Մարիա Սեֆիդարի Ուիչի (իսպ.՝ María Sefidari Huici, 1982, Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի հոգեբան, մանկավարժ և հաղորդակցության ու իսպանական թվային մշակույթի գծով մասնագետ։ Ինտերնետում համագործակցային կառավարման և մշակութային արտադրության գծով փորձագետ, գիտելիքի և ազատ մշակույթի բնագավառի ակտիվիստ։ 2018 թվականի հուլիսի 20-ից Վիքիմեդիա հիմնադրամի նախագահն է։

Մարիա Սեֆիդարի
Դիմանկար
Ծնվել է1982
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
ՄասնագիտությունԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ և վիքիմեդիստ
ԱշխատավայրKing Juan Carlos University?[2]
ԱմուսինLaura Hale?
Զբաղեցրած պաշտոններՎիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխնախագահ և գանձապահ
ԱնդամությունՎիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ
 María Sefidari Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Սեֆիդարին ծնվել է Մադրիդում։ Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հոգեբանության ֆակուլտետը և նույն համալսարանում ստացել կոմերցիայի և զբոսաշրջության մագիստրոսի կոչում։ 2014 թվականին եղել է TechweekWomenLeadershipFellows ծրագրի  թոշակառու, որը  նվիրված էր բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդ կանանց առաջնորդությանն աջակցելուն[3]։ 2015 թվականից համարվում է Խուան Կառլոսի անվան համալսարանի թվային հաղորդակցության, մշակույթի և քաղաքացիության բնագավառի մագիստրոսական ծրագրի պրոֆեսոր։

Ազատ գիտելիք և մշակույթ խմբագրել

Սեֆիդարին, որը Վիքիպեդիայում հայտնի է որպես Raystorm[4], Վիքիմեդիայի նախագծերին մասնակցել է 2006 թվականից։ Նա բացահայտել է Վիքիպեդիան, իր առանձին հարցազրույցներում, երբ իր կրտսեր քրոջը բացատրում էր, որ կա մի կայք, որը յուրաքանչյուրը կարող է գրել կամ խմբագրել[5]։ «Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ սկսում ես հետաքրքրվել որևէ թեմայով և շատ ժամեր ես տրամադրում հոդվածները բարելավելուն և տեսնում ես, որ գոյություն ունի Վիքիպեդիայի քաղաքականություն, որը պետք է բարեփոխվի»։ Կարճ ժամանակ անց նա սկսել է ԼԳԲՏ վիքի նախագիծ, այդ խմբերն ավելի տեսանելի դարձնելու և այդ թեմային առնչվող ամբողջ բովանդակությունը բարելավելու և կազմակերպելու նպատակով՝ ոգեշնչվելով նմանատիպ շարժումից, որը գոյություն ուներ հանրագիտարանի անգլերեն բաժնում[6]։

Հոդվածներ գրելու հետ մեկտեղ, Մարիան սկսեց իր գործունեությունը Վիքիմեդիա շարժման մեջ։ 2011 թվականին Մարիան դարձել է Վիքիմեդիայի հիմնադիրներից մեկն Իսպանիայում և կազմակերպության առաջին փոխնախագահը[7][8], իսկ 2015 թվականին միացել է Wikimujeres օգտատերերի խմբին, որը կենտրոնացած է կանանց արժանիքները գնահատելու և գենդերային բացը վերացնելու թեմաների վրա[9][10]։ Վիքիմեդիայում աշխատել է Հիմնադրամի խորհրդի մի քանի հանձնաժողովներում, այդ թվում՝ Անդամության կոմիտեում և Խորհրդի կառավարման կոմիտեում, որտեղ եղել է նախագահ։ 2013 թվականին ընտրվել է «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի անդամ՝ դառնալով նրա անդամության մեջ ընտրված առաջին իսպանուհին։ Նա խորհրդի կազմում աշխատել է մինչև 2015 թվականը։

2016 թվականին միացել է «Վիքիմեդիա» հիմնադրամին՝ համայնքի կողմից հայտարարված մեկ տարի թափուր աշխատատեղում և ստանձնել կազմակերպության փոխնախագահի պաշտոնը։ Հաստատվել է որպես փոխնախագահ երկրորդ ժամկետով 2017 թվականին[10]։ Այդ տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների և միջոցառումների բաց և ազատ գիտելիքների[11] և Վիքիպեդիայի բովանդակության մեջ բազմազանություն և հավասարություն մտցնելու վերաբերյալ[12][13]։

2018 թվականի հուլիսին ընտրվել է Վիքիմեդիա հիմնադրամի նախագահ Վիքիմանիայի 14-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսում[14], իսկ 2019 թվականի օգոստոսին նորից վերընտրվել է[15]։

2020 թվականի մարտին Մարիան հայտարարել է, որ երեխայի է սպասում և 4 ամսով արձակուրդ է մեկնել։ Նատալյա Տիմկիվը նշանակվել է Վիքիմեդիա հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://wikimediafoundation.org/profile/maria-sefidari/
  2. https://bid.ub.edu/es/47/sefidari.htm
  3. «Chicago Womens leadership program | Techweek» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  4. «Publicaron los resultados de las elecciones de la Fundación Wikimedia». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  5. «La Wikipedia al descubierto» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  6. «La española que ha llegado a vicepresidir Wikimedia defendiendo al colectivo LGBT» (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  7. «Wikipedia: 10 años y 278 ediciones» (իսպաներեն). 2011 թ․ հունվարի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  8. «Wikipedia como Herramienta de Aprendizaje basada en Nuevas Tecnologías». eventum.usal.es (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  9. «Wikipedia se llena de nombres de mujer» (իսպաներեն). 2016 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  10. 10,0 10,1 «Board of Trustees - Wikimedia Foundation». foundation.wikimedia.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  11. «Iniciativa Open Data reivindica el papel y la importancia de los datos abiertos en la sociedad actual» (իսպաներեն). 2018 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  12. «Nosotras creamos, nosotras editamos» (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  13. «Mapping the feminist internet: the Whose Knowledge? campaign at the AWID Forum | GenderIT.org». www.genderit.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  14. «Wikimedia Foundation announces Tanya Capuano as new Trustee, alongside leadership appointments at 14th annual Wikimania – Wikimedia Blog». blog.wikimedia.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  15. «Wikimedia Foundation announces Shani Evenstein Sigalov as new Trustee, as well as leadership appointments at fifteenth annual Wikimania». Wikimedia Foundation (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  16. «Minutes/2020-02 - Wikimedia Foundation Governance Wiki». foundation.wikimedia.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Սեֆիդարի» հոդվածին։