Մարիանո Բենլիուրե (իսպ.՝ Mariano Benlliure, սեպտեմբերի 8, 1862(1862-09-08)[1][2][3][…], Վալենսիա, Իսպանիա - նոյեմբերի 9, 1947(1947-11-09)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի քանդակագործ, Իսպանիայում բազմաթիվ հանրային հուշարձանների և կրոնական թեմաներով քանդակների հեղինակ է[5]։ Նեոկլասիցիզմի ներկայացուցիչ։ Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։

Մարիանո Բենլիուրե
Ծնվել էսեպտեմբերի 8, 1862(1862-09-08)[1][2][3][…]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա
Մահացել էնոյեմբերի 9, 1947(1947-11-09)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայրըՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունReal Academia de España en Roma?
Ստեղծագործություն(ներ)Ֆրանցիսկո Գոյա, Խասինտո Ռուիս ի Մենդոսայի հուշարձան, Monument to Maria Christina of Bourbon?, Monument to Luis Noval, Madrid? և Statue of Maria Bárbara de Bragança (1711-1758), infanta of Portugal?
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինԼուկրեցիա Արանա
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ալֆոնսո XII շքանշանի Մեծ խաչ և Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ
ԱնդամությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Real Academia de Nobles y Bellas Artes de San Luis?
ԵրեխաներMariano Benlliure y Tuero?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Mariano Benlliure Վիքիպահեստում

Նկարիչներ Խոսե և Խուան Անտոնիո Բենլիուրեների եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Մարիանո Բենլիուրեն ծնվել է Վալենսիայի Էլ Գրաու շրջանում։ Իր նախնական գործերում անդրադարձել է ցլամարտի թեմաներին[6]՝ ստեղծելով դրանք նախ մոմից, ապա վերածելով բրոնզի։ 1876 թվականին՝ 13 տարեկան հասակում Գեղարվեստի ազգային ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր կերտած ցլամարտիկի մոմե մոդելը։ Այնուհետև մեկնել է Փարիզ ուսանելու նկարչություն։ Նրա ծախսերը հոգացել է իր ուսուցիչը՝ Ֆրանցիսկո Դոմինգո Մարկեսը։ 1879 թվականին Հռոմ կատարած այցելության ժամանակ նրա վրա մեծ ազդեցություն են թողնում Միքելանջելոյի քանդակները։ 1887 թվականին հաստատվում է Մադրիդում։ Նույն թվականին նրա կերտած Խոսե դե Ռիբերայի դիմաքանդակը Ազգային ցուցահանդեսի ժամանակ արժանանում է առաջին մրցանակի[5]

Բենլիուրեի ստեղծագործությունները բնութագրվում են նատուրալիստական ոճի, երբեմն իմպրեսիոնիստական։ Հեղինակ է բազմաթիվ հանրային հուշարձանների և կիսանդրիների։

  • Պրակսեդես Մատեո Սագաստայի գերեզմանն Ականավոր անձանց պանթեոնում, Մադրիդ
  • Խոսե Սան Մարտինի հուշարձան, Լիմա, Պերու
  • Մարիա Քրիստինա թագուհու բրոնզե հուշարձան, Մադրիդ
  • Ալֆոնսո XII-ի բրոնզե ձիարձանը Մադրիդի Բուեն Ռետիրո զբոսայգում

1950-ական թվականներին Բենլիուրեն իր ստեղծած քանդակներից մեկի հետ պատկերվել է իսպանական 500 պեսետ թղթադրամի վրա։

Պարգևներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • LORITE CRUZ, Pablo Jesús. "Mariano Benlliure y la Caída de Úbeda." Carmelo. Cofradía de Nuestro padre Jesús de la Caída y María Santísima de la Amargura.Úbeda, 2009, págs. 19-25.
  • MONTOLIÚ SOLER, Violeta. Mariano Benlliure. 1862-1947. Generalitat Valenciana, 1996, ISBN 84-482-1363-7 reeditado 2009.
  • RUIZ RAMOS, Francisco Javier. “Grande Benlliure,” Carmelo. Cofradía de Nuestro Padre Jesús de la Caída y María Santísima de la Amargura. Úbeda, 2010, págs. 39-52.
  • SALVADOR PRIETO, María del Socorro: Escultura monumental en Madrid: calles, plazas y jardines públicos (1875–1936), Madrid: Alpuerto, 1990, ISBN 84-381-0147-X

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benlliure y Gil, Mariano // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00016428
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://pares.mcu.es/ParesBusquedas20/catalogo/autoridad/109461
  5. 5,0 5,1 España es Cultura. «Mariano Benlliure». Ministry of Education, Culture and Sport, Government of Spain. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «Neoclassicism: Mariano Benlliure». Spanish Arts. 2011. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Բենլիուրե» հոդվածին։