Մարիանո Ռախոյ (իսպ.՝ Mariano Rajoy, մարտի 27, 1955(1955-03-27)[1][2][3], Սանտյագո դե Կոմպոստելա, Ֆրանկիստական Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, 2004 թվականից՝ Ժողովրդական կուսակցության առաջնորդ, 2011 թվականի դեկտեմբերի 1-ից՝ Իսպանիայի վարչապետ[7]։

Մարիանո Ռախոյ
Mariano Rajoy
Իսպանիայի 7-րդ վարչապետ
Ստանձնեց պաշտոնը՝Դեկտեմբերի 21, 2011
Կուսակցություն՝Իսպանիայի ժողովրդական կուսակցութուն
Նախորդող՝Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո
Ծննդյան օր՝ մարտի 27, 1955(1955-03-27)[1][2][3] (69 տարեկան)
Ծննդավայր՝Սանտիագո դե Կոմպոստելա, Իսպանիա
Ամուսին ՝Էլվիրա Ֆերնանդես Բալբոա
Երեխաներ՝Մարիանո
Խուան
Հայր՝Mariano Rajoy Sobredo?[4]
Մայր՝Olga Brey López?[4]
Պարգևներ՝
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ[6] Grand Cross Special Class of the Order of the Aztec Eagle[5] Վաստակի շքանշան Պերի արևի օդենի մեծ խաչ և Ribbon of the Order of the Republic of Serbia
Изображение автографа

Նախարարական պաշտոններ է զբաղեցրել Խոսե Մարիա Ասնարայի կառավարության ժամանակ․ 2000 թվականի փետրվարի 28-ից 2003 թվականի սեպտեմբերի 3-ը զբաղեցրել է փոխվարչապետի, 2001 թվականի փետրվարից 2004 թվականը՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2004 թվականի ապրիլի 17-ին ընտրություններում կուսակցության պարտությունից հետո անցել է ընդդիմության գլուխ։

2008 թվականին պառլամենտական ընտրություններում պարտվել է սոցիալիստներին՝ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի գլխավորությամբ։

2011 թվականի նոյեմբերի 20-ին պառլամենտական համընդհանուր ընտրություններում Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը նրա ղեկավարությամբ հաղթանակ տարավ՝ ստորին պալատում ստանալով 186 տեղ (350-ից)։

Ներկայումս համարվում է Իսպանիայի պատմության մեջ միակ վարչապետը, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2 միապետների ժամանակ՝ Խուան Կարլոս I-ի՝ 2011-2014 թվականներին և Ֆիլիպե VI-ի՝ 2014 թվականից։

Կրթություն խմբագրել

Ռախոյը Գալիսիայի 1932 թվականի ինքնավարության կանոնակարգի հեղինակներից մեկի թոռն է, ով համալսարանում մանկավարժական աշխատանքից հեռացվել էր բռնապետության տարիներին՝ մինչև 1950-ական թվականները և Պոնտեվեդրա քաղաքի դատարանի քարտուղարի որդին։ Դաստիարակվել է որպես կաթոլիկ[8]։

Դիպլոմավորված փաստաբան է։ Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի[9] իրավաբանական ֆակուլտետի վերջին կուրսում պատրաստվում էր անշարժ գույքի գրանցողի պաշտոնին, որը զբաղեցրեց 24 տարեկանում՝ համալսարանն ավարտելուց հետո՝ այդպիսով դառնալով Պադրոնի (Գալիսիա), Վիլյաֆրանկա դել Բիերսոյի (Լեոն) և Սանտա Պոլայի (Ալիկանտե) անշարժ գույքի ամենաերիտասարդ գրանցողը[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://hemeroteca.abc.es/nav/Navigate.exe/hemeroteca/madrid/abc/1993/07/19/091.html
  5. http://www.dof.gob.mx/nota_detalle.php?codigo=5243976&fecha=17/04/2012
  6. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  7. Mariano Rajoy: Spain's Prime Minister Elect
  8. Alison Eldridge (2013). Britannica Book of the Year 2013 "Rajoy Mariano" (inglés). Encyclopaedia Britannica, Inc. էջ 100. ISBN 9781625131034.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)  «Rajoy, a social conservative, was raised as a Roman Catholic».
  9. «VIP INTERVIEW Mariano Rajoy The Rise of the Middle». thebusinessyear.com. February 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. Javier G. Méndez (18 de noviembre de 2009). «Enajenación transitoria». Xornal de Galicia. Վերցված է 13 de junio de 2012-ին.(չաշխատող հղում)
  11. «Enajenación transitoria». ABC Periódico Electrónico S.L.U. 2009. Վերցված է 2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Ռախոյ» հոդվածին։