Մարիա Գրուբեշլիևա

բուլղարացի գրող, մշակութային գործիչ

Մարիա Գրուբեշլիևա (բուլղար․՝ Мария Грубешлиева, հունիսի 13, 1900(1900-06-13)[1], Կյուստենդիլ, Բուլղարիայի իշխանություն - հունվարի 31, 1970(1970-01-31)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրող, մշակութային գործիչ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։ Բուլղարիայի գրողների միության անդամ։

Մարիա Գրուբեշլիևա
Ծնվել էհունիսի 13, 1900(1900-06-13)[1]
ԾննդավայրԿյուստենդիլ, Բուլղարիայի իշխանություն
Վախճանվել էհունվարի 31, 1970(1970-01-31)[1] (69 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունգրող
Ազգությունբուլղարացի
Քաղաքացիություն Բուլղարիա
Ժանրերբանաստեղծություն և պատմվածք
ԱնդամակցությունԲուլղարիայի գրողների միություն
ՊարգևներԴիմիտրովյան մրցանակ
ԱմուսինԼյուդմիլ Ստոյանով

Կենսագրություն խմբագրել

Մարիա Գրուբեշլիևան ծնվել է Կյուստենդիլում։ Կրթությունն ստացել է Սոֆիայում։ Առաջին անգամ տպագրվել է «Վեստնիկ նա ժենատա» կանանց օրաթերթում։ Իր պատմվածքներով և բանաստեղծություններով մշտապես աշխատակցել է ժամանակի առաջադիմական մամուլին։ Առաջին գիրքը (բանաստեղծությունների ժողովածու) լույս է տեսել 1930 թվականին «Հաց և գինի» վերնագրով։

1937 թվականին բուլղար արձակագիր Լյուդմիլ Ստոյանովի հետ մասնակցել է Մադրիդում, Վալենսիայում և Բարսելոնայում կայացած խաղաղության պաշտպանության գրողների միջազգային համաժողովին։ Զբաղվել է նաև գրական-հասարակական ակտիվ գործունեությամբ[2]։

Գրական գործունեություն խմբագրել

Հրատակել է բանաստեղծությունների և պատմվածքների մի շարք ժողովածուներ, վեպեր և վիպակներ։ Գրուբեշլիևայի պատմվածքները լույս են տեսել նաև ռուսերեն (1965)։ «Ծննդյան օը» պատմվածքը թարգմանվել է հայերեն։

  • «Օտարականը» (1937)
  • «Թշնամիներ» (1964 )
  • «Փողոց» (1942)
  • «Ինչ տեսա Իսպանիայում», 1938 (ճամփորդական նոթեր)
  • «Ուրախ գիրք» (1938)
  • «Բևեռներ» (1938)
  • «Անհամապատասխանություն» (1939)
  • «Զառիթափ» (1940)
  • «Բանաստեղծություններ» (1945)
  • «Մանկական օրեր» (1946)
  • «Դրոշ» (1950)
  • «Ամեն օր» (1965)
  • Ընտրված ստեղծագործությունները (1952, 1970)
  • Ընտրված բանաստեղծություններ (1960, 1970)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966

Աղբյուրներ խմբագրել

  • Енциклопедичен речник Кюстендил А-Я, София, изд. БАН, 1988, с. 158.