Մարիա Գոլդինա

օպերային երգչուհի

Մարիա Սոլոմոնովնա Գոլդինա (ռուս.՝ Мари́я Соломо́новна Го́льдина, ապրիլի 29 (մայիսի 11), 1899, Պոչինոկ, Yelninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 4, 1970(1970-11-04), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս երգչուհի, երաժշտության ուսուցչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1941)։

Մարիա Գոլդինա
Ծնվել էապրիլի 29 (մայիսի 11), 1899
Պոչինոկ, Yelninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 4, 1970(1970-11-04) (71 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Մարիա Գոլդինան ծնվել է 1899 թվականին Ռուսական կայսրության Սմոլենսկի մարզի Պոչինոկ քաղաքում։ 1916 թվականին սովորել է Պետրոգրադի կոնսերվատորիայում (չի ավարտել միջոցների բացակայության պատճառով)[2][3]։ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Երաժշտա-դրամատիկական ուսումնարանը` Եվգենիա Զբրուևայի դասարանը։

Եղել է Կ. Ս. Ստանիսլավսկու օպերային ստուդիայի (1923 թվականից) և Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի (1941 թվականից) մեներգչուհի[2][3][4]։

Ելույթներ է ունեցել կամերային համերգներում, Մոսկվա, Լենինգրադ և ԽՍՀՄ մի շարք քաղաքներում։ 1941-1945 թվականներին մեկնել է ռազմաճակատ մոսկովյան արտիստների կազմում[3][2]։

ՀամԿ(բ)Կ անդամ էր 1941 թվականից։ 1949 թվականից Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի մանկավարժ էր և ռեժիսոր[3][2]։

Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (3 տեղամաս, 65-րդ շարք)[5]։

Ընտանիք խմբագրել

Ամուսինը` Նիկոլայ Ալեքսանդրովիչ Սեմաշկոն է։

Ստեղծագործություններ խմբագրել

Նրա կատարումները առանձնանում էին խանդավառությամբ և բնական խաղով, բարձր վոկալ մշակույթով։ Առաջին օպերային երգչուհիներից էր, որ հաստատեց Կ. Ս. Ստանիսլավսկու համակարգը օպերային բեմում[3][2][5][4]։

Օպերային դերեր

Օպերետային դերեր

  • Միրաբելլա «Գնչու բարոնը» Ի. Շտրաուս
  • Պերիկոլլա «Պերիկոլա» Ժ. Օֆֆենբախ
  • Լանժ «Մադամ Անգոյի դուստրը», Շ. Լեկոկ
Кат. №
(Матр. №)
Ստեղծագործություն (կոմպոզիտոր) Կատարող, Ուղեկցում Ձայնագրության ամսաթիվ Պիտակ
389 Լաուրայի 1-ին երգը («Քարե հյուրը», Ալեքսանդր Դարգոմիժսկի) Մ. Ս. Գոլդինա, Աբրամ Մակարով (դաշնամուր) 1934, Մոսկվա Грампластрест НКТП
390 Առավոտ, ռոմանս (Ժորժ Բիզե, խոսք` Գալկինի) Մ. Ս. Գոլդինա, Աբրամ Մակարով (դաշնամուր) 1934, Մոսկվա Грампластрест НКТП
6293 Թիավարության մրցավազք Վենետիկում, երգ (Ջոակինո Ռոսսինի, խոսք` Ալեքսանդրա Սանտագանո-Գոաչակովի) Մ. Ս. Գոլդինա, Լարիսա Բորիսոգլեբսկայա, Մ. Գ. Գրիգորև (դաշնամուր) 1937, Մոսկվա Ապրելևսկի գործարան
7635 Ձկան որս, երգ (Ջոակինո Ռոսսինի, խոսք` Ալեքսանդրա Սանտագանո-Գոաչակովի) Մ. Ս. Գոլդինա, Լարիսա Բորիսոգլեբսկայա, Բ. Լ. Ժիլիսնկի (դաշնամուր) 1938, Մոսկվա Ապրելևսկի գործարան

Պարգևներ խմբագրել

  • Պատվո նշան շքանշան
  • ՌՍՖՍՌ ժողովրդական արտիստ (1941)[2]

Գրականություն խմբագրել

  • М. Р. Гольдина Мария Соломоновна // Театральная энциклопедия / Глав. ред. П. А. Марков. - М.: Советская энциклопедия, 1963. - Т. 2. - С. 47.
  • Зарубин В. И. Гольдина Мария Соломоновна // Музыкальная энциклопедия. - М., 1973. - Т. 1. - С. 1044.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По другим данным - ст. Печинск, ныне Минской области; по-видимому,платформа Печинский(54°11′13″N 28°28′12″E), расположенная в деревне Остров (Пересадский сельсовет), Борисовский район (Минская область), Белоруссия.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Российская еврейская энциклопедия
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Еврейский мемориал
  4. 4,0 4,1 Театральная энциклопедия, 1963
  5. 5,0 5,1 «Гольдина Мария Соломоновна (1899—1970)». Новодевичье кладбище. 2012 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել