Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոկրովսկայա (այլ կիրառումներ)

Մարիա Պոկրովսկայա (ռուս.՝ Мари́я Ива́новна Покро́вская, 1852[1], Nizhny Lomov, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 1927(1927-01-03) կամ 1922[2], Սանկտ Պետերբուրգ), Ռուսաստանում ֆեմինիստական շարժման կին առաջին մասնակիցներից մեկը, բժիշկ, հրապարակախոս։ Ողջ կյանքի ընթացքում պայքարել է կանանց իրավունքների համար, եղել է Փոխադարձ բարեգործական հասարակության անդամ[3]։

Մարիա Պոկրովսկայա
Ծնվել է1852[1]
ԾննդավայրNizhny Lomov, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 3, 1927(1927-01-03) կամ 1922[2]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Նախնական միջնակարգ կրթությունը ստացել է տանը 1870 թվականին։ Այնուհետև հաղթահարել է տնային ուսուցչուհու կոչման համար նախատեսված քննությունը և 1876 թվականից սկսել է մասնակցել տեղական բժշկական դասընթացներին։

1882-1888 թվականներին ծառայել է որպես տարածաշրջանի բժիշկ Պսկովի նահանգում։

Հիմնել է Կանանց առաջադիմական կուսակցություն,որի առաջին ժողովը տեղի է ունեցել 1905 թվականի սկզբին[4]։ Կուսակցությունը գոյություն է ունեցել ընդհուպ մինչև 1917 թվականը, բայց քիչ բան է արել կանանց ձայնի իրավունք ստանալու համար[4]։

Նա հրատարակել է մի շարք աշխատություններ, ինչպես, օրինակ, «Բնակչության հիվանդացության և մահացության ստատիկ հետազոտության փորձը` կապված ջրի որակի հետ» և այլն։

Սանկտ Պետերբուրգ ժամանելիս Պոկրովսկայան զբաղվել է տեղի աշխատողների կացարանների ուսումնասիրությամբ և այս խնդրի վերաբերյալ հրատարակել է մի շարք աշխատանքներ «Ընդհանուր հիգիենայի տեղեկագրում» 1895 և 1896 թվականներին։

Մարիա Պոկրովսկայայի վերջին հոդվածը նվիրված է Պետրոգրադի շրջանային դումայի ժողովրդավարական ռուսական առաջին ընտրությունների վերլուծությանը։

1921-1922 թվականներին աշխատել է Պետրոգրադի Նարվա-Պետերհոֆի շրջանում որպես սանիտարական տեսուչ[5]։

Գրականություն խմբագրել

  • «Մարիա Պոկրովսկայա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 WeChangEd
  3. Ռ. Ստայթս Կանանց ազատագրական շարժումը Ռուսաստանում. ֆեմինիզմ, նիհիլիզմ և բոլշևիզմ, 1860-1930 / Թարգմ. անգլ. — Մ.: «Ռուսական քաղաքական հանրագիտարան» (ՌՔՀ), 2004. — С. 282.
  4. 4,0 4,1 Ռ. Ստայթս Կանանց ազատագրական շարժումը Ռուսաստանում. ֆեմինիզմ, նիհիլիզմ և բոլշևիզմ, 1860-1930 / Թարգմ. անգլ. — Մ.: «Ռուսական քաղաքական հանրագիտարան» (ՌՔՀ), 2004. — С. 299.
  5. «Տեղեկատվական ռեսուրսներ-Սանկտ Պետերբուրգի արխիվ» (ռուսերեն). spbarchives.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.