Մարիա Մալիբրան (իսպ.՝ María Malibrán, ի ծնե տրված անունը՝ իսպ.՝ María Felicia García Sitches, վերցրել է ամուսնու ազգանունը, մարտի 24, 1808(1808-03-24)[1][2][3][…], Փարիզ[4] - սեպտեմբերի 23, 1836(1836-09-23)[1][2][3][…], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իսպանացի օպերային երգչուհի (կոլորատուրային մեցցո-սոպրանո), XIX դարի արվեստի նշանավոր գործիչներից մեկը։ Երգչուհու դրամատիկական տաղանդը առավել լիարժեք բացահայտվել է խորը զգացումով, պաթոսով և կրքով լի դերերգերում։

Մարիա Մալիբրան
Բնօրինակ անունֆր.՝ Maria Malibran
Ի ծնե անունիսպ.՝ María-Felicia García Sitches
Նաև հայտնի է որպեսLa Malibran և Maria Malibran
Ծնվել էմարտի 24, 1808(1808-03-24)[1][2][3][…]
Փարիզ[4]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էսեպտեմբերի 23, 1836(1836-09-23)[1][2][3][…] (28 տարեկան)
Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանLaeken Cemetery
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Երգչաձայնսոպրանո և մեցցո-սոպրանո[5]
Գործիքներվոկալ[5]
ԱմուսինՇառլ Բերիո[5] և François-Eugène Malibran?
 Maria Malibran Վիքիպահեստում

Նրա կատարումներին բնորոշ էին իմպրովիզացիոն ազատությունը և տեխնիկական կատարելությունը։ Մալիբրանի ձայնն առանձնանում էր հատուկ էքսպրեսիվությամբ և ստորին ռեգիստրում տոնի գեղեցկությամբ։ Համարվել է Ռոսսինիի և Բելլինիի օպերաների լավագույն կատարողներից մեկը։ Նրանով էին հիացած Ռոսսինին, Դոնիցետտին, Բելլինին, Շոպենը, Մենդելսոնը, Լիստը, Տեոֆիլ Գոտիեն, Կարլ Բրյուլովը։ Նրան բանաստեղծություններ էին ձոնում Մյուսսեն և Լամարտինը, նա ծառայել է որպես նախատիպ Ժորժ Սանդի «Կոնսուելո» վեպի գլխավոր հերոսուհու կերպարի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մալիբրան» հոդվածին։