Մարիա Վասիլևա

ռուս նկարիչ

Մարիա Վասիլևա (ռուս.՝ Мария Ивановна Васильева, փետրվարի 12, 1884(1884-02-12)[1][2][3][…], Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1957(1957-05-14)[1][2][4], Նոժան սյուր Մարն, Ֆրանսիա), ռուս նկարչուհի։ 23 տարեկան հասակում տեղափոխվել է Փարիզ և դարձել Մոնպառնասի գեղարվեստական համայնքի անբաժանելի մասը։

Մարիա Վասիլևա
Ծնվել էփետրվարի 12, 1884(1884-02-12)[1][2][3][…]
ԾննդավայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 14, 1957(1957-05-14)[1][2][4] (73 տարեկան)
Մահվան վայրՆոժան սյուր Մարն, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունAcadémie de La Palette?
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, բեմանկարիչ և puppet designer
Ոճկուբիզմ
Թեմաներգեղանկարչություն[5] և տիկնիկագործություն[5]
ՈւսուցիչԱնրի Մատիս
 Marie Vassilieff Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Պետերբուրգի մասնավոր գեղարվեստական դպրոցում։ Թոշակի շնորհիվ 1907 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ հաճախում է Անրի Մատիսի ստուդիա, հաճախում է նաև «La Palette» ակադեմիա։ 1912 թվականին Մոնպարնասի իր արվեստանոցում կազմակերպում է «Ազատ ռուսական ակադեմիան», այնուհետև «Academie Vassilieff»-ը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում եղել է բուժքույր ֆրանսիական Կարմիր խաչում։ 1915-1918 թվականներին Վասիլևան իր արվեստանոցում հիմնել էր էժան ճաշարան («Cantine des artistes»), որտեղ 1998 թվականին ստեղծվել է Մոնպարնասի թանգարանը[6]։ 1916 թվականից սկսել է ստեղծել գրոտեսկային տիկնիկներ Գեզա Բլատտների թատրոնի համար։ Պատերազմից հետո ստեղծել է Ռ. Դե Մարեի շվեդական բալետի բեմական սցենարը։ Մարիա Վասիլևայի ստեղծագործությունները ցուցադրվում էին Փարիզյան աշնանային ցուցասրահներում և Անկախների ցուցասրահում։ Ստեղծել է որմնանկարներ «Café de la Coupole»-ում։ 1930 թվականին փոխադրվում է Ֆրանսիայի հարավ։ 1938 թվականից բնակվել է Կան-սյուր-Մերում։ 1946 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վասիլևան վերադառնում է Փարիզ։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել է Նոժան-սյուր-Մարնի նկարիչների ծերանոցում։

Հիշատակ խմբագրել

Նրա մահից հետո Մարիա Վասիլևայի նախկին արվեստանոցում ստեղծվում է Մոնպարնասի թանգարանը։

 
Մարիա Վասիլևայի արվեստանոց, այժմ` Մոնպարնասի թանգարան

Հետաքրքիր փաստեր խմբագրել

1917 թվականին Մարիան և Մաքս Ժակոբը Վասիլևայի արվեստանոցում կազմակերպում են երեկո Ժորժ Բրակի պատվին, որը նոր էր վերադարձել պատերազմից (նա վիրավորվել էր և զորացրվել)։ Մոդիլիանին, ով ներկայացել էր երկոյին առանց հրավերի, գտնում է իր նախկին ընկերուհուն` գրող Բեատրիս Հաստինգսին (որից նա բաժանվել էր 1916 թվականին) ընկերախմբում, հանդիպում է նրա սիրեցյալ Ալֆրեդո Պինին։ Մոդելյանին (ով, ինչպես հայտնի է, խիստ հարբում էր) վիճաբանություն է հրահրում և Պինը հանում է ատրճանակը։ Վասիլևան այդ ժամանակ Մոդելյանին դուրս է հրավիրում, բայց այդ տեսարանը նկարում է[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. «(фр.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
  7. «…биографы Васильевой описывают живописные подробности вечеринок, собиравшихся в мастерской на авеню дю Мэн, собиравших весь цвет тогдашней парижской артистической жизни». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Վասիլևա» հոդվածին։