Մարիա Շեստիչ

բոսնիացի-սերբ երգչուհի և երաժիշտ

Մարիա Շեստիչ (սերբ.՝ Марија Шестић, մայիսի 5, 1987(1987-05-05)[1], Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի-սերբ երգչուհի և երաժիշտ։ Հայտնի է որպես Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ 2007 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում, Հելսինկիում, Ֆինլանդիա։ Ներկայացնելով "Rijeka bez imena" («Անանուն գետ») երգը` նա հավաքել է 106 միավոր` 24 մասնակիցներից լինելով 11-րդը։ Շեստիչը բարձր մրցանակային տեղեր է զբաղեցնում իր երկրի մրցույթներում և հնարավորություն ուներ դառնալու առաջին արվեստագետը նախկին Հարավսլավիայից, ով կհայտնվեր MTV Europe մրցույթում։ Մարիան փորձել է մասնակցել նաև Եվրատեսիլ 2005 երգի մրցույթին «Այս աշխարհում» երգով, սակայն իր ազգային եզրափակչում գրավել է չորրորդ տեղը։ Նրա հայրը, Դուշան Շեստիչը, գրել է Բոսնիա և Հերցոգովինայի ազգային օրհներգի երաժշտությունը։

Մարիա Շեստիչ
Ծնվել էմայիսի 5, 1987(1987-05-05)[1] (36 տարեկան)
Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր և վոկալ
 Marija Šestić Վիքիպահեստում

Երաժշտական մրցանակներ խմբագրել

  • Երիտասարդ տաղանդների փառատոն-Բոսնիա և Հերցոգովինա, 1-ին տեղ
  • Սբ Գևորգի օրվա փառատոն-Բոսնիա և Հերցոգովինա, 3-րդ տեղ 1995 թվականին, 1-ին տեղ` 1996 թվականին
  • "Naša radost"- Մոնտենեգրո-հատուկ մրցանակ, 1998
  • "Zlatno zvonce" - Սերբիա, 1-ին տեղ, 1999
  • Բանյա Լուկայի փոփ երաժշտության միջազգային փառատոն-Բոսնիա և Հերցոգովինա, լավագույն նորեկ կատարող, 2003
  • «Ոսկե աստղ» միջազգային փառատոն-Ռումինիա, 1-ին տեղ, 2004
  • Բանյա Լուկայի փոփ երաժշտության միջազգային փառատոն -Բոսնիա և Հերցոգովինա,2-րդ տեղ, 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շեստիչ» հոդվածին։