Կոմսուհի Մարիա Լուիզա ֆոն Նեսելրոդե (Maria Luisa Reichsgräfin von Nesselrode-Ereshoven, առաջին ամուսնությամբ՝ Կալերգիս, լեհ.՝ Maria Kalergis, երկրորդ ամուսնությամբ՝ Մարիա Ֆյոդորովնա Մուխանովա, օգոստոսի 7, 1822(1822-08-07)[1][2][3] կամ 1823[1], Վարշավա, Ռուսական կայսրություն - մայիսի 22, 1874(1874-05-22)[1][2][3] կամ 1874[1], Վարշավա, Ռուսական կայսրություն), լեհ դաշնակահարուհի և արվեստների հովանավոր։ Ռուս դիվանագետ Կարլ Նեսելրոդեի ազգականուհին է, Ռիխարդ Կուդենհովե-Կալերգիի նախատատը։

Մարիա Կալերգիս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1822(1822-08-07)[1][2][3] կամ 1823[1]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 22, 1874(1874-05-22)[1][2][3] կամ 1874[1]
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր և գրական սալոնի տեր
ԱմուսինSiergiej Muchanow? և Joannou Kalergi?
Ծնողներհայր՝ Friedrich Carl von Nesselrode-Ereshoven?, մայր՝ Thekla von Gorska?[4]
ԵրեխաներMarie Kalergi?
 Maria Kalergis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և առաջին ամուսնություն խմբագրել

Ռուսական բանակի գեներալ Ֆրիդրիխ Կառլ Նեսելրոդեի (1786-1869) դուստրն է, որը միջնորդավորված ծագում էր կայսերական կոմսերի տոհմից։ Մայրը լեհուհի է՝ Տեկլյա Նալենչ Գուրսկայան (Tekla Nałęcz-Górska, 1795—1848) Իոսիֆ Գորսկու քույրն էր, որը կայսր Ալեքսանդր I-ի արքունի սենեկապետն էր։

Ծնողների բաժանումից հետո Մարիան կրտսեր քրոջ հետ 1828 թվականին տարվել է Պետերբուրգ, որտեղ նրան որդեգրել է ազգականուհի Ելենա Դմիտրիևնա Սվերչկովան՝ կոմս Դ. Ա. Գուրևի դուստրը։ Մարիան ստացել է Սվերչկովա ազգանունը։ Զարմանալի գեղեցկություն է ունեցել, կոմս Պյոտր Վյազեմսկին գրել է[5].

  Նրա մեջ կար և՛ սարմատական կանացիության փաղաքուշ հմայքը, և՛ գերմանական Թուսնելդայի բանաստեղծական լուռ փայլը։ Տվեք դրան ֆրանսիական կրթվածության փայլը, մտքի և զրուցասիրության կենդանի չարաճճիությունը, և դուք կարող եք հեշտությամբ հասկանալ, որ նա ամենուր պետք է զբաղեցնի բացառիկ և պատվավոր տեղ, որտեղ էլ նա հայտնվի։  

1839 թվականին 16-ամյա Մարիան ամուսնացել է հունական ծագմամբ խոշոր առևտրական Իվան (Յան) Էմանուիլովիչ Կալերգիի (Կալերժի, 1814-1863) հետ, որը միլիոնավոր կարողության ժառանգորդ էր։ Որպես հարսանեկան նվեր ամուսինը կնոջը մատուցել է 600 հազար ոսկե ռուբլի և Նևայի պողոտայում տան տարածք, որը նախկինում պատկանել էր փեսացուի մորը[6]։ Մեկ տարի անց ամուսինները բաժանվել են։ Ամուսինը հեռացել է Իտալիա, իսկ կինը իրեն սիրահարված կոմս Ադամ Պոտոցկու ուղեկցությամբ ուղևորվել է Ֆրանսիա։

Սալոն Փարիզում խմբագրել

 
Մարիա Մուխանովան մահից կարճ ժամանակ առաջ

Մարիան, ամուսնուց ստանալով նշանակալի կարողություն, ապրել է Պետերբուրգում, Փարիզում, Վարշավայում, Բադեն-Բադենում։ Երաժշտության դասեր է ստացել Ֆրեդերիկ Շոպենից և Ֆերենց Լիստից։ Բացի լեհերենից՝ իմացել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն, ռուսերեն։ Անժուի փողոցում գտնվող Կալերգիսի սալոն այցելել է Փարիզի ողջ սերուցքը։ Ժամանակակիցները լեհ գեղեցկուհու սիրեցյալների թվին են դասել բազմաթիվ հայտնի մարդկանց[7]. նրանց թվում էին գեներալ Լուի Էժեն Կավենյակը, կոմս Մոլեն, Ալեքսանդր Դյուման, Ալֆրեդ դը Մյուսեն, Լիստը, Շոպենը, Թեոֆիլ Գոթիեն, Հայնրիխ Հայնեն, Նորվիդը։ Վերջին երեքը նրան ձոնել են բանաստեղծություններ (Հայնեն՝ «Սպիտակ փիղ», Գոթիեն՝ «Մաժորային սպիտակ սիմֆոնիա»[8]), իսկ Նորվիդը նույնիսկ երեք գործողությունից բաղկացած «Մեծ տիկնոջ մատանին» ողբերգությունը։ Հաստատապես հայտնի է, որ Մարիան եղել է Էժեն Սյուի սիրեցյալը, որը նրան ներառել է իր «Մշտապես ջհուդ» վեպում Ադրիեննա Կարդովիլ անունով։

Կատարել է ռուսական արքունիքի գաղտնի հանձնարարությունները։ Նշանակալի դեր է խաղացել Լուի Նապոլեոն Բոնապարտի իշխանության գլուխ անցնելուն, որը հետագայում դարձել է կայսր Նապոլեոն III։ Վիկտոր Հյուգոն շիկահեր գեղեցկուհուն այդ դիտանկյունից նկարագրել է իր «Մի հանցագործության պատմություն» պամֆլետում (1852, հրատարակվել է 1877 թվականին)։

1857-1871 թվականներին հանդես է եկել որպես դաշնակահարուհի։ Կալերգիսը լավ ծանոթ է եղել Ռիխարդ Վագների և Ստանիսլավ Մոնյուշկոյի հետ, մասնակցություն է ունեցել նրանց ճակատագրերին։ Մոնյուշկոյին օգնել է բեմադրելու «Գալկա» օպերան Վարշավայի բեմում (1858 թվական) և կազմակերպել է բարեգործական համերգ նրա օգտին, իր հաշվին է գրանցել Վագների վնասները, որոնք նա կրել է փարիզյան անհաջող համերգների արդյունքում։

Երկրորդ ամուսնություն խմբագրել

Ռուս-ֆրանսիական պատերազմի սկսվելուց հետո կանցլերի հրամանով Նեսելրոդեն լքել է Փարիզը և հիմնվել Վարշավայում, որտեղ ապրել է հոր բնակարանում և վարել է բավականին համեստ կյանք։ Եղել է Վարշավայի երաժշտության ինստիտուտի (հետագայում՝ Վարշավայի կոնսերվատորիա) հիմնադիրների թվում, Մոնյուշկոյի հետ հիմնադրել է Վարշավայի երաժշտական միությունը (հետագայում՝ Վարշավայի ֆիլհարմոնիա

41 տարեկանում Մարիա Կալերգիսը Վիսբադենում 1863 թվականի հոկտեմբերի 18-ին[9] ամուսնացել է 30-ամյա Սերգեյ Սերգեևիչ Մուխանովի (1833-1897) հետ, որը Սևաստոպոլի պաշտպանության հերոս էր, վարշավական թատրոնի տնօրեն։ Կյանքի վերջին տարիներին գամվել է անկողնուն սուր հոդացավի պատճառով, ամուսինը խնամել է նրան։ Իմանալով Կալերգիսի մահվան մասին բոթը՝ Լիստը նրա հիշատակին մեծ համերգ է կազմակերպել Վայմարում, որտեղ առաջին անգամ կատարել է նրան նվիրված իր սոնետը։ Մարիա Կալերգիսը թաղվել է Վարշավայի Պովոնզկի գերեզմանատանը։

Ժառանգներ խմբագրել

Առաջին ամուսնուց ունեցել է դուստր՝ Մարիա Կալերգին (1840-1877), որը 1857 թվականին Փարիզում ամուսնացել է դիվանագետ Ֆրանց-Կառլ Կուդենհովի (1825-1893) հետ, իսկ նրանց ավագ որդի Հենրիխն ամուսնացել է ճապոնուհի Միցուկա Աոյամի հետ և 1903 թվականին ստացել է կոմս Կուդենհով-Կալերգի (Կուդենհոֆ-Կալերժի) կոչվելու իրավունք։ Կալերգիսի նամակները, ուղղված դստերը և այլ թղթակիցների, այդ ժամանակաշրջանի համար հարուստ աղբյուր են։ Նամակագրական ժառանգության հիմնական հրատարակություններն են.

  • Marie von Mouchanoff-Kalergis geb. Gräfin Nesselrode in Briefen an ihre Tochter; ein Lebens- und Charakterbild/ Ida Maria Lipsius [La Mara], Hrsg. Leipzig: Breitkopf & Härtel, 1911
  • Listy do Adama Potockiego. Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1986։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Мария Сверчкова// Русская Старина, 1880, Т. 29.- С. 188.
  • Photiadès C. Maria Kalergis, née Comtesse Nesselrode (1822—1874). Paris: Plon, 1924
  • Wyleżyńska A. Biała Czarodziejka. Warszawa: «Rój», 1926
  • Szenic St. Maria Kalergis. Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1963
  • Шустер Д. Белая сирена// Нева, 2002, № 3, с.239-241
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կալերգիս» հոդվածին։