tad (2000). Chopin in Paris: the life and times of the romantic composer. Da Capo Press. ISBN 978-0306809330.
  • Warszawski, Jean-Marc (2005). "Frédéric Chopin" (in French). musicologie.org. Retrieved 4 April 2013.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://artsandculture.google.com/entity/wd/m0sgdxbt
  3. Antoni Wodziński, O Marii Wodzińskiej.
  4. Maria Wodzińska z Wodzina h. Jastrzębiec