«Մարիանի գինի» (ֆր.՝ Vin Mariani), 19-րդ դարում Եվրոպայի և Ամերիկայի երկրներում մեծ տարածում ունեցող գինի՝ կոկաինի պարունակությամբ[1]։

Մարիանի գինի
Տեսակcoca wine?
Ենթատեսակըմպելիք
ԲաղադրամասերԲորդոյի գինիներ և Կոկաին
ՀեղինակԱնջելո Մարիանի (քիմիկոս)
Ստեղծման տարի1863
 Vin Mariani Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

«Մարիանի գինի»-ն (արտոնագիրը տրվել է 1863 թվականին) ստեղծել է ֆրանսիացի քիմիկոս, կորսիկական ծագում ունեցող Անջելո Մարիանին Բորդոյի գինիների հիման վրա՝ կոկաինի տերևների ավելացմամբ[2][3]։ 1870 թվականից սկսեց լայնորեն վաճառվել Ֆրանսիայում և Եվրոպայի ու երկու Ամերիկաների մյուս երկրներում։ Մեկ ունցիա խմիչքի դիմաց ստացվում էր 6 մգ կոկաին, իսկ արտահանման դեպքում՝ նույնիսկ 7,2 մգ (համապատասխանաբար՝ 20 և 25 մգ՝ 100 գրամին)։ Մարիանիի խորհրդատվական թերթիկին համապատասխան՝ պետք էր ամեն օր խմել 3 գավաթ, որոնցում պարունակվում էր մոտ հարյուր գրամ կոկաին[4]։

Խմիչքն արագ հայտնի դարձավ։ «Մարիանի գինու» մասին հայտնած կարծիքները միայն գերազանց համային որակներ կատարելության աստիճանի հասնելու մասին են։ Այդպիսի կարծիքների հեղինակներից են Ալեքսանդր Դյուման և Անատոլ Ֆրանսը, Կոնան Դոյլը և Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը, Հենրիկ Իբսենը և Ժյուլ Վեռնը Ֆրանսիայի գլխավոր րաբունին և Մեծ Բրիտանիայի Վիկտորիա թագուհին, ինչպես նաև Հռոմի երկու պապերը՝ Պիհ X-ը և Լեո XIII-ը[5]։

 
Լեո XIII պապն իր մոտ ունենում էր «Մարիանի գինու» տափակաշիշ և Անջելիո Մարիանիին պարգևատրել է Վատիկանի ոսկե մեդալով

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամենուրեք արգելվում է «Մարիանի գինու» վաճառքը[4]։

«Կոկա Կոլա»-ի ծնունդը խմբագրել

1884 թվականին դեղագետ Ջոն Սթիթ Փեմբերթոնը, ով Ատլանտայից էր, տեղական գինիների համանմանությամբ ստեղծեց մի խմիչք, որն իր անվամբ կոչվեց Pemberton’s French Wine Coca: Բացի կոկաին բույսի տերևներից ստացված թուրմից, խմիչքը պարունակում էր գինի և Turnera diffusa-ի թուրմ։ Հետագայում՝ 1885 թվականին Ատլանտայում և Ջորջիա նահանգի մյուս շրջաններում ներդրվեց «Չոր օրենք»-ը։ Փեմբերթոնն ստիպված էր փոխել խմիչքի բանաձևը՝ բացառելով ալկոհոլային հիմքը և այն փոխարինելով այրած շաքարավազի օշարակ պարունակող գազավորված ջրով, ինչպես նաև ավելացնելով կոլայի հատիկների մզվածք։ Խմիչքի նոր տարբերակը կոչվեց Coca-Cola[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Drug that spans the ages: The history of cocaine». London: The Independent. 2006 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Bernardo Alexander Attias (2002). «Cocaine». St. James Encyclopedia of Pop Culture. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  3. Jorge Hurtado. «HISTORY OF COCAINE. Cocaine the Legend». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  4. 4,0 4,1 Б. Кригер. «Фармакология счастья и регуляция поведения в будущем». Мир будущего. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Leo XIII on coke». www.cocaine.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել