Մարիա Լուիզայի զբոսայգի

Մարիա Լուիզայի զբոսայգին (Parque de María Luisa) հանրային այգի է, որը ձգվում է Իսպանիայի Սևիլյան Գվադալկիվիր գետի երկայնքով։ Այն Սևիլյայի հիմնական կանաչ տարածքն է[3]։

Մարիա Լուիզայի զբոսայգի
Parque de María Luisa
Տեսակպուրակ և պատմական պարկ
Երկիր Իսպանիա[1][2]
ՎարչատարածքՍևիլյա[1][2]
Հիմնվել էապրիլի 18, 1914
Բացվել էապրիլի 18, 1914
Ճարտարապետական ոճռոմանտիզմ
Մարիա Լուիզայի զբոսայգիը գտնվում է Իսպանիաում
Մարիա Լուիզայի զբոսայգի
Մարիա Լուիզայի զբոսայգիը գտնվում է Երկիրում
Մարիա Լուիզայի զբոսայգի

Պատմություն խմբագրել

 

Այգու համար օգտագործված հիմքերի մեծ մասը նախկին Սան-Սելմո պալատի այգիներն էին։ Նրանք նվիրաբերվել են Սևիլյա քաղաքին 1893 թվականին՝ Մոնպենսիերի դքսուհի Ինֆանտա Լուիզա Ֆերնանդայի կողմից, որպես հանրային այգի օգտագործելու համար[4]։ Սկսած 1911 թվականից, Ժան-Կլոդ Նիկոլաս Ֆորեսթիերը վերաձևավորեց այգիները իրենց ներկա ձևերի մեջ։ 1914 թվականին ճարտարապետ Անիբալ Գոնսալեսը սկսեց շինարարական աշխատանքներ 1929 թվականի Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսի համար, որոնք որոշ չափով տեղի ունեցան այգում։ Պլազա դե Էսպանայի շենքերը օգտագործվեցին որպես տոնավաճառի գրասենյակներ[3]։

Կառուցվածք խմբագրել

Ցուցահանդեսին նախապատրաստվելիս, քաղաքի ամբողջ հարավային հատվածը վերափոխվել է այգիների և մեծ բուլվարների տարածքի։ Մարիա Լուիզայի զբոսայգիի կենտրոնը «Մավրիտանական պարադիզական ոճ» է՝ կես մղոն շատրվաններով, տաղավարներով, պատերով, լճակներով և նստարաններով։ Այնտեղ կան արմավենիներ, նարնջի ծառեր, միջերկրածովյան սոճիներ, ոճավորված ծաղիկներ և խաղողի թաքնված վազեր[5]։

Այգին ծառայում է որպես բուսաբանական այգի։ Բույսերի բազմաթիվ տեսակներ՝ տեղի կամ էկզոտիկ, ներկայացված են ուսանելի վահանակներով` այգու այցելուներին տեղեկացնելու համար։ Շատ թռչուններ իրենց տունը պատրաստում են այգում, որը հայտնի է աղավնիների մեծ քանակությամբ դրա համար Պլազա դե Ամերիկայի մի մասը կոչվում է Աղավնիների զբոսայգի)։ Այնտեղ կան նաև բազմաթիվ կանաչ թութակներ, որոնք ապրում են այգու կենտրոնում և նաև բադեր, որոնք ապրում են շատրվաններում և լճերում։

Հուշարձաններ խմբագրել

 

Այգում կան շատ հուշարձաններ, բազմաթիվ ջրամբարներ և շատրվաններ։ Ամենահայտնիների թվում են «Առյուծների շատրվանը» (Fuente de los Leones) և «Ջրաշուշանների ավազանը» (Estanque de los Lotos)։

Գուստավո Ադոլֆո Բեկկերի հուշարձան խմբագրել

Գուստավո Ադոլֆո Բեկկերի հուշարձանը գտնվում է զբոսայգու հյուսիսում։ Այն կառուցվել է 1911 թվականին Լորենցո Քոլաթ Վալերայի կողմից ՝ Ճարտարապետ Խուան Թալավերա Հերեդիայի և կատալոնացի քանդակագործ Ֆեդերիկո Բիչինիի հետ համատեղ։ Հուշարձանը բաղկացած է ութանկյուն բազայից, որի պատվանդանի վրա կառուցված է բանաստեղծի կիսանդրին։ Վերջինս հենված է ութանկյան կենտրոնում գտնվող ծառին։

Միգել դե Սերվանտեսի հուշարձան խմբագրել

 

Միգել դե Սերվանտեսի հուշարձանը գտնվում է Պլազա դե Ամերիկայում, Ռոյալ Պավիլիոնի մոտակայքում։ Հուշարձանը ստեղծվել է 1913 թվականին Անիբալ Գոնսալեսի, Ռամոս Ռեգանոյի և Էդուարդո Մունոսի համագործակցության արդյունքում Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսի համար։ Հուշարձանը բազմանկյուն տարածություն է, որը զարդարված է Սերվանտեսի ստեղծագործություններից պատկերված տեսարաններով։ Երկու արձաններ, որոնք ներկայացնում են Դոն Կիշոտին իր ձիու վրա ու Սանչո Պանսային՝ իր ավանակի, այստեղ են երկար ժամանակ։ Նրանք հիմա անհետացել են։

Առյուծների շատրվան խմբագրել

 

«Առյուծների շատրվանը» (Fuente de los Leones) հիմնված է այգու դիզայներ Ժան Կլոդ Նիկոլաս Ֆորեսթիերի կողմից մշակված հայեցակարգի վրա, 1913 թվականին կերտվել է Մանուել Դելգադո Բրաքեմբերիի կողմից։ Այն բաղկացած է չորս քարե առյուծներից՝ որոնցից յուրաքանչյուրը կրում է վահան է, և նրանք տեղադրված են 8 կողմերից 4-ի վրա։ Աղբյուրը զարդարված է Մանուել Ռամոս Ռեխանոյիի աշխատանքներով։ Առյուծները տեղադրվել են 1928 թվականին։ Ուժգին վնասվել է բարբարոսների կողմից, 1957 թվականին դրանք փոխարինվել են կրկնօրինակներով, որոնք սևիլյացի քանդակագործ Խուան Աբասկալ Ֆուենտեսի աշխատանքն են։ Աղբյուրը վերականգնվել է 1992 թվականին[6]։

Շինություններ խմբագրել

 

Իսպանիայի հրապարակը հիմնական շինվածքն էր, որ կառուցվել է զբոսայգու եզրին` որտեղ պետք է ցուցադրվեին Իսպանիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների ցուցանմուշները։ Իսպանիայի հրապարակը հսկայական կիսաշրջան է, որը շրջափակված է բազմաթիվ կառույցներից։ Կենտրոնում մեծ շատրվան կա։ Հրապարակի պատերից շատերը սալիկապատ են, և նրանք յուրաքանչյուրը ներկայացնում է Իսպանիայի տարբեր պրովինցիաները։ Այսօր հրապարակի շենքերը հիմնականում օգտագործվում են որպես կառավարության գրասենյակներ[7]։

«Թագուհու կարի տուփը» (Costurero de la Reina) կառուցվել է 1893 թվականին Սան Տելմոյի պալատի այգիներում, որպես առանձնատուն։ Այն յուրօրինակ կառույց է, ունի փոքրիկ վեցանկյուն ամրոցի տեսք։ Ամենահին շենքն է Սևիլյայում, որը կառուցված է նեոմուդեխարյան ոճով[8]։ Ցուցահանդեսի համար այգում և շրջակայքում կառուցվել են բազմաթիվ այլ շենքեր 1920-ականների Արտ-Դեկո և Մուդեխար ոճերի խառնուրդով։ Նրանցից ոմանք զարմանալի էին իրենց դեկորացիայով։ Գվատեմալայի շենքը, որը գտնվում է Պասեո դե լա Պալմերայում , այս մշակութային ոճի օրինակն է։ Այգու հարավային հատվածում գտնվող ամենամեծ առանձնատները այժմ ծառայում են որպես թանգարաններ։ Նրանցից մեկն էլ Սևիլյայի հնագիտական թանգարանն է[5]։

Բնօրինակ շենքերից ոմանք փոխարինվել են ավելի ժամանակակից կառույցներով։ Օրինակ՝ Սևիլյայի հանրային գրադարանը բացվել է 1999 թվականին Ինֆանտա Ելենա Լուգո դքսուհու կողմից։ Այն ներկայացվել է 2001 թվականի Եվրոպական ճարտարապետության Mies van der Rohe Award ճարտարապետական մրցույթի համար[9]։ Ժամանակակից գրադարանից բացի Պերուի տաղավարում տեղակայված է Գիտության կենտրոնը (Casa de la Ciencia Seville)[10]։ Գիտական կենտրոնին կից փոքրիկ բարոկկո ոճով կառուցված թատրոնն է (Teatro Lope de Vega Sevilla), որը նույնպես ցուցահանդեսի համար է կառուցված[11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. 3,0 3,1 "(9) Plaza de España / María Luisa park" Արխիվացված 2012-01-13 Wayback Machine. Sevilla5. Retrieved 2011-11-09.
  4. "Palace of San Telmo" Արխիվացված 2012-01-13 Wayback Machine. A view on cities. Retrieved 2011-11-09.
  5. 5,0 5,1 Josephine Quintero. "THE MARIA LUISA PARK IN SEVILLE". Retrieved 2011-11-09.
  6. JULIO DOMINGUEZ ARJONA (9 July 2003)."FUENTE DE LOS LEONES" Արխիվացված 2018-05-18 Wayback Machine. Retrieved 2011-11-09.
  7. Josephine Quintero. "THE PLAZA DE ESPAÑA". Retrieved 2011-11-09.
  8. "Costurero de la Reina de Sevilla, España". Fotografías de Sevilla, España. Retrieved 2011-11-09./
  9. "Biblioteca Pública Infanta Elena de Sevilla" Արխիվացված 2012-03-31 Wayback Machine. VisitArq (in Spanish). Retrieved 2011-11-09.
  10. "Casa de la Ciencia"(in Spanish). Casa de la Ciencia. Retrieved 2011-11-09.
  11. "Teatro Lope de Vega Sevilla". Sevilla5. 15 January 2006. Retrieved 2011-11-09.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Լուիզայի զբոսայգի» հոդվածին։